Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։ 

Առավոտյան, երբ թվում էր, թե մենք մեր բնական ամենօրյա պրոցեդուրայի մեջ ենք, մեր լաբորատոր չափումներով՝ ուղղված հայաստանյան հասարակությանը հանգստացնելուն (մեզ համար շատ կարևոր է ձեր հանգստությունը. դրա համար ենք չարչարվում, սիրասուն ազգ), հանկարծ զգացվեց բուժանձնակազմի վճռական գործողության ուժը՝ բերելու նոր չափումների, որոնք ուղղված են առաջիկա 1-2 օրում մեզ խոստացած նոր՝ «ենթակա է դուրս գրման» ռեժիմի վիճակին բերելուն։ 

Իսկ առավոտվա տեխնիկական տվյալները, որ մեր առողջագիտական գրասենյակով հաղորդում ենք պարբերաբար, այսպիսին է․ 

Ջերմություն վաղուց չունենք. 36,0-36,2 արանքում է։
Շաքարն այսօր՝ նորմալ։
Սատուրացիա՝ 97 (ապարատով և առանց ապարատի)։
Ճնշում՝  120-80։ 

Մենք էլ արդեն պատրաստ ենք օրացույցով. տիար Գևորգի, Սուսանի հետ ավարտել ենք առավոտյան ընդհանուր քննարկումը մանկավարժական։ Այս հաղորդագրությունն ընդունելուց հետո մենք էլ սկսում ենք մի աշխատանք, որ կոչվում է սեբաստացի կինո՝ կրթահամալիրով մեկ։ 

Առույգ ենք, ժպտում ենք իրար։

#2042

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հետ համրանք Դավիթ Բլեյանի հետ… Գիր է…

— Մեկ միլիարդը որ մեկով պակասացնե՜նք… Դավիթ Բլեյանն առաջադրում է, ինքը՝ լուծում խրոխտ. — Ինը հարյուր իննսուն ինը միլիոն ինը հարյուր իննսուն ինը հազար ինը հարյուր իննսուն ինը… Հետո մեկով,

Այսպիսի կիրակի, որպես հանգրվան, թե խարիսխ․․․

Օրացույցով մեր պատվիրած, մեր կառուցած հունվարյան ուսումնական ճամփորդական-ճամբարային հեղինակային ընթացքի համար, իսկապես, ինչպիսի՜ սպասված-հաշվարկված կիրակի՝ իր շաբաթով, մեր գիտագործնական կլոր սեղան-ներկայացումներով հինգ անընդհատ օրերի,  ուռա՜, անցավ,  և ուսումնահետազոտական առավել ստուգատեսային, կեցցե՛,

Հաշիվ պահեք իմ այս գրով իմ օրվա խոսքի…

Արդեն քանի օր ինձ չի հաջողվում տեսագրել-ձայնագրել Աստղիկ Բլեյանի մութուլուսի կանչը, երբ նա արթուն է ու երգեցիկ-լսելի-բարձր-ուրախ կանչում է ինձ իմ աշխարհից, բնակարանի իմ գրողական անկյունից… Արմինեն՝ վաստակած քնի մեջ,