Ես գրկում եմ քեզ ու որպես ճամբարական կյանքի մենթոր՝ ընդառաջ գալիս.  հասցեատերերին դուք որոշեք, որպես հասցեատեր ինքնորոշվեք։ Տիար մենթորի կարգավիճակը չի փոխել իմ վերաբերմունքը ամենասեբաստացիական հունիսի, ուսումնական ամառի բացառիկության նկատմամբ։ 

Իսկ սեբաստացիական ամառը սկսվում է ուսումնական ճամբարներով, այս տարի՝ մայիսի 31-ից, երբ բոլորս դառնում ենք ճամբարական, իսկ հեղինակային մանկավարժությունը ամբողջական ճամբարային, ուսումնական նախագծային կազմակերպում է ստանում։ Այս կիրակի օրը սեբաստացի սովորողի, նրա ընտանիքի մանկավարժական աշխատողի համար այսպիսի ճամբարին պատրաստության ստուգատես է։ Քիչ մնաց։ Որքան էլ մենք ջանացինք, շաբաթ-կիրակին մի խմբով աշխատանքային դարձրինք, մեր բացօթյա լողափերում բազում կիսատ-պռատ կա, իսկ հունիսի 1-ը սեբաստացի բաց լողափերի, սեբաստացի լողորդի ստուգատես է։ 

Ճամբարը սկսվում է ճամբարային կազմակերպման ստուգատեսով. այստեղ և՛ ռեժիմն է ճամբարային՝ ձևավորված ջոկատներով, իրենց ղեկավարներով, աշխատակարգերով, և՛ ճամբարային նախագծերը, արշավները, անակնկալները։ Մայիսի 31-ը սկսում ենք սեբաստացի ճամբարականի՝ սովորող, թե մանկավարժ, ուսապարկի, ամառային հանդերձանքի հրապարակային ներկայացումով։ 

Հիշեցնեմ նաև, որ մայիսի 31-ից հունիսի 11-ի այս ճամբարը նաև ճամբարային կազմակերպման մեր  փորձը փոխանցելու հնարավորություն-հրավեր է Գագարին պրոյեկտի մեր գործընկերներին՝ ծանոթանալու, յուրացնելու, ներառվելու։ Մեզնից է կախված նաև նրանց ակտիվությունը։ 

Հունիսի 7-ին Արատեսը կընդունի պատանիների ռազմամարզական ճամբարի առաջին հնգօրյա բանակումը։ Այո, բայց․․․ Այսօր տեսակապով համոզվեցի, որ գիշերը ցերեկ պիտի անենք ու հասցնենք ռազմամարզական ավանը, ճամբարը մինչ այս չտեսնված, չլսված վիճակի, գրավիչ ոչ միայն սեբաստացի պատանիների համար, այլ նաև սեբաստացու ընկերների, մասնավորապես՝ Գագարին պրոյեկտի դպրոցների պատանիների համար։   

Մեր սիրելի Սուսան Մարկոսյանը փոխանցեց, որ հենց հիմա ամեն սեբաստացի դպրոց-ճամբարի կցված է mskh-ի առաջին էջի մի խմբագիր, որ ուշադիր ուսումնասիրում է յուրաքանչյուր սեբաստացի ճամբարականի՝ նշված հիշեցումներին պատրաստ լինելը, կատարված լինելը։ Ես խնդրել եմ ինձ տեղեկացնել վիճակի մասին հատ-հատ։ Ես չեմ կարող Սուսանի նման առանձնացնել իմ այս հիշեցումների պատասխանատուներին։ Սա թող լինի մենթոր-տիարի հավաքական, հնարավոր է ավելորդ, ընկերական ուղերձ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր գրոց կամ 51-րդ օրվա գիրը՝ նվեր ընթերցողին

Հոբելյանները, ծննդյան օրերը, հիշատակի և այլ օրերը առիթ են ինձ համար, առիթ ընդամենը… Դավիթ Բլեյանը շատ է գործածում՝ «հանկարծ»-ը. «Հանկարծ լվացքի մեքենայի վրա չիշիկ չանեմ… Հանկարծ ճաշի ամանը շուռ չտամ

Արդ, չենք թողնի, որ ընդհատվի կապը…

Ձմեռ պապի ամենամյա մրցանակը սեբաստացի սովորողին-ուսուցչին, հեղինակային կրթական ծրագրի պատվիրատու ընտանիքին-բարեկամին տալն ավանդույթի ուժ և իրավունք է ստանում։ 2017-ի տարեմուտի առաջին մրցանակակիրը՝ Արեն Շահնազարյանը, երկար մենակ չմնաց… «Ուրախ տրամադրությունը» երեկվա

Ներխուժում՝ ապագայից ներկա

Վերջապես հասանք կրթահամալիրի թթենիներին ու տեղեկանք ունեցանք այսպիսի.  Նոր դպրոցում 2 թթի ծառ ունենք, բայց թութը դեռ չի հասել: Թութ թափ տալու համար նախատեսված չարսավ ունենք: Դպրոց-պարտեզի տարածքում թթի ծառ