Ի՜նչ իրեն նման է գրում-ներկայանում «մյուս աշխարհից» եկած մեր Վիկտորյա-Անի քույրիկը, որ հիմա Միջին դպրոցի 6-րդ դասարանում է, ինչպես է գրավում իր անմիջականությամբ-անաղարտությամբ նրա պատումը, ինչպես տարվա չորս եղանակների պատմությունը… Ո՞նց է լինում, որ ամեն տարի եղանակները իրար հետևից գալիս են երեք ամսով ու գնում. կարդացեք  Վիկտորյա-Անիի «Բարև, ձմեռ»-ը և կիմանաք։ Բայց, այ, ո՞նց եղավ, որ մեր հարգելի-հարազատ Արեգ Գրիգորյանի թոռնիկները՝ Վիկտորյա-Անի և Մարկ Միկաիլները, առանց հայերեն իմանալու ԱՄՆ-ից գալով՝ մեկ տարում այսպես ներառվել են կրթահամալիրի կյանքում, պահպանվել որպես անհատ-տեսակ, դարձել այսպիսի հայալեզու բլոգերներ, սա՛ մենք՝ հեղինակային մանկավարժությամբ զբաղվածներս պիտի ներկայացնե՞նք։ Սա ուսումնասիրության արժանի հարց է, մանկավարժության լաբորատորիա, որ պիտի անեն, պատմեն մեր ուսուցիչները։ Ինչպե՞ս… Ախր մեր գործը մեր ուսումնական մեդիայով՝ մեր հեղինակած բոլոր գործիքներով-միջոցներով, հանրությանն այսպիսի «այդ ինչպես է լինում»-ը՝ որպես խնդիր ու լուծում, ներկայացնելն է նաև…

Հիմնական դպրոցի 1-ին դասարանցիների տերևաշատ տոնածառը:
Լուսանկարները` Լուսինե Գասպարյանի:

Երբ կարդացի Վիկտորյա-Անիի «Իմ օրագիրը» նաև,  այս աղջնակի անմիջական զուլալ մտքից, հուզմունքից սկսեցի իմ աշխարհի անկյունում արագ քայլել…
Ինձ հիմա նստել չի կարելի. գալիս եմ-գնում… Այ, այսպիսի, Վիկտորյա-Անիի երկուշաբթիի նման օր ես ունեցա անցած ուրբաթ օրը՝ երեկ։ Ամբողջ օրը՝ ժամը վեցից սկսած, Դավթի հետ շուտ ենք արթնացել, գնում-գալիս ենք, մեր ուզած գործով զբաղվում։ Ժամը ութին արդեն Դավիթը լողացել-խաղացել-պատրաստվել է մեր օրվա շարունակությանը։ Նա իր բոլոր ընկերների հետ, նաև մեծ՝ Սոնա Փափազյանի, դաստիարակ Կարինեի, պիտի այցելի մեր կրթահամալիրի գյուղացիական տնտեսություն, որ բադիկների, Ռոքսի շան հալ ու քեֆն իմանան,  սահնակ քշեն…
— Մենք ուշանո՜ւմ ենք, ա՛յ պապ…
— Դավիթ, մայրիկը ոչ մի կերպ չի արթնանում, ի՞նչ անենք։ Օգնի՝ հանենք, ուշանում ենք։ Դեռ պիտի սրսկվեմ։
— Պա՛պ, ջրի պոմպը միացրու, դուռը բաց թող, գռռոցից վեր կթռնի…
Այդպես էլ եղավ, Արմինեն գռռոցից վեր թռավ…
Ինձ Արմինե մայրիկը սրսկում է… Մեր առողջագետ Արմենն է նշանակել հինգ ասեղի կուրսը. նա համ էլ իմ կրտսեր ընկերն է, հարգանքի-վստահության արժանի իր գործով… Ես ինձ ցույց եմ տալիս որպես բնորդ-հիվանդ՝ Դավթին ուսուցանելու-դաստիարակելու համար։ Սրսկումն այս անմռունչ-շնորհակալ տանում եմ՝ ի տես Դավթի, տես, որ հիվանդանում են, ոնց են բուժվում… Դավիթ տղա…
— Դավթին այսպիսի հայրիկ էլ է պե՞տք…
— Հա՜,- ու ինչ հանկարծ, ինքն է ու ինքը, շարում է իր իմացած բոլոր վատ խոսքերը (իրականում մարդու մարմնի իր իմացած անուններն է տալիս, երևի)… Հետո էլ թե.
— Քիչ խոսա, որ շուտ բուժվես, այ հիվանդ… Ու նախատում է.
— Պրծի, ուշանում ենք, պապ, ընկերներս ի՞նչ կասեն։ Մայրիկից պրծանք, հիմա էլ դո՞ւ։
Այ, սա դոզա է օրն սկսելու համար, Արմեն առողջագետ, լրացնում եմ քո նշանակածները՝ mskh-ի բլոգներից քաշած, մեր տանը բուն դրած մեղրով…

Դպրոց-պարտեզի  3-4 տարեկանները պատրաստում են շրխկան:
Դավիթը հանգստյան օրերին:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Իմ առաջին կանգառը Մայր դպրոցն է՝ իսկական ուրբաթի առավոտվա ընդհանուր պարապմունք՝ 9.00-9.20՝ պարատուն Ստեփան Թորոյանի հետ, սեբաստացի բոլոր դեռահասներով, 4-5-րդցիները՝ մարզիկ Նառայի ու կազմակերպիչների հետ 2-րդ հարկի պատշգամբում, ֆիզկուլտուրայից առաջ, 6-12-րդ դասարանցիները՝ ուսուցիչների, դպրոցի ղեկավարների՝ օրերս ստացած հավաստագրով ինքնավստահությունը վերագտած Մարթա-Մարգարիտ սիրելի-ընդունակ զույգով, կենտրոնում, … բոլորն են պարում՝ որպես mskh-ի առաջին էջ բերված կյանք, թե իրենց բլոգներում-անկյուններում, շորորով, շշմելու միասնական ուսուցանող-փոխանցվող-տանող ազգային պար է…
Հետո «Սեբաստիա» նորոգված համերգային սրահում կարճ մասնակցում եմ Մարթա Ասատրյանի հրավիրած՝ Ավագ դպրոցի քննարկմանը. տեսեք՝ նոր միջավայրը որքան նպաստավոր է այսպիսի հանդիպում-քննարկումների համար՝ քաղաքացիական կրթության կարևոր բաղկացուցիչ, ու ես շարադրում եմ 2016-ի հունվարին կրթահամալիրի խորհուրդ ներկայացվելիք Ավագ դպրոցի զարգացման պահանջվող ծրագրի ստեղծման պահանջը՝ որպես համատեղ աշխատանք՝ սովորողի, ուսուցչի, ծնողի, կրթահամալիրի, իմ…

Տանիքը մաքրում ենք ձյան հալոցքից։
Լուսանկարները` Գոհար Եղոյանի։

Ու գնա՜ց օրը, ես բարձրացա մեր կրթական պարտեզի արևմուտք-արևելք ճառագայթով վեր… մինչև Պարտեզի արևմտյան դուռը և մուտք կրթահամալիրի քոլեջ՝ քաղաքացիական նախաձեռնության խմբի ղեկավար Անահիտ Մելքոնյանի հրավերով: Ու մինչ խումբը կլրացվեր սոցիոլոգ Լուսինեով, ղեկավար Նվարդով, տնտեսուհի Էլյայով, նախաձեռնության ֆեյսբուքյան էջ-ԶԼՄ-ի լրագրողներ-քոլեջի ուսանողներ Աննայով, Աստղիկով… ո՞ւմ մոռացա, ես ճանապարհեցի մեր նորաստեղծ գործող «Խոհանոց» ուսկենտրոնի ղեկավարին ու իր ուսանողներին կրթահամալիրի ավտոբուսով, արկղերով, պարկերով՝ մեր սառնարանային տնտեսության-մառանի համար առաջին ներկրումը անելու. միշտ սեբաստացի-ընկեր Վարդ-Ռուբեն Սարգսյան ընտանիքը իր արդար այգիներից՝ Արայի լեռան փեշից, մեծ քանակությամբ խնձոր է նվիրել մեր նախակրթարանի-կրտսերի սաներին… Հավաքել, տեղավորել, պահպանել, խմբավորել, բաժանել, պատրաստել… իրական ուսումնական աշխատանք, իրական արտադրությամբ… Այսպես գազար, բազուկ, դդում, կարտոֆիլ… ու էժան, առողջ ձմեռ… մեր կրթական պարտեզում։

Հիմնական դպրոցի 2-4 տարեկանները պատրաստում են ամանորյա սուջուխ:
Լուսանկարները՝  Գոհար Սմբատյանի:

Հետո մենք գլորվեցինք վար՝ կրթական պարտեզի արևմուտք-արևելք ճառագայթով, անցանք զմայլված, որպես շինարարներ, Պարտեզի Սարալանջով, աստիճաններով, հեծանվաուղիներով, կասկադներով, ընթերցարաններով, խաղահրապարակներով, պուրակներով, հեծանվակայանատեղիներով, գրաֆիտի պատերով… մինչև արևմտյան դուռը Պարտեզի՝  իր նորաբաց բրուտանոցով, հայրենագիտական կենտրոնով, դիտարանով, աստղացուցարանով, մարզահամալիրով, դաշտերով, երաժշտությամբ
Մենք պատրաստվում էինք Պարտեզի առաջարկի ճարտարապետ հեղինակ Արտավազդ Թարխանյանի հետ հանդիպմանը, որը կայացավ նույնքան բաց ու հուզիչ, էական, ինչպես Անի-Վիկտորյայի օրը, Դավիթի օրը, մեր այսօրը Պարտեզում… ինչպես մինչ այդ համերգը «Սեբաստիա» սրահում… Գժությո՜ւն… Նազենի Հովհաննիսյան, ո՞ւր ես կորցրել քեռուդ, կեղծավոր, քո հմայքով-աստղով արի… Ես պիտի ուղեկցեի քաղաքացիական նախաձեռնությանը Պարտեզով մեկ՝ որպես շինարար-կազմակերպիչ, ես ուզում էի շրջայց-պտույտ կատարել առողջարար, ինձ նստել չի կարելի, ու ես դա արեցի, Պարտեզի շահառուներին, ծանոթ-անծանոթ, ինձ հանդիպած, ես ներկայացրի  «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնությունը… որ շինարար այսպիսի աստվածային կառույցի-միջավայրի կազմակերպման՝ Պարտեզի կրթական…

«Վայբր» կապով, որ սկսել եմ գործածել իմ նոր հեռախոսով, խոստացել էի զանգել Շուշանին։ Իմ օրը հասա՞վ քեզ, Շուշան Բլեյան։ Շատ եմ ուզում, որ քո օրը Վիեննայում, որպես մի մեծ քաղաք-պարտեզ, ապրեիր այնպես, ինչպես ես՝ Բանգլադեշի մեր Եդեմում, որ նաև քոնն է։ Ե՛վ Բանգլադեշում, և՛ Վիեննայում, թե այլուր…

Հիմնական դպրոցի 5 տարեկանները դարձել են փաթիլներ:
Լուսանկարները` Լուսինե Նազարյանի: 

Հետգրություն օրագրի կամ կիրակիի առաջաբան 

Շաբաթվա դեմը հաջորդ մի կիրակի է, էն էլ աշխատանքային, այս անգամ՝ քաղաքացուց անբաժան ընտրողի աշխատանքով։ Առանց օրենքով որոշված լռության ուխտը խախտելու, կամ ըստ Պատվիրանի՝ ասված է արդեն՝ այո-ն, այո լինի, ու ոչ-ը՝ ոչ, ձեր գործը, կիրակին… Գրաբար շարունակեմ՝ «Այլ եղիցի ձեր բան՝ այոն՝ այո, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ի չարէն է» (Աւետարան ըստ Մաթէոսի, Ե 37):

Ֆոտոխմբագիր` Գոհար Սմբատյան
#516

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ազգային փոքրամասնության սինդրոմի հաղթահարումը ներառականության, հանդուրժողականության ճանապարհով…

Համաձայնեք, որ մի տեսակ սովորական դարձած, բայց տարօրինակ վիճակ է. քո ողջ օրվա 14 ժամը ընկերներիդ հետ Բանգլադեշի արևի տակ, կրթահամալիրյան, հուլիսյան նախագծերին տրված՝ կառուցումի, ստեղծումի վաստակումով հանգչես, արթնանաս ու

Կարոտս նամակ է՝ ամենապարզ տողերով…

Կարոտս նամակ է՝ ամենապարզ տողերով, Էջերս՝ մտքերից խոնավ: Աշու՛ն, մեզնից ո՞վ է թաց… Մեր թատրոն-լաբորատորիայի հաջորդ՝ Թամի մոնոներկայացման սցենար դարձած չափածոյի՝ Աստղիկ Սարգսյանի տողերն են «Գրանիշից»… Հիմա գանք մեր պատանեկան «Լապտեր» ամսագրին Ավագ դպրոցի. հա՛մ

Այն գաղտնի հրեշտակը, որ գաղտնի աշխարհներից է…

Արմինեից էլ հոգատար մա՜րդ քո կողքին… Ամեն ինչ արեց. էս տեսակ՝ մաշկով օրը ապրող մարդու համար ավելի ու ավելի դժվար կլինի, ու իրիկունները՝ հանգույցով, գորդյա՞ն… Լավ է, որ քունը դեռ