Կարևոր մի խորհուրդ, որ սեբաստացիներով հաստատեցինք մայիսի 28-ի Հանրապետության օրով, մեկ հղումով դնում եմ, տասնյակից ավելի բարձունքի նվաճում «Հայացք բարձունքից» ուսումնական ամենամյա  նախագծով «Հանրապետության օրվա տոնին» հեղինակային մանկավարժությամբ ստեղծված մեր  մասնակցությունը.  նահանջել, օրը փոխել չկա, որոշումից ետ կանգնել, էն էլ եղանակի պատճառով՝ անձրև, կարկուտ, քամի․․․ 

Սուսան Մարկոսյանի անաղմուկ հաստատակամությունը, որ փոխանցվեց «Հայացք բարձունքից» նախագծի բոլոր ղեկավարներին։ Մեզ էլ պնդացրեց, հատկապես, որ Իվետա Ջանազյանը  Սևան քաղաքի եկեղեցու քահանա Տեր Ստեփանոսի, Գագարին պրոյեկտի Զովաբերի դպրոցի զինղեկի առաջնորդությամբ մեզ նոր՝ Արքայական ճանապարհով Փամբակի լեռներ էր տանում, ինչպես Տեր Ստեփանոսն էր ճանապարհին հիշեցնում՝ ձեզ-մեզ արժանի անակնկալ խոստանալով․․․ 

Ե՛վ ճանապարհն էր արքայական, և՛ անակնկալը՝ բարձունքից, Սևանա լիճ հանկարծ բացվող հեռանկարը, որ պատմելու, որ նկարելու բան էլ չէ, այլ սեփական աչքերով, բարձունքը նվաճողի իրավունքով վայելելու․․․ Արժեր մեր 4-րդ, 5-րդ  դասարանցի հարյուրի չափ սովորողների-ուսուցիչների չարչարանքը․․․ Մյուս ձեռքբերումն, իհարկե, մեր նոր ընկերներն են բարձունքով նվաճված՝ Սևանի, Լճաշենի, Զովաբերի, Գեղամավանի պատանիներն ու ուսուցիչները․․․ Մենք հեծանիվով առաջիկայում Լճաշենում կլինենք, իհարկե․․․  Մեր ընկերների հետ պայմանավորվել ենք․․․ 

Վայրէջը պակաս արքայական չէր. հատկապես, որ Իվետան՝ Սևանա լճի հայտնի սիրահարը, մեզ խոստացել էր Սևանի ջրի, լողալու շրջանի՝ մեր մեծ գյոլի բացումը անել․․․ Ի՜նչ ուրախություն․․․ Ով ինչով, ինչպես կարող էր՝ Սևանի տաքացրած ջրից հավեսը հանեց, օրվա վերջում էլ մենք թողեցինք լիճը, ափը չափելով մաքրած վիճակում․․․ 

Ինչու եմ հիմա պատմում, ուշացած․․․ Երևի սպասում էի, որ բարձունքի նվաճում նախագծով բոլոր սեբաստացիները վերադառնան ուշ իրիկունով, երկօրյա-եռօրյա ճամփորդություններից․․․  Ամենավերջում՝ Խուստուփի խումբն իհարկե․․․ Հետո կարևոր էր շաբաթ օրվա իմ շրջայցը կրթահամալիրի բաց լողափերով, համոզվելու համար, որ ջանքերը՝ ուղղված հունիսի 1-ը ճամբարային-լողափային ստուգատեսին, նպատակային են․․․  Կտեսնեք, սառը մաքուր ջրի վայելքը կունենաք ողջ ամառ, Բանգլադեշում թե Արատեսում կրթահամալիրի, ինչպես երեկ սեբաստացիները Սմբատ Պետրոսյանի հետ ունեցան Արատես գետում, վտակում․․․ 

Սյուզի Մարգարյանի ֆեյսբուքյան այս ծաղկաքաղն ինձ հուշեց մայիսի 28-ի բարձունքի նվաճման նախագիծը հանրայնացնող ևս մի նախաձեռնություն…
Ես ու Սյուզին խրախուսում ենք բարձունքի նվաճման մասնակցին/մասնակիցներին ամենագրավիչ  հրապարակման համար. Սյուզին լուսանկարը կգնահատի, ես` պատումը: Ուղարկեք մեզ, որպես գրի արձագանք… 

Համ էլ ուզեցա իմ մեծ նկարաշարով ձեզ ներկայանալ․․․

#2072

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ահավասիկ Հանրապետությունն Արարատյան…

Ես, գիտեք, Աժ պատգամավորի թեկնածու չեմ, կուսակցական չեմ (անգամ ծպտյալ), ընտրական հանձնաժողովի անդամ-դիտորդ չեմ, հասարակական որևէ այլ ծանրաբեռնվածություն չունեմ, ՀՀ ԱԺ ընտրություններին 2017թ. ապրիլի 2-ին մասնակցում եմ որպես ընտրող։ Ես

Ուղևորություն Սևան, առանց լիճը տեսնելու

Շաբաթ, աշխատանքային ուղևորություն Շուշան Բլեյանի հետ․․․ Գագարինով Սևան, Սարհատ Պետրոսյանի սիրալիր ուղեկցությամբ, աշխույժ զրույցով ողջ ճանապարհին, Սարհատն ու ես էլ, հեռահար կապի մեջ, հիմա շնորհիվ Արսեն Աղաջանյանի «Գագարին» պրոյեկտի, որում Սարհատն իր «Ուրբանլաբով», նախագծային

Այնքան կարևոր, որ օրեր անց օրվա գիր է դառնում…

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ, «Երևան» պետական կամերային երգչախմբի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի երկրորդ ելույթի առիթով… Իսկ համերգին, էլի պատմել եմ, հնարավոր