Օրը՝ առողջապահական առավոտով, արդեն ավանդական բուժական պրոցեդուրաներով, բուժական կարգով, սիրելի շարունակություն ստացավ տնից վաղ ստացված փաթեթով։ Մեջ եմ բերում Արմինեին․ «Աստղիկը քեզ համար ծաղիկ է նկարել։ Ասում է․ կտանեք հայրիկիս, որ հոտ քաշի, նուռ ուտի ու գա իմ մոտ», հետն էլ՝ մաքուր, հատիկ—հատիկ, կոկիկ ամանի մեջ ինձ ու իր հոպարիկ Գևորգի համար իստակած նուռ, կիվիի պտուղներ։ Ու իր մաքուր էջին հայրիկին նվիրած մատիտածաղիկը։ 

Մինչ մենք վայելում ենք, շարունակում օրն աշխատանքային մեր առողջագետ ընկերների, առողջագիտական տեղեկատուում առավոտվա հուսադրող, վստահությունը շարունակ մեծացնող թվերն են հայտնվում՝ մեր սեղանից ձեր սեղանին։ Ասում եք, չէ՞, որ դրանց եք սպասում՝ որպես կարևոր սկիզբ աշխատանքային հաջորդ օրվա․ 

սատուրացիա՝ 95
զարկերակային ճնշում՝ 130-85
ջերմություն՝ 36,1-36,2
շաքար՝ 4,6-6։ 

Իմ ու Գևորգի միջինացված թվերն են, որ հեշտ կողմնորոշվեք, չխճճվեք։ 

Ապրիլյան պարտիզապուրակային եռանդուն գործունեությանը՝ կրթահամալիրով մեկ, մենք էլ Լիլիթ Ազիզխանյանի երաշխավորած ուղիղ եթերներով հետևում ենք, ուրախանում, լրացնում մեր առողջության պաշարը երկրագործության ծաղկունքով, ուրախությամբ։ Մի՛ խնայեք մեզ, ձեր գործերով առաջ եկեք, ու թող լինեն բազում սեբաստացի ներկայացումներ սեբաստացի կինոյով։ 

Բարի օր։ 

#2041

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Աստծո՞ւն, թե՞ երևանցիներիս ուղղված հայացքով

Այս օրերին ինձ բռնեցի նրանում, որ մտքով շարունակ Հայաստանի Տավուշի մարզում եմ՝ հայացքս պարբերաբար երկնքին, արկերի ձայն եմ լսում, բայց ես Երևանում եմ։ Իսկ Տավուշում՝ Նոյեմբերյանում, Պառավաքարում, Դովեղում, Բերդավանում… մարդու

Երկիր ցպահանջ

Կանաչ—կարմիր—կապույտ աշխարհում մեր, բաց—կրկնկակոխ պատուհանից 304-րդ պալատի (այս զովաբեր Բանգլադեշում Գագարին պրոյեկտի Զովաբեր անունով գյուղը չեմ մոռանում) երկրի օրն է, որ «Տիար&Գևորգ քոմփնի»-ի ուղիղ եթերում ներկայանում է որպես սեբաստացի կինո։

Համատեղ գործերի, միասնական քայլերի, համատեղ կյանքի մասին է գիրը…

Չգրելու, շաբաթ օրը «ֆուկ անելու» գայթակղությունն այս անգամ երկա՜ր հաղթահարեցի։ Թվում է՝ անընդհատ 481 գիրն այնքան իներցիա է հավաքել, որ ինքնիրեն, առանց ծուլության-քննարկման պիտի հասնես-թամամես 500-րդ գիրը։ Չէ՞ որ եզրագծում,