Բացօթյա, պաղ-մաքուր ջրում լողացող պարտեզներով, կրտսեր դպրոցներով սկսվեցին մեր ամառային ուսումնական ճամբարները․․․

Սրանով զովացան և սոցիալական ցանցերը․․․  Հունիսի 1-ը սեբաստացի օրացույցով որոշված, կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ ստեղծված լողափերը պաղակ ուտող երեխաներով կանաչ լանջերը, ճամբարային թափառումները, հայրենագիտական ճամփորդությունները, ազգագրական-մարզական խաղերը հակաբացիլ Կոմիտասով հանրային ներկայացում-ստուգատեսներ են սեբաստացիների համար․․․ Թողնենք վաղվան, մյուս օրվան բաց լողավազանների հաշվառումը կրթահամալիրով մեկ, որ այսօր էլ, վաղն էլ ավելանում են․․․ Ուսումնական ագարակում էլ տենդագին պատրաստվում են լողափի բացմանը․․․ Երեկ քոլեջում իմ հարցը՝ ինչու հինգ-վեց տարեկանները մեծերի համար առանձնացված լողափ չունեն, պատասխան չունեցավ․․․ Քաղաքով մեկ մեր գնումների համակարգողը բարեխիղճ փնտրում է Արևմուտքի նոր՝ մեծերի լողափին համապատասխանը․․․ Օրվա հարց է։ 

Հարավային դպրոցում սեբաստացի ճիչերի ձայները կընդունեն միանգամից չորս լողափեր․․․ Իսկ այն, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը՝ Էրիկ Սարիբեկյանի պատասխանատվությամբ, կարողացավ երեք հանգստյան օրում ոչ միայն փոխել ծածկած լողավազանի ջուրը, մաքրել ավազանը, այլև նորացնել-նորոգել լողավազանի ներքին տարածքը հանդերձարաններով, բոլորիս հարգանքի արժանի է։  Կեցցե՛ք։ 

Հունիսի 1-ին գույներ կհաղորդեն, որպես նախագծային ու անհատական ուսումնական պլանով հեղինակային մանկավարժություն դրոշմ-արդյունք, կրթահամալիրի ավագ դպրոցի կերպարվեստ-դիզայնի բաժնի շրջանավարտները․․․ Տպավորիչ ցուցադրություն գրաֆիկայի, գունանկարի, քանդակների կրթահամալիրի գեղարվեստի ցուցասրահում, «Դրոշմը» մայր դպրոցում, ավագ դպրոցի երրորդ հարկում, նաև ընտանիքների մասնակցությամբ, ուրախություն պարգևեցին․․․ Մեր շրջանավարտների-ուսուցիչների-ծնողների խոստովանությամբ իսկական հայրական տուն դարձած գեղարվեստը հեղինակային մանկավարժության շոշափելի արդյունքով ներկայացավ հունիսի 1-ին՝ որպես ստուգատես․․․ 

Կայացող ռազմամարզական ավանով  ամառային ստուգատեսին  պատրաստվում է Արատեսի դպրական կենտրոնը․․․ Աշխատանքային խումբն այս շաբաթ պատանիների-ուսուցիչների մասնակցությամբ հավաստի կդարձնի հունիսի 7-ից սկսվող, հնգօրյա հերթափոխով ռազմամարզական պատանեկան բանակումները․․․

#2073

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տես, ես կարողանում եմ…

Ձմեռ պապը եկավ, շնորհակալ ենք, իր գալով արդեն հաստատուն դարձրեց մեր աշխարհը… Պատկերացնում ե՞ք, թե ինչ կկատարվի մեզ ու մեր ստեղծած աշխարհների հետ, եթե Ձմեռ պապը որոշի ու  մի տարի

Տարեմուտի խոստովանություն… խոշորացույցով…

Եթե իմ սիրելի Մարինե Ամիրջանյանի խմբագրած «Խոշորացույցով» նայենք, մեր Արևելյան դպրոցի Նատալի Նահապետյանի ամենամեծ ձեռքբերումը 2016-ին այն է, որ «Ես սովորել եմ լողալ մեջքի վրա»: «Խոշորացույց»-ի «Տարեմուտի խոստովանությունը» կարդացվում է… Կարո՞ղ

Հայրիկս է, է՜… քարկապի մասնագետ…

Ընթերցողն ի՞նչ մտածեց. քարկապ* բացելո՞ւ, թե՞ ստեղծելու… Դավիթ Բլեյանն իր մատիկներով-թաթիկներով ուզում է կեդերն ինքնուրույն հագնել՝ հագուստն ամբողջությամբ կոճկելով, տաբատի գոտին կապելով… Ստացվում է. ուժեղ և հասուն է դառնում այսպես