Ես երանության մեջ եմ, հիմա, երբ առտու 4-5-ը mskh.am-ում եմ ու վերապրում-ապրում եմ մայիսի 6-ի իմ օրն իրական, իրադարձություններով լեցուն… Առանց անիվների, սոսկ ոտքերով չես հասնի դրանց ետևից. պատահական հո չէ՞, որ ես հեծանվի վրա եմ: Ես երանության մեջ էի կրթահամալիրի Գեղարվեստում, նրա ցուցասրահում. ես տեսել եմ՝ ինչպես են կրթահամալիրում, տաղավարում, արվեստանոցում, ֆիլմ, ֆոտո թե նկարչական էտյուդներ անում, «պոստանովկաներ»՝ բեմադրություններ… Ու ես տեղում Արթուր Շահվերդյանի ցուցադրության բացումը «պոստանովկաների» էի վերածում. նկատեցի՞ք, շարունակ փոխում էի դրանք, ինչպես ֆոտոսեսիաների ժամանակ… «Պոստանովկա» նախասրահի ցուցասրահում… Արթուր Շահվերդյանի ընկեր-երաժիշտների՝ Լուսինեի, Աստղիկի, Էլիզի հետ, հետո նկարիչ ուսուցիչների՝ Կարեն Մկրտչյանի, Արման Գրիգորյանի, Գագիկ Չարչյանի հետ, հետո այս ամենը՝ Գրիգոր Խաչատրյանով ու առանց նրա, միշտ ներկա քանդակագործ-մայրիկ Հերիքնազ Գալստյանի, Արթուր Շահվերդյանի հայրիկի, տատիկի՝ նկարչության առաջին ուսուցիչ Տաթևիկի… Մի բան պիտի խոսվեր-ասվեր, ո՛չ հիմա կհիշես, ո՛չ էլ կարևոր էին խոսքերը… Постановка-ն մոդուլ էր դարձել ու մոդուլային իրականությամբ ինձ երանություն պարգևել:

Մայիսի 6-ին բացված ցուցահանդեսից։
Լուսանկարները՝ Անահիտ Հայրապետյանի:

Նույնն էր Նոր դպրոցում՝ Անահիտ Գրիգորյանի ու Տաթև Ստեփանյանի դասարանային համերգին. ի՜նչ համերգ՝ մի ամբողջական կամ մաս-մաս «պոստանովկա»՝ Արամազդ Ղալամքարյանով ու բազում ծնողներով, ծանոթ-անծանոթով: Համերգ-իսկական երանություն: Առանց Արթուր Շահնազարյանի՞: Կա՛ց: Ինչո՞ւ առանց. նույն պահին Մայր դպրոցում, ոտքով 2-3 րոպեի հեռավորությամբ Արթուրը դասախոսում էր… Ես արագ համերգն ու խոսքը բերեցի մի «պոստանովկայի» մեջ: Հետո, երբ ես հեծանիվով հասա կրթահամալիրի գյուղացիական ուսումնական տնտեսություն, որտեղ մի այլ «պոստանովկա» էր՝ ոռոգման նոր, կաթիլային ցանցով, դրանով ոգևորված Արտեմ Խաչատրյանով ու մեծ խումբ 4-րդ դասարանցիներով, նրանց աշխուժությամբ հիացած Տաթև Բլեյանով… Սա է երանությունը, բարեկամներ, ո՞ւր եք փախչում…

Կրթահամալիրի գյուղացիական տնտեսություն:
Լուսանկարները՝ Անի Սագսյանի, Տաթև Բլեյանի:

Ինչպե՞ս էի ես սլանում անձրևի տակ հեծանվով, Գեղարվեստից… ո՞ւր… Նոր դպրոցից՝  ո՞ւր, ագրոտնտեսությունից՝ ո՞ւր… Ես իմ օրվա բոլոր «պոստանովկաները» շարեմ իրար կողքի ու շրխկացնելով, ինչպես Անի Սարգսյանն է անում, գնամ տեսնեմ՝ Մարի Գաբանյանն իր Զառա-Նոնայի ու մի քանի տասնյակ գրադանավարների հետ կլանված ունկնդրում են՝ շր՜խկ… Մարթան, Էմանուելը, Սարգիսը, Միքայել Կամենդատյանը ստուգատեսային կազմակերպիչների քննարկում են անում՝ շրը՛խկ… Մեծ խումբ 12-րդ դասարանցիներ, ժամը 4-ն է, Մարմարյա սրահի մի անկյունում իրար գլխի են հավաքվել-վայելում են իրար՝ շրը՛խկ… Անին, իր հավատարիմ ընդունակ Նարեի ու Դավթի հետ փորձում է այս բոլոր թվարկած ու իմ բաց թողած (ամոթ ինձ) «պոստանովկաները» նկարել… օրվա լուրերի համար

Հիմա, երբ մեր մեդիա-mskh.am-ը գրանցել է հոգեբանական սահմանի հաղթահարումը, լսեք, արդեն ասել եմ, օգտատերերի թիվը երեկ ավելին է եղել, քան 7000-ը, ես դուրս եմ եկել պատշգամբ, հիացել Դավթի պարտեզով ու Վահրամ Մարտիրոսյանի՝ նրա համար պատրաստած ցնցուղով, լուսնկայով, ես սկսում եմ իմ գիրը, որն ինձ թվում է փախուստ… երանությունից… Սա էլ «պոստանովկա» դարձավ. այս ամենով հանդերձ՝ ես իմ պատրաստած Շուշվա մեղրով սուրճն եմ ըմպում ու գրում…

Դպրոց-պարտեզի պտղատու այգին:
Լուսանկարները՝ Տաթև Բլեյանի:

Այո՛, մենք սկսել ենք ձիանոցի կարգավորումը, որոշումով, որ մինչև 2015-ի հունիսի 1-ը պատրաստ լինենք ձիերին մարդավարի ընդունելու. գյուղացիական տնտեսության մեծ անասնագոմի մի հատվածում հարմար կտեղավորվի ձիանոցը… Մի հարկի տակ կապրեն նաև պոնիներ, իշուկներ… Դավիթ Բլեյանը համառորեն զեբր է ուզում. ինձնից հեշտ չէ խոսք քաշելը, բայց ի՛նչ դուրս եկավ իմ բերանից, ի՛նչ լսեցիք ինձնից, դատապարտված է կատարման 2015-ում: Այո՛, մենք հրավիրել ենք նետաձիգ, կապվել Նետաձգության ֆեդերացիայի հետ ու մինչև հունիսի 1-ը կսկսենք նետաձգության պարապմունքները՝ 5-8-րդ դասարանցիների համար… Այո՛, մենք փնտրում ենք 20-25 մետր երկարությամբ, 10-12 մետր լայնությամբ բաց, հավաքովի լողավազան, հենց հիմա… «Սեբաստիա» մարզադաշտում տեղադրելու համար… Այո՛, այս օրերին Արհեստագործական քոլեջի նախակրթարանում նոր խումբ ենք բացելու 2-5 տարեկանների համար. ես խոստացել եմ հերթի չդնել՝ քանի՛ ծնող երեխային բերի սեբաստացիական աշխարհ, փակ դուռ չի տեսնի… Սիրելի, երանություն պարգևող հոգսեր են սրանք: Իհարկե, նշեք, մայիսի 20-ին Նոր դպրոցի 2-5 տարեկանների նորացվող խմբասենյակը բացելու է իր դռները՝ երեխաներ հավաքելու համար:

Արարատն այսօր Արմինե Թոփչյանի պատուհանից.
հատուկ իմ  բլոգի համար:

Ի՞նչ է լինելու մայիսի 22-ին, որ ուրբաթ է, հարցնում են: Մայր դպրոցում, Մարմարյա սրահում տոնախմբություն է՝ միասնական պարատոն-երգատոն, որ պարգևելու են մեր Գեղարվեստի, Արհեստագործականի, Վարժարանի 12-րդ դասարանցի շրջանավարտները մեզ՝ իրենց ուսուցիչներին, ծնողներին, կրտսեր ու ավագ ընկերներին… Ասված է՝ ոչ մի հանդիսատես. «պոստանովկա», որ կոչվում է ցնծություն: Ցնծալու-ուրախանալու-աչքալույս տալու սպասված, կրթահամալիրի տոնացույցով որոշված առիթ է:

Ո՞նց ենք դիմավորելու հունիսի 1-ը, հարցնում են, միասնական ճամբարային տողանը, նորից թղթե գլխարկներո՞վ… Ո՛չ թղթե գլխարկներ, ո՛չ էլ թղթե շերեփներ,  թղթե «զմեյնե՞ր»՝ կարելի է. սկսեք պատրաստել թղթե օձեր, շա՜տ օձեր՝ օդ բաց թողնելու համար… Շա՜տ շրխկաններ, ամենատարբեր զրնգաններ, դրմփիկներ, փչիկներ. մնացածը Գրիգոր Խաչատրյանի, Արթուր Շահնազարյանի ու Սյուզի Մարգարյանի «պոստանովկան» է։ Լսեցի՞ք: Կունենանք մեր գլխին արժանի, իհարկե, կտորե գլխարկներ: Ես գործում եմ իմ երկիրը՝ կրթահամալիր մոլորակի Բանգլադեշը, մոլորակի իմ ընկերների հետ, որպես ուսումնական աշխատանք, սա է ուղիղ ճանապարհը: Ու երանությունն այս է: Լսեցի՞ք, ես երանության մեջ եմ ապրում:

Ընթերցում քեռու համար:
Դավիթ և Սոնա:

[embedplusvideo height=”350″ width=”450″ editlink=”http://bit.ly/1GQVJRO” standard=”http://www.youtube.com/v/Oay7qcgqtw4?fs=1″ vars=”ytid=Oay7qcgqtw4&width=450&height=350&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep5040″ /]

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք իրար հետ ենք սովորում

Մենք իրար հետ ենք սովորում, այլ ձև չկա: Միասին ապրում ենք, միասին սովորում, իրար հետ՝ առանց իր գործից՝ ավտոպարկից կտրվելու։ Նոր մեծ բեռնատար-քարշակ է ստացել շաբաթ օրը Մեդիակենտրոնում ապրած իր

Իմ սիրտը սար կուզե, լաո…

Ինձ պատվել են հոբելյանին իմ՝ ստացել եմ, ինչպես Արմինեն ասաց, քաղաքակիրթ մոմակալներ, սեղանի հայելի… Մահ՝ կասեր Համլետ Խաչատրյանը… Դավիթն առավոտյան խաղում էր մեքենաներով, ու բարձրաձայն. — Ինչո՞ւ են էս ապուշ

Երևանյան օրերի խրոնիկա գիր է…

Մարթա Ասատրյանին հանդիպեցի Մեդիակենտրոնի մոտ՝ կրթահամալիրի ավագ դպրոցի պատանիներով, հիմնականում տղաներով շրջապատված. «Երևանի ջրանցքները» նախագծով Մալաթիայի ջրանցքից քայլում-խոսում են։ Միասին լինելու, քաղաքն իր իրական խնդիրներով հայտնաբերելու-խնդիրները քննարկելու կենսական ուժն է…