Օրը՝ հունիսի 2-ը, որ եղել է, կա ու միշտ կլինի Լիլիթ Բլեյանինը, իրենով կսկսվի․․․ Գիշերվա-առտու չորսի-հինգի արանքում (Լիլիթն է հաճախ հարցնում. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես քնում») արթնացա Լիլիթի ֆեյսբուքյան տեքստով, անցնցում օրվա մաղթանքով, մեծ յութուբում Լիլիթի փոքրիկ, իր նման, սիրելի բնակարանում․․․ Երգում է Լիլիթ Բլեյանը․ – Ես տեսել եմ Լուսինը՝ կապույտ-կապույտ, ինչպես իմ մտքերը․․․
– Մենք հասցրել ենք խոսել ամեն ինչից, ու մի քիչ էլ արտասվել ենք․․․
․․․ Դուրս եկա պատշգամբ՝ մի քիչ արտասվելով. սպիտակ կիսալուսին է մեր պատշգամբից․․․ Բարի օր։
Երեկ Խարբերդի մանկատան ճանապարհին, Արսեն Աղաջանյանի մեքենայում, սիրելի-հայտնի մարդիկ հանկարծ սկսեցին ինձ տարբեր կողմերից ներկայացնել Լիլիթին. այնքա՜ն լավ էր, որ ես էլ միացա․․․ Այսպես մենք նախօրոք շնորհավորեցինք Լիլիթին, ինձ՝ նման ավագ զավակ ունենալու համար. իմ կյանքը Լիլիթով ավելին դարձավ։
Պատրաստվում եմ իմ վաղվա օրվան։ Սեբաստացի գործընկերների մի խմբով աշխատանքային անցում պիտի կատարենք Հրազդան-Սևան քաղաքներով պարփակված միջհամայնքային ճանապարհով, ինձ նորանոր թելերով կապվող բնակավայրերով՝ Զովաբերով, Դդմաշենով, Ծաղկունքով, Գեղամավանով, Վարսերով, Գագարին ավանով Սևան․․․ Սեբաստացի օրակարգում մեր Գագարին պրոյեկտով գյուղական ամառային ճամբարների կազմակերպումն է, երևանյան ուսումնական ճամբարների նախագծերում, Բանգլադեշյան պլեների պատանեկան ստեղծագործական հավաքներում, «Հազարան հավք» փառատոնում, Արատեսի ռազմամարզական ճամբարում Գագարին պրոյեկտի բնակավայրերի պատանիներին մասնակից դարձնելը, Բլեյան բաց ցանցով Սևանի հանրային դպրոցը՝ իր խնդիրներով․․․ Երեկ՝ հունիսի 1-ի շոգի ու աշխույժի խիտ օրացույցում այնքա՛ն կարևոր հանդիպում եղավ Սևանի հանրային դպրոց-պարտեզում աշխատանքի համար դիմածների, քառօրյա վերապատրաստման փուլը հաջողությամբ անցած, սեբաստացի ճամբարներում կամավորական գործունեությունը սկսած երիտասարդ-հետաքրքիր-ակտիվ կանանց հետ․․․ Սոնային՝ Վարսերից, Արմենուհուն, Սիրարփիին, Լիլիթին, Արմինեին, որ հիմա սեբաստացի է ընտանիքով, մենք կօգնենք, որ մեր մանկավարժությունն ընտրած արդեն երեսունի չափ ընտանիքների, 2-ից 10 տարեկան իրենց երեխաների հետ սկսեն Սևանում ամառային ճամբարը. դպրոց-ճամբարով՝ իրենց դպրոց-պարտեզի առաջին՝ 2021-2022 ուստարին․․․ Աղջիկների հետ մեր զրույցը ուղիղ եթերի արժանի էր․․․ Փորձենք վերականգնել Սևանի հանրային դպրոց աշխատանքի դիմած, երեկվա զրույցի մասնակիցների, իմ այսօրվա գրի քոմենթների տեսքով․․․ Սրանից էլ ոգևորիչ-համախմբող գո՞րծ, էլ ի՜նչ բերեր Բլեյանը ավելի կարևոր իմ-Բլեյաններին հարազատ, ծնողներիս ծննդավայր Սևանի ավազանին։ Միացեք, օգնեք նախաձեռնության, այս գործի հեղինակներին․․․
Վանաձորի հանրային դպրոց-պարտեզով Բլեյան բաց ցանցը ավելի շոշափելի-իրական է դառնում․․․ Այսպիսի ամառ, այսպիսի հունիսով, ուսումնական երևանյան բաց լողափնյա ճամբարներով, նախագծային ճամփորդությամբ ուսուցմամբ…. այսպիսի աշխատանքային տրամադրությամբ։
Ամառը, գիտեք, որքան շոգ՝ ես սկսում եմ գործել որպես արևային մարտկոց-ջեռուցիչ. վերցնում եմ ուժը արևից ու… ողջը՝ ձեզ։ Բաց, հասանելի ամենքին։
#2074