ԿեցցեՀարավը սեբաստացիական՝ Շամիրամ Պողոսյանի դպրոցպարտեզը, իր համայնքով՝ մեծովպստիկով, սկսած յուրաքանչյուր երկու տարեկանից. թվում է՝Հոգատարությանուսումնական նախագծի, նրա ցուցադրությունհանգանակության երեկվա տոնավաճառին ներկա էր հարավի մեր 2-11 տարեկանների ամեն մի ծնողԱյսպիսի՜ համերաշխություն՝«Սեբաստացիներ» հիմնադրամիմիջոցով մոտ կես մլն դրամ մեր աջակցության սուր կարիքն ունեցող ռազմիկներին․․․ Դժվար էր ասեղ գցելու տեղ չունեցող միջավայրում, դիմակավոր մեծահասակների մեջ զանազանել մարդկանց, բոլորը՝ հարազատԻսկ խոսեցնողխոսողը աչքերն էին՝ համերաշխությամբհոգատարությամբ լեցուն, նաև ներքին խաղաղվածության կարոտովպահանջով, դա փոխանցելու պատրաստ հայի աչքեր․․․ 

Ապրել և ապրեցնել՝ այսպես․․․ Երեկ ապրումի այսպիսի օր էր նաև սեբաստացիական Արևելքում. 2-4 տարեկանների նորխմբի նորամուտըտպավորիչ նշած Արևելյան դպրոցպարտեզը դա կփոխանցի կրթահամալիրի Արևմուտք, Քոլեջ։ Շողշողուն, մտքիճաշակիսրտի ցուցադրությաններկայացումը կլինի շարունակական, ԱրտաՍահմանում համերգով կվերադառնա Գեղարվեստ՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց․․․ 

Տիարի իրավունքով ես կարևորում եմ կրթահամալիրիօրացույցովամենամյա՝ նոյեմբերի օրերին,կրթահամալիրի տոնին,այս տարի՝ շաբաթ 28-ին, սեբաստացիների հարիսայի ծեսը՝ բաց բոլորի համար, մեր հացով, թթվով, գինով՝ այո, և այսպիսի լրացումով․․․ Հացը, որպես նշխար, թող թխվի հատուկ ծիսական, Ագարակի թոնրատանը ու բաժանվի բոլոր մասնակիցներին․․․ Հարիսան թող եփվի բաց, մեր օջախներում բացօթյա, Մայր դպրոցի փառատոնային պուրակից բերված կրակով, ամենուր՝ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում․․․ քանի՜ կաթսա, որ Հայաստանով մեկ, Արցախ, հայոց սփյուռք հասնի կրակը, հուրը, ինքը հարիսան հերիքի Թող սեբաստացիների նախագծային խումբը Տոնի շեջը տանի Արատես,հայտնի դարձած Նախշը, իր ընտանիքով՝ Ստեփանակարտ, ու շուշեցի հրետանավոր Արթուր Սահակյանը՝ Մարտունու դիրքեր Ու նոյեմբերի 28-ին բարձրացվող խաղաղության բաժակով մեր, սեբաստացի գինով ասվող կենացը՝ որպես մեզ միավորող ստեղծագործ Խոսք, սկսենք թրծելծեփելքանդակել միասին․․․ Խաղաղության կենացը մեկ դարձնի, անխախտանբաժան դարձնի, գումարի մեզ՝ որպես կենդանի Գործողություն․․․ 

Լսելի դարձրեք ինձ ձեր կենացը, սեբաստացիներ բոլոր կարգի, որտեղ որ կաք։ 

Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան 

#1912

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Հեռու ինձնից, Միկի». քաղաքական հայտարարություն է իմ օրվա գիրը

Ինձ հարցնում են՝ ինչպես ես կքվեարկեի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին»պայմանագրին, եթե լինեի Ազգային ժողովում: Օրագրի հարգելի ընթերցողը խնդրել է կարճ պատասխան՝ կողմ

Թիվ 304 սենյակ։ Առողջագետի իրիկնային տեղեկանք 

Կեսօրից հետո, նույն ինտենսիվությամբ, ինչպես առավոտյան, շարունակվում է բժիշկների նշանակված պրոցեդուրաների կարգապահ ընդունումը։ Արանքում տիար Գևորգի հետ փորձում ենք հասցնել նաև մայիսյան հավաքին ընդառաջ մեր դիտարկումները։ Նախ՝ ինչու մայիսի 3-7,

Մի բարդացրեք ու ձեր շնորհը որպես նվեր բերեք

Տաթև Աթոյանի՝ կրթահամալիրի Գեղարվեստի՝ կերպարվեստ-տեխնոլոգիայի 2017-ի անխոջ-անընդհատ-անաղմուկի, տեսապարապմունքն այս շատ զվարճացրեց… Այնքան թեթևություն-ուրախություն մտավ իմ կիրակնօրյա իրիկնային կյանք… Պաչիկներ, Տաթև ու ընկերներ… Կերպարվեստ-տեխնոլոգիայի դեկտեմբերյան բաց լաբորատորիան Ձմեռ պապի մրցանակին արժանի, իհարկե,