Աստղիկն ամեն անգամ ուժգնացող ճղղոցով գցվում է դեպի Դավիթը ու… բռնում եղբոր գիսախռիվը, բաց չի թողնում… Դավիթ Բլեյանը Աստղիկ քույրիկին դիմում է միշտ փաղաքշական՝ «գոճի՜» կամ «ճուտ-ճուտանի-անպիտանի», ամենանուրբ, զգույշ վերաբերմունքով, երբ արջուկի անփութություն կարող է ցուցաբերել մնացած յուրաքանչյուրիս նկատմամբ՝ անակնկալի բերելով կամ պաշտպանություն պարտադրելով… Ասում եմ «արջուկ», քանզի իսկական արջը երեք տարեկանին մոտեցող մեր Վահանն է… Թե ո՜նց է Տաթևին հաջողվում հսկել հմայիչ մեր արջի բնականոն գործունեությունը, ապահովել Վահանի ու շրջակա մարդկային միջավայրի անվտանգությունը… Ես զարմացած-հիացած եմ Տաթևի այս տիտանական-անընդհատ աշխատանքով…

Երեկ օրվա վերջում՝ Լիլիթի-Տաթևի-Շուշանի մայրական տանը հավաքում, շարունակում էինք շնորհավորել մեր ավագ դուստր Լիլիթին, որ հասցնում է տեսնել՝ ոնց է Դավիթը մարմնով ուրիշ՝ տղամարդ դարձել, ոնց է Դավիթը ընդառաջում Վահանին, որ մեծացել է, ոնց է Վահանը Արաքս քույրիկի վրայով անցնում, կատոկում Սոնա քույրիկին, վերջում գլդոնում Արևիկին… Պատմելու բան չէ. այս մարդաշատ-սահմանափակ պատերով տարածքում բոլորն իրար այնքա՜ն հարազատ են-ընդառաջող-անկաշկանդ, որ Վահե Հովհաննիսյանն իր միակ կենացով արձանագրում է Կարինե Ջանոյանի գեղեցիկ գոյությունը, իմ ու Կարինեի մեծահոգության արդյունքը… այնքան ու այնպես, որ Դավթին նորից հետաքրքրում է իմ ու Կարինեի կապը… Ինքը գիտի, հասկանում է. հիմա էլ ուզում է իմանալ, թե ինչը մեզ բաժանեց, ինչու մենք միասին չենք…
— Չէ՜, պիտի ասես, ես կհասկանամ, հայրի՛կ…

Աստղիկը՝ Աշոտ Բլեյանի, Արմինե Աբրահամյանի օբյեկտիվներից:

Չորրորդ դասարաններում մայրենիի ստուգումները առիթ էին կրթահամալիրի դպրոց-պարտեզներով հեծանվային շրջայց կատարելու, լողափ-լողավազանների վիճակը, ճամբարային առօրյայի որպիսությունը անմիջական զգալու… Տպավորված եմ…
Ժամեր հետո փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին իր սենյակում պիտի հարցնեի.
— Կարո՞ղ եք ասել Երևանում լողափի-ճամբարի մի հասցե՝ կրթահամալիրի բանգլադեշից բացի…
Թող ընթերցողն ասի…

Իսկ հայոց մայր քաղաքով մեկ շոգի աստիճանը բարձրանում է, մանկապարտեզները բոլոր գործում են. ինչո՞ւ, ինչպե՞ս… Շարունակեմ՝ արձանագրելով մեր ուսումնական ճամբարներում հաշվառվածը… Օրեր առաջ Աշտարակում, կարծեմ, օգտագործեցի «մեր բոլոր տասնհինգ լողավազանները Բանգլադեշում»… Կիրակիով հաշվեցի՝ երեքական Արևմուտքում, Հյուսիսում, Արևելքում… Այո, Արևելյան դպրոց-պարտեզում տեղադրվեց մեծ չափի ու նոր՝ երրորդ լողավազանը… Երկուսը՝ Հարավում։ Երրորդ լողավազանը օրերս տեղավորվեց նաև կրթահամալիրի քոլեջի պարտեզում… Եղավ 14։ Գումարեք մեր միակ (առայժմ) ծածկած լողավազանը, ու կլոր 15 դարձավ… Կրթահամալիրի Բանգլադեշ… ծովերի երկիր… Էդմոնդի նախաձեռնությամբ այս օրերին լողավազան կտեղադրվի Ուսումնական ագարակում… Էդմոնդն ու Էդգարն այսպիսով սկսում են իրենց՝ Ագարակային ճամբարի գործունեությունը, մինչև նոր մեծ լողավազանի կառուցումը հնգամարտի ընդարձակվող ագարակում… Դե, քանի ամիս է, դրանից առաջ էլ տարիներ, իշխանություններին հին ու նոր խնդրում ենք՝ թույլ տան չօգտագործվող անապատացող հողը՝ իր  հարևանությամբ 30 տարվա խարխլված կաթսայատնով, մեր միջոցներով, կենդանացնել, մեր ստեղծած՝ գործող հնգամարտի դպրոցում ու նախանձ շարժող ագարակում լողավազան կառուցել… Սմբատ Պետրոսյանին էլ առաջարկում եմ մեր հավաքովի չօգտագործվող լողավազանը, որ Արևելքի դպրոցի նկուղում է, նորոգել ու տեղափոխել Արատես… Արատեսն ամռան շրջանում թող ունենա իր պարտեզը 2-5 տարեկանների…Ամառ է՝ իր նախաձեռնողականությամբ, հավեսով…

Հարավի ճամբարականների մարզական պարապմունք: Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Արևելքից հեծանվային անցումի ճանապարհին է թիվ 181 հիմնական դպրոցը, ու մուտքի դեմ՝ շոգի տակ, ասֆալտին խռնված ծնողների մեծ բազմություն… Իմ ետևում մնացած դպրոց-պարտեզներում տեսարանները աչքիս առաջ են. մեր չորրորդցիները՝ ինքնավստահ, իրենց նոթբուք աշխատանքային գործիքներով, ուսումնական կարողությունների ինքնաստուգման խնամված-անկաշկանդ միջավայրում, իսկ մի քանի ծնողներ՝ սուրճի-թխվածքի սեղանի շուրջ, իսկական հարազատություն, դիմացները՝ ծովում լողացող, կանաչի ու ճամբարային աշխույժի մեջ կորած տարատարիք սեբաստացիներ… Սա ձեռքբերում է մեր մանկավարժության 30 տարով, բաց-հասանելի յուրաքանչյուրին, ու իմ-մեր գործն է, հիմա էլ անուն ենք գտել-հորինել, փրկամիջոց որպես, ցանցային պիտի տարածվի… Ես՝ քաղաքապետարանում երեկ, այսօր՝ կառավարության աշխատակազմում, շրջակա միջավայրի օրվան նվիրված, հունիսյան կլոր սեղաններին, փառատոնային-ճամբարային հարթակներում պիտի տարածենք… Իսկ ո՞ւր են վերցնող-փոխանցող քաղաքապետը, ավագանին, մանկապարտեզի վարիչը, ծնողական խումբը, լրագրողը, հասարակական կազմակերպությունը…

Հյուսիսի 5-6 տարեկանների երաժշտակա ստուգատես: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ինձ իմ առօրյայից չեք կտրի… Ես, իհարկե, մտնում եմ Մայր դպրոց, մասնակցում 9-րդցիների «Գրականության քննություն» անունով ուսուցիչ-սովորողի ողջ տարին ձգված զրույցին… Սովորողը՝ իր նոթբուքով-բլոգով, ուսուցչը՝ իր, բաց-մասնակցային. գրականություն է, մտքերի, հայացքների, ճաշակների փոխանակում…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1678

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճանապարհը, որով անցնում ենք…

Լի՞քը բացահայտումներով, հիացմունքո՞վ, ուղեկցվող գարնան ամիսներով… Սա Սմբատ Պետոսյանի ճամփան է… ո՛չ միայն երեկվա, ո՛չ միայն Արատեսի… Շնորհակալ եմ, Սմբա՛տ, հեշտացրիր իմ պատումը։ Որքա՜ն նման թվացին ինձ, նույն վերնագրի ներքո,

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս… Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…  Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես

Ի՜նչ վերնագիր է՝ ապագան ալեկոծ մեր ժամանակներում…

«Ալեկոծությունը կարող է երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը։ Պետք է մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- հայտարարել