Իմ բոլոր Բլեյան զավակները՝ ավագ Լիլիթից մինչև Աստղիկ կրտսեր, արանքում Շուշան ու Դավիթ… (Տաթևը, գիտեք, կիրակի օրով անգամ քոլեջի ղեկավարի հավաստագրի համար պարապմունքների է), բոլորը գտնում են, որ քովիդից ծնված այս քաոսից, աղմուկից, ժխորից միայն աստվածայինով կհաղթես, դեմը կառնես։ Առանց այսպիսի ինտենսիվ հոգևոր բուժման հայրիկը, Արմինե մայրիկքույրիկը ո՛նց դեմը կառնեն այս հոգեփլուզման։ Ու տեսեք, ի՜նչ կապ, ներդաշնակության փոխանցում, համերաշխություն ու ճաշակ՝ խոսքի, ձայնի, գույնի, ղողանջի, հոգևոր երգեցողության ու երգեհոնային նվագակցության։ 

Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլը» Դավթի տարիքում ամռանը Ծաղկաձորի Վալենտինա Տերեշկովայի անվան ճամբարում էի կարդացել։ Գևորգ ընկերը հեշտ գտավ, ու մենք, ամեն մեկս մեր մահճակալին կռնթած, կարդացինք՝ լսելով։ Ստեփան Զորյանը միշտ իմ սիրած գրողներից է։ Այս նշանավոր մշակումը՝ Հակոբ Կոջոյանի չխամրող նկարազարդումով, ինձ համար առողջաբեր էր նաև։ 

Աննա քույրիկ Բլեյանի առողջաստեղծ այս զամբյուղը՝ մրգային թարմությունից պար եկող, գրավեց 304 պալատի բնիկների մեր սրտերըԿպատմեմ, Աննա, չի ուշանա։ 

Դավիթ Բլեյանը ազգային օրհներգով է փոխարինում Հազարանին՝ ինձ տուն բերողԼսեցեք Դավթի տան կանչը։ 

Իր կանչն է ուղարկում Վիեննայի Մխիթարյան միաբանության կիրակնօրյա պատարագից՝ եկեղեցուց, ահա, Շուշան Բլեյանը։ Լսեցինք տիար Գևորգի հետ հատուկ մեզ համար, երգեհոնի նվագակցությամբ, հինգը կտորով առողջաբերը։ 

Ու բոլոր կողմերից՝ էլի ձայներ ու ձայներ։ Ասված է՝ չեն շեղի, կգանք, իհարկե, որպես երկու ընկեր թափառական՝ Հարդագողի ճամփով, Ծիր կաթնով, ինչպես կուզեք, բայց միասին։ Մենք արդեն տանն ենք։ Բուժիչ բալասանի փնտրտուքը, տեսեք, մեզ հանել է առողջություն պարգևող ճանապարհ։ 

Եվ սրան գումարվում է մեր հոգատար, եռանդուն բուժանձնակազմի մշտական ուշադիր խնամքը։ Շնորհակալ ենք բոլորիդ անունից, բոլորիդ։

#2040

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրը-գիրը՝ իմ ապրումի նման՝ անմիջական, տպավորիչ…

Շուշան Բլեյանը Երևանում է։ Երբ ես գրում եմ իմ 1629-րդ գիրը, Շուշանը, ինչպես Աստղիկը, քնած է: Իսկ մենք պատրաստվենք համերգի. ապրիլի 17-ին՝ ժամը 18։30, Շուշանը երգում է կրթահամալիրի մայր դպրոցի

Որ թաս թասի խփելը գա…

Հավաքից հավաք… Նունե Մովսիսյանի բլոգում… Այսպիսի ներկայացումը տպավորիչ՝ ծավալով-կառուցվածքով, հեղինակի պարզաբանումով հեշտ կմարսվի, գործածական-փոխանցելի կդառնա… Մեր ստեղծագործական հավաքը՝ թվով 14-րդ, ամենամյա է… Ահա ինչու՝ տիար-տնօրենի իրավունքով փաթեթն այս Նունեի պարզաբանմամբ

Ամենաարդար տարին՝ Նոր, որ բոլորի տներում, կյանքում կա, ու բոլորն ասում են, որ…

Շնորհավոր Նոր տարին, որ ոչ թե եկավ, այլ սկսվել է ընդամենը. մեկ օր չէ՝ 365 օր է… Հունվարի 1-ը, սիրելի, հարգելիներս,  սեբաստացի ու ոչ սեբաստացի, ծանոթ ու անծանոթ, նոր` այս