Googl-ը թողարկել է արտակարգ իրավիճակներում մերձավորներին փնտրելու համար նախատեսված հավելված… Հայերենախառն անգլերենով մեր հոգատար հայրենակից երիտասարդ Վահագնը՝ Համբուրգից, դիմում-խոսում-քննարկում-շնորհակալ էր լինում իր Google-ջանին՝ չմոլորվելու համար ու ժամանակին մեզ Համբուրգի հյուրատնից իր նախաձեռնությամբ օդակայան թռիչքի հասցնելու համար։ Բարեհաջող:

Արդ ճանաչեցի ջրի ճամփան, և այն,
Որ սկզբից տալն է, հետո՝ վերցնելը,
Որ հոսելն է վայելքը, և ոչ՝ հասնելը
Որ լցվելուն հաջորդում է սպառվելը,
Եվ կենդանի լինելուց զատ
Լինելու ուրիշ կերպ չկա:
Կարեն Անտաշյան

Ես մեղավոր չեմ, որ Գերման Ավագյանը 2015-ի «Տեսողական պոեզիա» նախագծից հետո, այս արանքում փակված Նորքի զանգվածի իր տանը, նոր հրապարակում չի ունեցել, իր մշտական անբաժան խուրջինում նույն այս ալբոմն է. ես չգիտեի, որ երեկ երեկոյան «Թբիլիսո» ակումբում Կովկասյան գործընկերության նախաձեռնությամբ կազմակերպված հավաքում հանդիպելու եմ լուսանկարիչ Գերմանին, ու մենք երեկոյան արագ քայլքով անցնելու ենք Լեո-Վերնիսաժի Երևանով, անմարդ կենտրոնով, ու Գասպրինտի սեփականատերն իմ նորամուտը նշելու համար ինձ նվիրելու է նույն «Նարեկ»-ը… Երևանում, որտեղ ամենաշատ գործածվող բառը մեր օրերում «փոփոխությունն» է, արտիստական կյանքը կա՞նգ է առել…

Գերմանիա աշխատանքային գործուղման մեկ շաբաթին հաջորդող երկուշաբթին-երեքշաբթին ես մարզական քայլքով, ձմեռային հեծանվով անցա երկու շնչով կրթահամալիրի Բանգլադեշով՝ մեկումեջ իմ նոր պլանշետով սիրով արձանագրելով ամեն մի փոփոխություն… Խնդրեցի, որ նույնն անի իմ անբաժան օգնական Թոփչյան Արմինեն՝ հայտնի վարպետությամբ… Չենք թող անելու, որ ձմեռը-ցուրտը-դեկտեմբերը-ընթացքը հայրենական ուրիշ կերպ պարտադրեն մեզ, կենդանի լինելուց զատ, և Ձմեռ պապից մեզ փոխանցվող հրաշագործությունը՝ մեր դեկտեմբերյան ուսումնական Ամանորի-Սուրբ Ծննդյան նախագծերով յուրաքանչյուրիս մասնակցությունն է կենդանությունը…. Գունեղ-գունավոր-այլ դարձող իրականությունն իր մունետիկն ունի. ընտրեք  ձեր մեծ տոնի ծառը՝ դրսի-անկյունի, պարտադիր չէ՝ եղևնին… Կարևորը Ձմեռ պապի կարգավիճակում օր առաջ հայտնվելն է, ու կյանքը կենդանացնող հրաշագործությունը՝ որպես ուսումնական աշխատանք… Բան ունեք ասելու՝ ասեք… Չունե՞ք, լսե՞լ եք ասվածը՝ գործե՛ք…

Կրթահամալիրի Բանգլադեշում ամանորյա հանդերձանքի սպասող կրթական պարտեզներ:
Մայր դպրոց, Արևելյան դպրոց, Քոլեջ, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոցներ:

Հարգելի տիար Բլեյան, դեռևս չեմ ապաքինվել և խնդրում եմ հերթական արձակուրդիցս ևս 3 օր տրամադրել: Առաջարկս դպրոցի ղեկավար Շամիրամ Պողոսյանի հետ համաձայնեցված է: Երկարացված օրվա իմ խմբում փոխարինում է ուսուցչի օգնական Աննա Սմբատյանը, իսկ 4-5-րդ դասարանների սովորողների հետ աշխատում եմ առցանց (կազմակերպիչ Հասմիկ Պողոսյանի վերահսկողությամբ):

Գոհար Բալջյանի այս տողերն իմ էլ-փոստում մեր մանկավարժությունն են հակիրճ ներկայացնում-զարգացնում… Ինքնավար, ինքնորոշված,  որպես ուսուցիչ, իր կապից-պատասխանատվությունից չօտարված…

Նույն շարքից է սեբաստացի շրջանավարտ Նարեկ Սահակյանը՝ Միջին-Ավագ դպրոցում՝ իր այս նախագծով, դեկտեմբերի 9-ի առցանց մեդիաուրբաթ ներկայացում-համերգը, Գեղարվեստի ճաշասրահում ոտքի վրա իմ հանդիպումը Մարի Միքայելյանի ու իր հինգ տարեկանների հետ, իմ ներխուժումը Բաբուջյան Կարինեի-Մարինե Մկրտչյանի վեց տարեկանների ու հինգերորդցիների նախագիծ-ուսումնական պարապմունքին, այսօրվա մեր ընդհանուր ժողով-մանկավարժական դեկտեմբերյան հավաքի օրակարգը

Սեբաստացի շրջանավարտ Նարեկ Սահակյանի սեմինարը Միջին դպրոցի սովորողների հետ:

Արեն Շահնազարյանի՝ ջրհորդանների այս լուծումը… անհաղթահարելի թվացող՝ Կրթական պարտեզի Գեղարվեստ-Սարալանջ վտանգավոր հիմնապատի հաղթահարում-փլուզումը՝ որպես տեղական նշանակության մի բեռլինյան պատ… Սկսվեց, որ չավարտվի, որ պատիզապուրակային գործունեությունը ձմեռային պարտադիր շրջան թևակոխի, որ որպես ուսումնական գործունեություն՝ դառնա անընդհատ, որ լանջաղբյուր մեր Բանգլադեշի աղբյուրը չկտրվի հանկարծ։

5Դպրոցների ղեկավարներին առաջարկում եմ օգտագործել 1-ին (0) հարկերում անձրևաջրերի կուտակումներից խուսափելու համար կատարվող փոփոխությունները, և խողովակները պարզապես ինչ-որ ուղղությամբ երկարեցնելու փոխարեն կառուցել զանազան կոմպոզիցիաներ:
Թող դպրոցների տեխնոլոգները 1-2 օրվա ընթացքում ներկայացնեն իրենց կոմպոզիցիոն լուծումները այս խողովակների համար:
Նկարում պատկերվածը ամենապարզ օրինակն է. ցանկալի է ստանալ  ավելի բազմազան ու «աննորմալ» առաջարկներ:
Սիրով` Արեն

Տեսե՛ք, ոչ մի կերպ չի հաջողվում անցում անել խոստացված-սկսած պատումին՝ գերմանական շարքին… Դե, եթե անկեղծ, Վիսմար քաղաքի գիմնազիայի պրեզենտացիան՝ մասնագիտական ուսուցման իր տարրերով, պատանի ձեռներեցների դպրոցով, ուսումնաարտադրական ճամփորդություններով, տոնավաճառով… որքան էլ հետաքրքիր՝ այլոց համար, ինձ համար հետաքրքիր չէր… Թափառելը սքանչելի Վիսմար քաղաքում, ի՜նչ անձրև էր, իմն էր, բայց դրա ժամանակն աշխատանքային ծրագրում չկար… Դրա փոխարեն անակնկալ էր Վիսմարի Տեխնիկայի երկրագիտական թանգարանը, որտեղ կարելի է ոչ միայն ծանոթանալ մարդկային տեխնիկական՝ մեզ ծանոթ-անծանոթ հայտնագործություններին՝ անիվից, ճախարակից, լծակից սկսած՝ մինչ առաջին թռչող սարքեր, այլև խաղալ, փորձել, գործածել… Ապրեի Վիսմարում մի քանի օր ու Դավիթ Բլեյանի հետ կորչեի անվերջ թվացող տեխնիկայի խաղասրահներում… Հրաշագործ դառնայի ու մեր բոլոր սեբաստացիներին անցկացնեի՜ այդ թանգարանի սրահներով…

Մի բան էլ ունեմ ասելու, բայց արդեն որպես Ձմեռ պապ՝ նրանից առած ուժով… Չասեմ՝ կտեսնեք…

Գեղարվեստի դեպի ակումբային-նկուղ լուսավորության նոր մուտքեր:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան 

# 859

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

2015-ի քո ճանապարհը. գնանք այն ուղով, որը հենց մենք ենք կերտել

Առաջ ես շաբաթ-կիրակի, արձակուրդ-թաղում-հարսանիք ես չունեի, ողջը, գիտեք, աշխատանք էր, հասարակական-քաղաքական գործ էր իմ կյանքը: Հիմա այդպես չէ. տարիքն է, երևի: Կիրակին հաճույքով անցկացնում եմ տանը: Շաբաթ օրը ծեսի մեջ,

Սեփական հաջողությունը՝ կառուցման հիմքում

Ասում ենք՝ պարտություն-հանձնում (կապիտուլյացիա) չենք կապում ճանապարհի-ուղու հետ, որով 30 տարի, մեր հռչակած պետական անկախության շրջանին հակառակ անցել ենք․․․ 1990-ի իմ ու Կտրիճ Սարդարյանի կազմած, 30 հազար տպաքանակով (երեսուն հազար սպառված

Վայրենուն կասեցնելու, կործանումը կանխարգելելու մանկավարժություն է մերը

Սիրում եմ կտուրի թռչուններին, փշրանքները, որ ամեն օր նրանց առաջ եմ լցնում, ու կտուրը… Մեջները մի ապերախտ թռչուն կա. գիտեմ՝ մի օր երկինք կելնի ու ետ չի գա… Ես նրան