Կարոտս նամակ է՝
ամենապարզ տողերով,
Էջերս՝ մտքերից խոնավ:
Աշու՛ն, մեզնից ո՞վ է թաց…
Մեր թատրոն-լաբորատորիայի հաջորդ՝ Թամի մոնոներկայացման սցենար դարձած չափածոյի՝ Աստղիկ Սարգսյանի տողերն են «Գրանիշից»…
Հիմա գանք մեր պատանեկան «Լապտեր» ամսագրին Ավագ դպրոցի. հա՛մ կարդում, հա՛մ սցենար եմ դարձնում կարդացածս, ո՞ւմ համար, թատրո՛ն լաբորատորիա, ո՞վ է հաջորդը, «Տանիքից» իջեք «Հարթակ», թե «Իրադարձությունների կենտրոն» գեղարվեստի… Վերնագրի խնդիրը չկա, մեծ է ընտրությունը… Ասենք՝ «Եվ դու դա գիտես» լինի մոնոներկայացման պայմանական անունը, ըստ Գոհար Հովհաննիսյանի… Շուշան Եփրիկյանի «Անվերապահ սիրո» ֆրազներից յուրաքանչյուրը կարող է լինել, օրինակ այս մեկը՝ «Ես սիրում եմ քեզ, և դա ինձ բավական է»… Կամ Մերի Երանոսյանի «Ներսումդ իմ անունն է»… Տեսեք՝ ինչ դիտարկում ունի այս եթերային, երկա՜ր, շարունակ բարձրի ձգտող աղջիկը… «Կոկորդիցդ կախ են ընկնելու չասած բառերդ ու իմ չարտասանած անունը: Խեղդելու են քեզ»: Կամ Հուրիի «Փոթորիկը»՝ «Ի վերջո փոթորիկները մեզ սովորեցնում են ավելի հանգիստ ապրել՝ մեր կյանքը փոխելով»: Դիանա Տատինցյանին բաց եմ թողնում… հազիվ իջել է բեմից… Աստղ Կիրակոսյանին պատկերացնո՞ւմ եք՝ հավատարիմ իր մոնոներկայացման անվանը «Ես չխոսեմ» (Աստղը չխոսի՞…)՝ «Ամեն բանի մասին խոսել ես: Ամեն բան ասել ես: Խոսելու բան էլ չկա, ու պատճառը այն է, որ մենախոսում ես»: Ու հիմա… ի՞նչ՝ չի՞ հարցներ Դիանա Տատինցյանը… Այսպիսով ո՛չ սցենարի, ո՛չ գրավիչ վերնագրի խնդիր կա, ո՛չ բեմի. ընտրի՛ր… Ո՛չ խաղացողի. ուզում ես՝ մեկ-մեկ, ուզում ես՝ խմբով… Վեցը՝ մեկը մեկից… փախած… Օրն էլ՝ օրացույցով թող որոշվի մեր տոնի… Մնում է այս ճամբարային օրերին «Լապտերի» խմբագիր Նունե Մովսիսյանն ու Քնարիկ Ներսիսյանը ստեղծագործական այս խմբով հավաքվեն «Հարթակում»՝ սեղանի շուրջ… Նոյեմբերի օրացույցը լրացնելու, ներկայացման օրը որոշելու համար Տիար լինե՞լ է պետք՝ լինեմ-մնամ: Բայց ձեր օրացույցն է… Ասեք։ Գիր չէ իմը այսօր, լապտեր է:
Ճամփորդական աշնանային բրդուճուտոցի Մաստարա-Թալին ճանապարհին
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի
Այսքան հասուն-անհատական կենսափորձով-ինքնարտահայտման ուժով պատանիների, նրանց խմբագիր-խորհրդատու ուսուցիչների ուսուցման միջավայրը հենց լաբորատորիան պիտի լինի, նախագծային ուսուցման կազմակերպման այս ձևը… Ու այստեղ չենք կարող մոռանալ մյուս լաբորատորիաներում ներառված, թե լաբորատոր ուսուցումից դուրս մնացած սեբաստացիներին՝ սովորող թե ուսուցիչ… Ինչպես ճամփորդությամբ ուսուցումը, այնպես և լաբորատոր գործունեության հարթակները՝ ներկայացումներ, ելույթներ, համերգ-ցուցադրություններ, նաև դրա համար են՝ դրսում որևէ մեկին չթողնելու, ներառելու… Սրանով հանրակրթության խնդիր է նաև հանդիսատես-մասնակցի կրթումը:
Գյուղից գյուղ, համայնքից համայնք սեբաստացիներով Կոմիտաս ենք տարածում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Տեսեք, լսեք… մի օրվա թափառում հայրենիով, և ինչպիսի՜ թարմ-բացահայտում աշխարհ ներկայացավ Հայաստանը մեզ-ձեզ…
Այս ճամփորդության ընթացքում ես ևս մեկ անգամ բացահայտեցի կոմիտասյան հանճարի միավորող ֆենոմենը, որը մաքրում է մարդուն, նրան դարձնելով ավելի ներդաշնակ և լուսավոր:
Հուզվելու աստիճան տպավորիչ էր, երբ նրանք այդ երգերը չիմանալով՝ մեկ ակնթարթում դառնում էին երգչախումբ և երգում էին «Այբ, բեն, գիմը», «Հայր մերը, «Հոյ, Նազանը»: Սկզբում վախվորած, ցածր ձայնով, հետո՝ վստահ, բարձր, համարձակ: Կոմիտաս երգելիս մանուկների կրակե աչքերում ես տեսա հավես, հրճվանք, ոգևորություն:
Այսպես զգում-պատմում է իր բլոգում Հյուսիսային դպրոց-պարտեզի երաժշտության ուսուցիչ Հասմիկ Մաթևոսյանը, իսկ Մարիետ Սիմոնյանը նույնը «Երգի ուսուցում Արուճի եկեղեցում» տեսապարապմունքով է փոխանցում մեզ… Շնորհակալ եմ, Հասմիկ, Մարիետ, ձեզ հետ ճամփորդելը, ասել եմ իմ երեկվա գրում, հակաթույն է աղմուկի, հայրենիի տիրոջ որոնում… Ճամփորդությունը հայրենագիտական, թափառումը երգով նաև ներառում են նոր սեբաստացու, ինչպես բլուլահար Աննա Հովհաննիսյանի դեպքում՝ ինքնաներկայացում…
Տեսանյութը՝ Մարիետ Սիմոնյանի:
[youtube https://www.youtube.com/watch?v=uDsNsPh44PI]
Տեսաք՝ այսպիսի ճամփորդություններով ինչ շուտ ներառվեցին մեր նորեկ սեբաստացիները՝ Աննան Երիցյան, Մնացականյան Մարիամը, Անի Նավասարյանը, Վարդան Կարապետյանը… Առաջիկա Թբիլիսյան կլոր սեղանի նախագծային խմբերում էլ կլինեն նոր սեբաստացիներ՝ Ծաղիկ Գասպարյանի ու Գայանե Թորոսյանի նման… Նաև փորձի փոխանցման, ինքնավստահության հաղորդման լավագույն միջոց է ճամփորդությամբ ուսուցումը…
Այս հեծանվաերթին Արևմտյան դպրոցի լանջերով ես երկար եմ սպասել… Դավիթ Բլեյանը երկանիվ հեծանիվի վրա, իր ընկերների և ուսուցչի հետ, շարքով սլանում է… Տեսանյութի երաժշտությունն անջատեցի… Իմ ականջներում, հոգում ծնծղաների ձայներ էին հնչում… Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, սեբաստացի, որ իրական դարձրեց օրն այս, պահը…
#1194