Սա էլ եղավ 1698-րդը նախահոբելյանական գիրն իմ՝ որպես պատում 

Այս օրերին տարբեր առիթներով վերադառնում ենքքանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնին՝նրա այս կամ այն նախագծին, նախագծային հարթակին Երեկ՝ օրվա վերջին, Աշտարակում՝ Պերճ Պռոշյանիհարսանքատուն դարձած թանգարանումԱռավոտվա՝ Աշտարակով Ազնիվի, Հասմիկի առաջնորդած նախագծով՝ «Խշշանով դեպի հարսանիք», Քասաղից սկիզբ առնող ու ամեն այգի սնուցող Աշտարակի՝ ժիր այգեպանի կալվածք, Արագածոտնի աչք դարձնող ջրանցքի՝ իր առուներով անհամար, բանգլադեշի մեր ճամբարականների քայլքի, թանգարանի մուտքի, տպավորիչ վիշապաքարերով եզակի ջրափի գոյության չմարող արձագանքներն են Մենք, Վիգեն Ավետիսը վկա, ձևավորում ենք հուլիսի 3-ին հայտարարված քանդակների հրավառություն՝ «Գետը բնակավայրում» նախագծի պատվերը, որպես ներփառատոնային կապ նախագծերի, որպես շարունակական ուսումնական աշխատանք՝ նոր վիշապաքարեր, խորհրդանիշներ, ցուցանակներ,ստելաներ, գետիջրի հետ մարդու հանդիպման անկյուններ Պիտի տեսնենք, չէ՞, այս հանդիպումներիցառանձնացումներից պիտի փոխվի մեր այսօրվա պատահականվայրենի վերաբերմունքը ջրին, նրա ստեղծած հովիտներին, բնաշխարհին, մեր կենցաղին այդ ջրի ափին Թվարկում ենք «Գետը բնակավայրում» նախագծով փառատոն բերված գետերը՝ Հրազդան, Քասախ, Աղստև, Գետիկ, Եղեգիս՝ իր Արատեսով, Արփա, Արգիճի ու մեկ էլ՝ Քնարիկը Ներսիսյան, իր խղճով ՀայկուհուՇադրլու ջրանցքը հանկարծ չմոռանանք Կարող է, չէ՞, դա լինի վիշապաքար մի, որ դրվի Փարաքարի՝ Էջմիածնի խճուղին հատող հայտնիանկյունում՝ որպես օրերս ՀՀ կառավարությանհաստատած՝ Փարաքարի բիոլճակի վերակառուցմանսուբվենցիայի ծրագրին նվիրված, որպես նաև Հայկուհու առաջնորդությամբ սեբաստացիների նախագծային ուսուցման, տարածման, հետևողականության, ինչպես նաև Փարաքար համայնքի հետ արդյունավետ համագործակցության պտղաբերության մի ուղեցույց՝ Հայկուհուն և մեզ բոլորիս, որ այդպիսի բարեխիղճ հետևողականությունը պտղաբեր կլինի և «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծովՄեր դպրոց բնության գրկում Արատեսգնում են սեբաստացի 2-5-րդ դասարանցիները, ինչպես Երևանի կրթահամալիրի բանգլադեշում են առանց տարիքային սահմանիպատերի։ Ու այս օրերի իմ գլխավոր հոգսը Արատեսում լողափերի ստեղծումն է՝ Արատես գետում, նրա վտակներում, նաև մոբիլ բանգլադեշյան լողավազանով, անվտանգ, հիգիենիկ ու հետաքրքիր լողափեր 

Այսպիսի հայտ Հուլիսի «Արատես կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագծին զարդընդառաջ,սկսում են ՀարավումԱրշակն ու իր ընկերները,Հյուսիսում առաջ են ընկնումԿարևորը՝ որ հուլիսսեպտեմբերը դառնա մեր մուսաների շրջան՝ տարատարիք սեբաստացիների ուսումնական ամառվա 

«Այրուձիի» հայտնի Գագիկ Փարադյանի նվիրած Խզբզի ու գեներալ Մանվել Գրիգորյանի նվիրած մեր Գեներալի՝ մեզ նվիրած ծնունդ քուռակին՝ մեր ուսումնական ագարակում, մեր կրթական պարտեզում ծիսական կարգ չպիտի՞ մատուցվի, Աննա Երիցյան ու «Ակներ», որ երեկ ձեր հարսանյաց մկրտությունը ստացաք Աշտարակում ձեր տարազով Այսպես տարազով դեռ քանի՜ ծնունդ կունենանք մեր ընդարձակվող Ագարակում, ու ամեն ծննդի հետ թող այդ ծիսական արձագանքը շարունակվի Ապրող սեբաստացի համայնքն իր ծիսականությունն է ստեղծում փոխանցում Ինչպես աշխատանքային այցով երեկ սեբաստացի աշխատողների մեծ խումբ, 2-5-րդ դասարանցի սեբաստացիներին ընդառաջ, Արատեսի բնության գրկում մեր դպրոցը պսակեցին լողափովլողավազանով, սկսվեց Արատեսի ու նրա վտակի վրագյոլերի կառուցումը, ցնցուղներ դրվեցին ներսում, դրսում, մեր ուսումնական կենցաղն Արատեսում դարձավ ավելի հիգիենիկ 

Լուսինե Փաշայանի ամուսնության ուրախությունը, որ սկսվեց ընտանեկան շրջանում, կշարունակվի ընտրյալ Նվերի հետ ամուսնական ճամփորդությամբ Մեզ պատրաստվելու ժամանակ են տվել սրանով մեր Փաշ աղջիկն ու իր ընտրյալը՝ որպես նվեր Բանգլադեշում մեր արժանի ծիսական ցնծություն կլինի Յուրահատուկ ծես մի՝ ամուսնական ճամփորդությունից դիմավորման, մեր Փաշի վերադարձի 

Աստղիկի, Դավթի համար էլ հունիսի 26-ը տոն է՝ ՄարիամՄելինե քույրիկների ծննդյան օրը, գեղեցկուհիների, սեբաստացի այս տարվա շրջանավարտների Ի՜նչ թրթռուն, հուզիչ տարիք Եվ որքա՜ն են Դավիթն ու Աստղիկը պարտական իրենց քույրիկներին, նրանց ծնող Ռուզանին ու Վահրամին՝ այսպիսի խնամակալների համար՝ մոբիլ ու մշտահաս։ Պաչիկներ 

Ես շարունակում եմ իմ օրը Վարուժանի հետ, իմ սեղանին՝«Հացին երգն»է իր ավարտով՝ իր շապիկին դաջվածքով՝ «Մուսայիս»… 

Թե ջըլապինդ մըշակն ի՛նչպես կը փարի
Իր կոր մաճին, կը պատռե լանջն հողերուն,
Եվ սահանքին տակ արփական շողերուն
Ի՛նչպես կըլլան լերկ ակոսները` բերրի,
Թե շիկագույն ցորյանն ի՛նչպես կալին մեջ
Կը բըրգանա, և աղորիք կը մռընչեն.
Ի՛նչպես կհորդի քացխած խըմորը տաշտեն,
Զոր հուսկ կեփեն գեղջուկ փուռին մեջ անշեջ,
Թե կը սըփռե Հա՜ցը, Հա՜ցը սրբազան
Ի՛նչ բերկրանքներ, արարչական ի՛նչ կորով,
Սորվեցո՛ւր ինձ, ո՛վ հայրենի իմ Մուսան 

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1698 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանգիստ, միայն հանգիստ

Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․

Շաբաթագիր, որպես իմ 1462-րդ գիր ընդհատված…

Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան… Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով

Ծուլություն քաղհանի, երկրագործության ծիսականացման շրջանը

Հենց սա եմ ես անվանում Ծաղկազարդ կամ Ծառզարդար կամ գարնան տոն կամ Նոր տարի… Կրթական պարտեզը «Բալենիներ» սեբաստացի նախագծով համալրվեց ևս վաթսունհինգ տնկիով՝  բալենի, սալորենի, տանձենի… Նախագծի աջակիցներ՝ Օշական գյուղի բնակիչներ