Լավ է, որ չորս սեբաստացիների մայրիկ, կրթահամալիրի հեղինակած մանկավարժությամբ խանդավառԱննա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ, «Իմ քայլը», «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահի՝ մեզ համար նոր կարգավիճակով, իմ հրավերովպաշտոնական այցէ կատարում կրթահամալիրում, անցնում Հյուսիսի դպրոցպարտեզով, որտեղ հիմա իր չորս տարեկան դարձող Արփին է

Ու բացահայտում լրիվ նոր աշխարհ՝Գրիգոր Խաչատրյանիկնքած Artասահման, լեցունՎիգեն Ավետիսի քանդակի դպրոցիտարատարիք սովորողներով, հաստատակամ բանգլադեշյան գրանցում ստացողփառատոնյաննորսիրելի նախագծերի մեջ ճանաչում կրթահամալիրի ավագ դպրոցի նորֆոլկ բենդինԼավ է, որ Աննա Հակոբյանը արվարձանում կրթական պարտեզին նայում է Հյուսիսի նորաբաց տանիքից, որտեղ 4-րդ-5-րդ դասարանցիների մի խումբ, որ հիմաԱրատեսումգետի գյոլեր է ստեղծում, «Դեպի լյառն Մասիս» հարթակէ ձևավորում։ Հետո հայտնվում է կրթական պարտեզի արևելյան հարթակում, նրա արևելքարևմուտք ճառագայթով տեսնում մեր կրթահամալիրի նոր իրագործումները՝ Ուսումնական ագարակի ընդարձակում՝ հնգամարտի ժամանակակից միջավայրի ներառումով, խաղողի նոր դաշտեր ամայի տարածքներում, խաղողի և գինու մշակույթի ներմուծում հեղինակային մանկավարժություն Ի՜նչ նոր, եթե 2018-ի ապրիլից սկիզբ առած փոփոխությունների կենտրոնում իրականմարդն է, բնակավայրի մշտական բնակիչը 

Լավ է, որ հիշում է սիրելի Աննան, որ իր ոտքերի տակ փռված պտղատու բաց այգիները իր հիշողության մեջ մնացած անտեր աղբանոցն է, տեսնում է, որ կրթական կասկադը, ազատված բոլոր տգեղզաբորներիցու վտանգավոր հենապատերից՝ ամբողջական ներառական բնակելիուսումնական բաց աշխարհ է՝ բոլորինը ու յուրաքանչյուրինը, սովորողներինը՝ անկախ ուսումնական հաստատության պատկանելիությունից, բնակչինը՝ անկախ Բլեյանի ու նրա մանկավարժության նկատմամբ ունեցած վերաբերմունքից Ու կարելի է հասկանալ Աննայի անկեղծ զարմանքը.
Չեմ հասկանում, պարո՛ն Բլեյան, այս ամենով՝ ակնհայտո՞վ…  կրթական նորամուծությունները կարող են խոչընդոտվե՞լ քաղաքային իշխանությունների կողմից:
Դա տեսնում է, կարող է տեսնել յուրաքանչյուրը Համեցեք, սրա համար նաև հատուկհերթականհրավերառիթնենք ստեղծել, կրթական պարտեզում հունիսի 28-ի կլոր սեղանով 

Իսկապես, ի՛նչն է խանգարում մեր՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի նախաձեռնող կրթահամալիրհավաքանու նման անանձնական նվիրմանը, երբ շինություններն ու հողերը չեն փոխում իրենց պատկանելությունն ու կարգավիճակը (հողը՝ քաղաքայինհամայնքին, շենքշինությունները՝ պետական, իրավակազմակերպման ենթակայությամբ՝ մի խումբը 30 տարի կրթահամալիրի կազմում է՝ ՀՀ ԿԳՆ ենթակայության, մյուս խումբը՝ թիվ 181 դպրոց, թթ 93, 95, 76 մանկապարտեզներ, ուզո՞ւմ եք՝ Երևանի քաղաքապետարանի նորաստեղծ կրթահամալիրի կազմում, չե՞ք ուզում (ընդամենը հիմնավորված առաջարկում ենք)՝ նախկինի պես՝ էլի քաղաքային համայնք ենթակայության ՊՈԱԿի կամ ՀՈԱԿի Բայց կանաչի ու խնամքի մեջ, երեխաներին, սովորողներին, նրանց ուսուցիչներին ու ծնողների չանջատող, սևիսպիտակի չբաժանող լեն ու ազատ, մարդավայել միջավայրում իրականիսկական կրթական պարտեզում 

Սիրելի Աննայիցիր զարմանքըմնաց, հենց սա էմոմենտը, ու պատրաստակամությունը՝ իր նոր կարգավիճակի հարգմամբ, աջակցելու կրթահամալիրի ներկայացրած յոթ հրաշալիների իրագործմանը որպես ուսումնական նախագծեր՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների ձեռքերով Ուրիշ ինչպե՞ս մենք հանրային տարածքներհարթակներ ենք ստեղծում՝ որպես կրթական համայնք ու կիրթ հասարակություն Շնորհակալ եմ, մի՛շտ սիրելի Աննա Կհանդիպենք մեր Ուսումնական ագարակում, Սևանի, թե Արատեսի ամառային ճամաբարներում, կընդունենք ՀՀ վարչապետի տիկնոջ, «Իմ քայլը» հիմնադրամի նախագծերի մասնակիցներին Երևանի փառատոնային հարթակներում 

Ոչինչ, որ Կրթական պարտեզի արևելքարևմուտք կամ Սարալանջով հյուսիսհարավ՝ Մայր դպրոց՝ Շուշան Փաշինյանի դպրոց չհասանք, ու Բաբաջանյանի վերնանցումով՝ մեր Արևմուտքը՝ սեբաստացի շրջանավարտ ԱշոտՄարիամ Փաշինյանների նախակրթարանը՝ ծածկած լողավազանով Մարիամի սիրելի Ագարակը՝ ձիավարժարանով Մյուս անգամ, որպես մեր կրթական համայնքի մշտականիսկական անդամ, համեցեք ցանկացած առիթով ու խմբի հետ 

Լավ է, որ Բլեյան կրթական ցանցն «Ուսումնական ամառ» նախագծով ցույց է տալիս իր հանրային գոյությունը, կապը, պահանջված լինելը ու նվաճում է նոր հարթակներ. մեր ամենատարբեր նախագծերով մեզ են միանում նորանոր խմբեր
ԵրեկՀՃՇ ազգային համալսարանումհանդիպեցինք«Արատես կարմիր ծաղիկ կամ ծաղկող Արատես», «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագծի մասնակիցներին, իսկ իրիկունը իմացանք, որ քանդակագործԼևոն Թոքմաջյաննէ իր ուսանողներով միանում Իջևանիցվերադարձած Ալիսնու նախնագծային խումբն էլներկայացնում են, որ իջևանյան փառատոնային հարթակը, որ համակարգում է Գոռ Դավթյանը, նոր հավես է Իջևանի համալսարանում 

Ես մոտենում եմ«Հացին երգը»ժողովածուի «Ճարակում»ին։ 

Ջինջ գիշեր է: Երգս անհունե անհուն, խաղաղ,
Կը ծըփծըփա.
Եվ սըրինգըս, հովերուն հետ, իր ծակերեն
Շաղե՜ր կու լա 

Կարդացեք հիմա ինձ հետ Այսպիսի՜ Վարուժան 

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1699 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոյեմբերին դեռ աշուն է դրսում, նրան մեղսագրվող ցուրտը՝ Դիլան դայուն համակած սարսուռը

Յուրա Գանջալյանը՝ կրթահամալիրի անգլիախոսների ակումբի ղեկավարը,  մանկավարժության լաբորատորիայի մասնագետը, այս անգամ իմ առաջարկով  ուսումնասիրել է «օժտված» կամ «արտակարգ ընդունակություն» դրսևորած սովորողներին առաջարկվող գործունեությունը։  Կրթական համակարգում հազիվ թե հաճախ արվի այսպիսի

Կա՛մ խաչ, կա՛մ գրիչ, կա՛մ սուր՝ երկու ձեռքով

Հայոց մեջ կան արտահայտություններ, որոնք անհիշելի ժամանակներից են, ու տեղից ելնողը գործածում է, բայց ես շարունակում եմ չհասկանալ… «Մի ձեռքում՝ սուր, մի ձեռքում՝ խաչ»: «Երկու ձեռքով խաչը կրելը», «հավատարիմ իր

Կյանքը երազ է, իրագործի՛ր…

Գևորգ Հակոբյանը, Մարիետ Սիմոնյանը, Նորայր Այվազյանը… լավ են հիշում 1987-1991-ի մեր տնկած ծառերը Մայր դպրոցի շուրջ, Բաբաջանյան պողոտային հարող տարածքում, Գեղարվեստի ծիրանիները… Ծառն էլ տարիք ունի, տունկի որակից, խնամքից, հանգամանքներից