Բաժակները զարկէք չին-չին
Անեզրութեան եւ ոչինչին կենաց չին-չին
Անվերադարձ ճամբաներուն կենաց չին-չին
Եւ անցեալի ձեր սէրերուն

Տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցկացնես… Տարողունակ պնդում է, չէ՞։ Ինչպես-ը ինչո՞վն է՝ գործերո՞վ, մտքերո՞վ, մարդկանց հե՞տ… Ժամանակը դիմավորելու դեկտեմբե՞րն է, տարեմուտի շաբա՞թը, օ՞րը, ժա՞մը… Իրական կյանքում, մեզանում դա բերվել է սեղանը գցելուն մինչև կեսգիշեր՝ Նոր տարվա զանգերի խփելը, տոնական սեղանի շուրջ հավաքվելուն, բաժակ բարձրացնելուն… Սրա մասին իմ կարծիքը գիտեք... Պարզ, պարզ, պարզ չեն կարո՞ղ լինել տոնական սեղանները մեր․․․ սա ի՞նչ կարծարտիպ է, որ չի հաղթահարվում․․․ այդքան ուտել կլինի՞ մեկ օրում․․․ Ամանորն ու ուտելիքով լեցուն սեղանն անբաժան են. ինչո՞ւ։ Եթե Նոր տարին քո տանն ես դիմավորում, ոչ ճամփորդության մեջ, ոչ մոտիկի-հարազատի տանը, ինչ-որ խմբում, քո բնակավայրի հրապարակում, հավաքում… տանից հեռու, փախուստում… բերդում, ինչպես ես՝ 2000-ին և 2001-ին… Բոլորն էլ եղել են…

Զանգակներուն կենաց չին-չին
Զանգակներուն որ կը հսկեն ճամբաներուն վրայ վաղուան —
Ձեր փառայեղ փախուստներուն կենաց չին-չին
Եւ ապագայ ձեր սէրերուն

Ես խոսում եմ 2018-ի՝ տարվա գործերից, որոնք ուժերի-միջոցների համախմբումով հասցնում-ավարտում ես մինչև նոր՝ 2019-ը տարին, այն մասով, որ նախատեսել էիր, պատկերացրել… Կան գործեր, որ որքան էլ բազմազբաղ-լեցուն լինես, սահմանափակ միջոցներով, հանդգնում-կարողանում ես նախատեսել, սկսել, որ դիմավորես նոր տարին այդ գործերով-մտքերով, գործընկերներով, որ դրանք նոր տարում շարունակություն ունենան… Կամ տարեմուտին անցնող տարվա օրացույցից առանձնացնում ես հաջողությունները, ձեռքբերումները… ուզում ես դրանցով պոկվել-արժևորել հին տարին ու այսպես՝ հաջողություններով, որպես հաջողակ, սկսել նոր տարին…

Սրանք բոլորն էլ կան, ու տեղի ունեցան-շարունակվում են իմ-մեր սեբաստացիական կյանքում 2018-ին…

Ձյունոտ մռութիկներ։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի, Սաթեն Գևորգյանի։

Բոլոր դեպքերում Նոր տարվա ընդգծման-հանդերձավորման վրա շարունակաբար ավելցուկով շատ ժամանակ-միջոցներ են ծախսվում, սրանից տուժում է բնականոնությունը, շարունակականությունը, զարգացումը… Ափսո՜ս, որ դեկտեմբերի 30-ից սկսվող պահքը,  մինչև հունվարի 6-ը սուրբծննդյան միջնարձակումի-խորհրդի օրերը՝ որպես ծիսական-կարգավորիչ կարգապահ-խաղաղված չեն դարձնում մեզ, կապում սրանով հին ու նոր տարին…

Դեկտեմբերի 30-ին զանգերը հնչեին, Պահքի ու Սուրբ Ծնունդին նախորդող շաբաթվա յուրաքանչյուր օրը իր իմաստով ծիսական սկսվեր, ու սրանց մեջ հին ու նոր տարվա անցումը տեղավորվեր… Այսպես ամեն տարի մի քիչ քաոսը կպակասեր մեր կյանքում, կամ ինքնակարգավորումը շատ կլիներ մի քիչ… Մեր հայացքը ներս ուղղված կլիներ… մի քիչ…

Չին-չին զարկէք բաժակները
Եւ խմեցէք մեր բոլորին անմահութեան կենաց չին-չին
Եւ մենք խմենք ձեր բոլորին անմահութեան կենաց չին-չին
Եւ այսօրուան մեր սէրերուն
Եւ մեր ու ձեր յուսալքման կենաց չին-չին

Լավ է, որ ձյուն եկավ դեկտեմբերի 28-ին, Դավիթ Բլեյանի առավոտյան ուրախությունը, որ փոխանցեց երեկոյան, մեր իրիկնային զբոսանքը, մնացած ձյան հետ խաղը օրվա պարգևած ուրախություն էր երևանցիներին…. Առանց այս ձյան ինչպե՞ս էիք պատկերացնում հին-նոր տարի անցումը… որ Ձմեռ պապին գործի որպես ձմռան պապի՝ ձյուն ու ձնե հրաշք բերող, ոչ նվերներ… Մի՛ կենցաղայնացրեք Պապին մեր։

Ծիսական ուրբաթ-համերգ։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Լավ է, որ երկա՜ր՝ 25 տարվա բաժանումից հետո Հայաստան է պատրաստվում այցելել Մոնակոյի իմ ընկեր Տիգրան Ջերջյանը… ուզում ենք, որ Աստղիկի մկրտությունը հունվարի 26-ին Տիգրանի-Ժոզիանի հետ լինի։

Լավ է, որ մեր խոսակցության մեջ սահնակը, դահուկը, ձնագնդին ու ձնարշավը մտան, սկսեցին գործածվել… ու ես չհրաժարվեցի Բանգլադեշ-Խանջյան ճանապարհը հեծանվով անցնելուց…. Այս ճանապարհին այսքան բուռն ծափերի ինձ չէին արժանացրել…

Եվ կրթահամալիրի շենք-շինությունների արևային-ինքնավար էներգետիկ համակարգի ստեղծման գործը մենք  այնուամենայնիվ սկսեցինք 2018-ին, ու 2019-ի հունվարը սրա ուսումնական նախագծման շրջանը կդառնա…

Բաժակները զարկէք չին-չին
Անեզրութեան եւ ոչինչին կենաց չին-չին
Անվերադարձ ճամբաներուն կենաց չին-չին
Եւ անցեալի ձեր սէրերուն

Զանգակներուն կենաց չին-չին
Զանգակներուն որ կը հսկեն ճամբաներուն վրայ վաղուան —
Ձեր փառայեղ փախուստներուն կենաց չին-չին
Եւ ապագայ ձեր սէրերուն

Չին-չին զարկէք բաժակները
Եւ խմեցէք մեր բոլորին անմահութեան կենաց չին-չին
Եւ մենք խմենք ձեր բոլորին անմահութեան կենաց չին-չին
Եւ այսօրուան մեր սէրերուն
Եւ մեր ու ձեր յուսալքման կենաց չին-չին

Երաժշտական հավաք-հանդիպում  «Հարթակ» ակումբում։
Լուսանկարները՝ Հասմիկ Մաթևոսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1538

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առակը ի՞նչ ուսուցանի նոր տարում․․․

Նոր Տարին սկսում եմ նոր գրքեր կարդալով, Ձմեռ Պապին օգնելու մղումով։ Տասնյակ նոր հրատարակության նվերներ եմ վերցրել գրախանութից ու մինչև բաժանելը թերթում եմ․․․ «Իմաստության արկղիկ» հին չինական առակներ ․․․ «Էդիտ

Ո՛չ երազել, ո՛չ փնթփնթալ….

Չեմ թողնի՝ անտարբեր մնաք – 3 Հիմա՝ հանրային-պետական կյանքի այս փուլում, երբ կարևոր է հանրային կյանքին մասնակցելը՝ քո փոփոխությունները բերելը, սրանով հանրային կառավարման մաս դառնալը, ամենավտանգավորը դիրքավորվելն է, իբր՝ հա,

Մեր գործերը Հանրապետության օրով…

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն: Ամբողջ հունիս-հուլիսը… մինչև Սեյրան Ավագյանի ծննդյան օրը՝ 27-ը հուլիսի, որ Սեյրանի մաեստրո-ընկեր Հարություն Թոփիկյանի