• Գետանցման պարապմունք Արատեսում. սեբաստացի 6-10 տարեկան վրանային ճամբարականների համար Եղեգիսի Արատեսի ափին պարապմունք են անցկացնում Արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի կառույցի մասնագետները… 
  • Ծիրանատոն կրթահամալիրում՝ մեր աշխարհի հարավում, հյուսիսում, արևելքում ու արևմուտքում… 

Այս բոլորը՝ որպես mskh-ի առաջին էջի երեկվա հաղորդումներ… 

Երեկ կեսօրից հետո, երբ Ռավալին ինքնաթիռից Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ ուղիղ Գեղարվեստի հարթակի մեր կացարանում էր, ու առավոտյան 11-ին նշանակած, Սմբատի հաղորդած ներկայացումներն ավարտել էինք, փառատոնի նախագծերով շատ հետաքրքիր զարգացումներ են ծավալվում… Տեխնոլոգ ուսուցիչների միջավայրում ենք, ով ծեփում—քանդակում—լսում է, ով ուղղակի լսում է, հարցեր տալիս, ով խոսում է, ինչպես Ռոբերտոն, Վիգենը, Սուսանը Ամուջանյան… Անին Սարգսյան… Սա մեր հանրակրթությունից ծնված ճամբար է՝ ուսուցման մեր հեղինակած կազմակերպում, որպես փառատոն, որ հունիսի 1-ից՝ Փառատոնի հայտարարված սկզբից, ճամբարային մասնակցությամբ է ընթանում, ու հիմա վերածվում— դառնում է զարմանալի գրավիչ—բաց—ներառական ճամբար կրթահամալիրի բանգլադեշում՝ գործելով նրա կրթական պարտեզի բոլոր հարթակներում, որպես ներդրում մեր ստեղծագործ աշխատանքի—շփման մեր շարունակ զարգացող միջավայրում… Ես ասում եմ, տեսեք։ 

  1. Կրթահամալիրի կրթական պարտեզը՝ որպես քաղաքացիական նախաձեռնություն, մարդու համար է, ու որպես հանրակրթական՝ ամբողջական ներառական բնակելի միջավայրի նախագիծ՝ սովորական բանգլադեշցիների, յուրաքանչյուրի համար… 
  1. Մեր կրթական պարտեզում որպես բաց ճամբար իր գործունեությունը ծավալող փառատոնը՝ իր նախագծերով, դրանցից յուրաքանչյուրը, նույնպես մարդու համար են, մարդուն ուղղված… ինչպես «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» նախագիծը… իր շարունակությամբ՝ մարդու շրջակա միջավայրում քանդակների հրավառություն… Ու տեսեք փառատոնի գրասենյակի հաղորդումը՝ իր բարձր կետում հայտերի ընդունման շարունակման։ Եվ մեր այսօրվա հանրային ներկայացումը կրթական պարտեզում՝ իր կլոր սեղանով կրթահամալիրի մարմարյա սրահում, կրթական պարտեզի այսօրվա խնդիրների շուրջ է… Հանրության բնակիչներ, առաջադիմության տեր կանգնեք ձեր պարտեզում… 

Կան պնդումներ, որ իմ կողմից արվել են 1990-ականներին, երբ բանգլադեշում կրթական պարտեզի մեր նախաձեռնությունն սկսեց շրջանառվել։ Դրանք ուժի մեջ են և հիմա՝ կրթական պարտեզի վերածննդի շրջանում, 2015-ից սկսած, անփոփոխ են, Սելեստան Ֆրենեի լեզվով ասեմ՝ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի ինվարիանտներն են։ Մարգարիտ Սարգսյանի համար դժվար չի լինի իմ օրագրից, բլոգապատումից, որ ծնվել է կրթական պարտեզի  վերածննդի հետ, դուրս բերել դրանք։ Մենք պատմություն ունենք. դուրսպրծուկները սա չպիտի մոռանան։ 

Որպես ճամբար գործող փառատոնը, որքան էլ ինքնավար—ինքնաստեղծ՝ տարատարիք է ու կարիք ունի աշխատող—կամավորների… միջմշակութային հաղորդակցության կազմակերպում հինգ—վեց լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, վրացերեն, ռուսերեն… ֆրանսերեն… խոհանոց… համադրում… վարպետության պարապմունքներ… լուսաբանում փառատոնի… պարտիզապուրակային գործունեություն… Եվ ահա, սեբաստացի սովորողները, շրջանավարտները, ուսուցիչները սկսում են վերադառնալ փառատոն, կրթական պարտեզ՝ որպես կամավորներ… 

Իսկ օրը կրթական պարտեզում առավոտյան 9-ին ճամբարականներով, Ռոբերտո Ռավալիի, հավատացյալ հայ մարդու հետ, ուրբաթ է, կսկսենք մեր ամենշաբաթյա ժամերգությամբ Սուրբ երրորդություն եկեղեցում… Տեսեք՝ ի՜նչ աղոթք կրկնակի հնչող… Եվ կշարունակեն Մարմարյա սրահում ճամբարականներն իրենց օրը՝ որպես ամենշաբաթյա համերգ, օպերայով… իսկական ազգային… 

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1700

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր վռազ ու հետտոնական

Ազնիվի, Կարինեի ու Սեդայի՝ երկրորդ դասարանցի, Սմբատ Պետրոսյանի՝ 4-5-րդ դասարանցի սեբաստացիների խմբերը ճանապարհին հրճվելով Հորբատեղիի բնական շատրվանով, Սմբատաբերդի նվաճումով, մտան Արատեսի դպրական կենտրոն։

Այսպես անբաժան, ինչպես ես և իմ գիրը…

Հինգ տարի ձգվող ամենօրյա, անընդհատ բլոգապատումով… գիր է, զրույց ամենօրյա՝ իր տեխնիկայով-գործիքներով, տեխնոլոգիայով… Մինչև պատումը սկսելը ես արագ անցնում եմ ֆեյսբուքյան լուրերով, ուղիղ եթերներով․․․ Օգտատեր Արմեն Հայրապետյանի 11։32-ի ուղիղ եթերը՝ Գյումրիից «Կամխուդ»

Ես տեսել եմ դա. և դա ինձ բավարարում է…

Ես ի՞նչ գիտեի, որ արթնանալու եմ գիշերը 3-ին. չգիտեի, որ Ղազարյան Հասմիկ ամենաինտելեկտուալի «Ես մարդ եմ» հրապարակումն ինձ տանելու է ռուսական «Կուլտուրա» ալիքի՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հաղորդում… Ու ես 40