Երրորդն էլ Դուք եք՝ մեր այս բարդ շրջանի հավատարիմը։ 

«Սուրբ Աստվածածնի» ՔՈՎԻԴ կենտրոնի թ. 304 պալատի մեր կրկնկափեղկ բաց պատուհաններից հավաստի է թվում՝ սեբաստացի կինոն կրթահամալիրով մեկ այսօր թևածում էր կանաչ բացօթյա սեբաստացի կինոն կայանում է ուղիղ հեռարձակումներով սեբաստացի դպրոցներից, կրթական պարտեզի բակերից, անկյուններիցլաբորատորիաներից, ուսումնական տանիքներից, Սասնալանջից, մեղու բուծող Ագարակից․․․ Դուք, վարակված կինոստեղծմամբ, պատմում եք ապրումներից, ռեժիսորական, սցենարիստական, կոմպոզիտորական, օպերատորական լուծումներից, ու լսո՞ւմ եք մեր՝ կինովարակված երկու ընկերոջ, ճիչերը, ուռաները, մեկնաբանությունները․․․ Սեբաստացի կինոն մայիսյան ստեղծագործական հավաքին ամենահեղինակային ձևն է դառնում ծավալովխորքովդիտարժանությամբ․․․ Սեբաստացի կինոն այսպիսով սեբաստացի դպրոցից օդանցքով կթափանցի սեբաստացի տուն։ Տեսեք՝ Բլեյան ընտանիքում Աստղիկը ոնց է Արմինեին ու Դավթին ներքաշել կինոստեղծման պտույտի մեջ։ 

Ընտանեկան կինոյի հիմքերն եք դուք դնում հիմա։ Ու մեր ընկերության բոլոր քոմենթները անարձագանք չեք կարող թողնել։ 

Կրթահամալիրի կադրերի տեսուչը հրապարակեց քովիդախոց սեբաստացի աշխատողների ցուցակը տասնմեկ հոգիանոց։ Մենք բոլորս մեկ ենք, նույնքան կարևոր, իրար հասնող ու օգնող՝ անհատական փորձի մեր փոխանցումով, իրար նկատմամբ մեր պատասխանատվությամբ։ Իմ ու Գևորգի ընկերությունը սա ժամանակին գրանցեց. յուրաքանչյուրը պիտի նույն ակտիվությամբ չընկրկի իրեն անհարկի տեր զգացող այս վարակի դեմ։ 

Բարի ուշ երեկո։ Իմ մեկուսարանը թեկուզ և տանն է, միևնույնն է՝ աշխարհից կտրված այս մի քանի օրը ավելի հուսահատ կլիներ, եթե չլիներ տիար Բլեյանի օրագրությունը 304 սենյակից։ Հենց նոր կարդացի վերջին գիրը ու մեծ ցանկություն ունեցա պատասխանելու։ Առողջություն եմ մաղթում տիար Գևորգ, տիար Բլեյան, շո՜ւտ լավացեք։ Խաղաղ գիշեր։
Սիրով և հարգանքով՝ սեբաստացի Վիկտորյա Հակոբյան  

Վիկտորյա Հակոբյան կազմակերպչի այս արձագանքը 304 պալատի մեր ընկերության գործողություններին, չի կարող տիրապետող չլինել կրթահամալիրով մեկ։ Եվ մեր շրջանավարտ, հայրիկ Արմեն Գյոզալյանին ողջույն։ Ղոչաղ կացեք, մենք ուշադիր հետևում ենք ներքին ու արտաքին զարգացումներին։ 

Խոսեք, գործեք, մահացու խոցեք այս վարակին։ Ողջույն, սիրելի սեբաստացիներ, որտեղ էլ որ եք։

#2041

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կիրակնօրյա ընթերցարան

Կարմիր սոխի տեսքից, երբ շերտ-շերտ կտրած է ու կտրած չէ, ուշքս գնում է… Կարող եմ խնձորի պես ուտել, իհարկե, բնական, այնպես, ինչպես կա, ստեղծվել է… Սիրում եմ սոխի հոտը, որ

Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…

Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր

Շաբաթ-կիրակին, որպես հիշված իրականություն

Հիշողությունը երևակայություն է: Որովհետև ինչ-որ հիշում ես, նման չէ ճշգրտորեն քո տեսածին, և քանի որ տեսածը տարբեր է, քո հիշողությունը մի աստիճանն է երևակայության: Իսկ երևակայությունը վերհիշված իրականն է: Այսքան: