Ազնիվի, Կարինեի ու Սեդայի՝ երկրորդ դասարանցի, Սմբատ Պետրոսյանի՝ 4-5-րդ դասարանցի սեբաստացիների խմբերը ճանապարհին հրճվելով Հորբատեղիի բնական շատրվանով, Սմբատաբերդի նվաճումով, մտան Արատեսի դպրական կենտրոն։

Սմբատին ես խնդրեցի, որպես առաջին գործ՝ հավաստի տեղեկություն փոխանցել Արատեսի շուրջ անտառների վիճակի մասին։ Նկարաշարը չուշացավ և իմ գրում է, իմ սոցիալական ցանցում։

Ախր, ուշանում ենք։ Ինչ որ տեսնում եք ոչ կանաչ, չորացած զանգվածի տեսքով, թրթուրների խժռած անտառն է, որի մասին իմ, մեր սեբաստացի sos-երը, ցավոք, չկարողացան կառավարության օրակարգի լուծելի հարց դարձնել անտառի սրսկումը։ Այդպես էլ չստացանք բացատրություն՝ ինչու հնարավոր չէր հարմարեցված ուղղաթիռով սրսկել թրթուրով պատած անտառները։ Հուսադրող է, որ «Շանթ»-ով Սմբատ Պետրոսյանի ահազանգին ստացանք ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի արձագանքը՝ այդ խնդրով զբաղվելու պատրաստակամությունը։

Ալիսի, Հասմիկի՝ պատանիների տպավորիչ փառատոնային-նախագծային խմբին ճանապարհած Արատեսի  բնության գրկում դպրոցը գրկաբաց դիմավորեց մեծաքանակ կրտսեր նորեկներին  արդեն իրենց ամառանոցը վերադարձած, շատացած, Գոգինյան Արմինեի հեղինակային մանկավարժության ծնունդ մեղվաընտանիքներով, Արատեսում ծնված յոթ քոթոթներով, բարեկարգվող մարզադաշտերով։ Արդեն քսանհինգը դարձան մեր փեթակները, և ինչպես Գոգինյանն ասաց՝ չկան հին ու նոր սեբաստացիներ, հին ու նոր ընտանիքները համերաշխ, խաղաղ բզզում են Արատեսում, ահա։

Դպրական կենտրոնի այս օրերի խնդիրը գյոլեր կապելն է, բացօթյա լողափի բարելավումը, վրանային անկյունների ստեղծում-գործածումը, ռազմամարզական ճամբարի վրանների տեղադրումը։ Ուշադիր հետևում եմ արատեսյան զարգացումներին։

#2071

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քո անցած ամեն մի ճամփին, ասա` սա ուրիշ է արդեն…

Ես օրվա իմ գիրը անխախտ ավարտում եմ մինչև տանից դուրս գալը՝ առավոտյան 7-8-ի միջև, ու անկախ օրվա իրադարձություններից, չեմ միջամտում, չնայած այն թողարկվում է օրվա վերջում՝ ժամը 4-5-ի արանքում, դառնում

Հինն անցա՞վ ու հիմա ամեն ինչ նո՞ր եղավ…

Ապրիլը մի քանի օր շուտ սկսե՛ք, որ «չհասցնել» բառը մեզանում ոչ միայն չհնչի, այլև մեր ապրիլյան գործերում-նախագծերում-նախաձեռնություններում հայոց «ոչինչ»-ը, «դե լավ, վաղը»-ը, «մյուս անգամ»-ը, «հլը տեսնենք»-ը, «աշխարհը չքանդվեց»-ը տեղ չունենան:

Երկու Բլեյան, երկուսն էլ՝ իրական…

Մեկը՝ միշտ Արատեսում, իր 1989-ին սկսած դպրական կենտրոնով, Եղեգիսի կիրճով, Սելիմի լեռնանցքով, Նորատուսի ծովախորշով-Արտանիշի ծովածոցով անցումով Ջիլ-Ջվխլի, Գետիկի հովտով՝ Աղստև-Գետիկի գրկախառնում… Կարդացեք Չարենցի արևելահայերենով մեր նորօրյա աղոթքը… Մյուսը՝ միշտ Բանգլադեշում,