Ես մեր Արևմուտքից էի գալիս մարզական քայքով, ու Մայր դպրոցից հյուսիս-մեդիակենտրոն բարձրացող Անի Սարգսյանի ու կինո-ֆոտոգործ ընտրած 4-5-րդ դասարանցիների հետ մեր ճանապարհները խաչվեցին։ Սեբաստացիական-առողջաբեր գրկախառնություն, ամենակարևորի փոխանակում․․․
— Տիա՛ր ջան, մեզանից հեռու մի՛ գնացեք, Դուք մերն եք, ու մենք՝ Ձեր պաշտպանները…,- զգուշացրեց 4-րդ դասարանցի Մարի Աղայանը։
Վերնագիրն այսօրվա իմ պատումի այս օրերին սեբաստացիական տարբեր խմբերի հետ մեր ակտիվ խաչումներից առաջացավ․․․

Արևելքի «Խոշորացույցի» տակ… Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Երեկ առավոտը ուսումնական օրվա ես Կարապետ Ռուբինյանի ու Վահրամ Մարտիրոսյանի հետ դիմավորեցի Արևմուտքի բարձունքում․․․ Ի՜նչ լավ մաքրել-պահպանում ենք. մեզ միացած դպրոց-պարտեզի ղեկավար Ռիմա Երեմյանն ու սովորողների հերթապահ խումբը ցույց տալու ինչքա՛ն բան ունեին… Բարձունքը՝ մաքրում-տարածումը-այգեպատումով դեպի հյուսիս, անտեր մնացած խաղողի թառմայի ներառումով՝ որպես բարձունքի բացօթյա ուսումնական տաղավար, քարափի արևելյան ցայտաղբյուրի նոր գեղագիտությամբ, բարձունքից դեպի հարավ՝ Ուսումնական ագարակ, շարունակվող ճանապարհի բարեկարգում-ծառապատումով, բարձունքի՝ դեպի հարավ-արևելք նայող քարափներով, կդառնա 2019-ի՝ Արևմուտքի յոթ հրաշալիքներից առաջինը…

Հետո եղանք մեր Ուսումնական Ագարակի կառուցվող լճակում… Զարմացա. Էդմոնդ Փաշինյանի և Կարապետ Ռուբինյանի սկսած ուսումնական նախագիծն առաջադիմել է տեսանելի՝ որպես մեր երկրորդ հրաշալիք…

Երրորդ հրաշալիքը Արևմուտքի դպրոց-պարտեզի ջերմոցն է՝ իրեն կից տնկարանով, դեպի արևելք՝ մինի ֆուտբոլի դաշտի կառուցումը՝ չորրորդ հրաշալիքը… Մեր Արևմուտքում 5-6-7-րդ հրաշալիքների արձանագրումը թողնենք առաջիկա գրերին…

Այսպես, այս օրերին ՀԱԹ-ում՝ հարավարևմտյան մեր թագավորությունում, կրթահամալիրի Բանգլադեշում, ես ձեզ հետ եմ՝ բոլոր կարգերի սեբաստացիների, մեր չորս կողմերում մեր համատեղ ուսումնական նախագծերով կառուցվող յոթ հրաշալիքների որոշման՝ տեսնելու-տեսցնելու, կրթահամալիրի 2019-ի աշխատանքներ բերելու համար։
— Ի՞նչ, չգիտեի՞ք, իմացե՛ք,- Դավիթ Բլեյանի նման խեթեմ ես ձեզ…

Մայր դպրոցի խաղադաշտերում օրեր առաջ պայմանավորված մեր հանդիպումը երեկ, իհարկե, կայացավ… Սեբաստացի հինգերորդցիների մի խմբի և մարզիչների հետ մեր հանդիպումն ունեցավ իր՝ Սոնա Փափազյանի այֆոնով-ռեժիսուրայով տեսանելի վախճանը, արդյունքը՝ մինի ֆուտբոլի չորս դաշտի և «Սեբաստիա» մարզահամալիրում ֆուտբոլի մեծ դաշտի ստեղծման մասին պայմանավորվածություն… Կդառնա՞ սա 2019-ի հունիսին Բանգլադեշյան ստեղծագործական հավաք-պլեների մեդիափառատոնի հեղինակային TV-հեղինակային մանկավարժության հայտերից մեկը… կիմանանք:

Մայր դպրոցի հայրենագիտական սրահում իրավիճակ էր փոխվել. նորացված միջավայր էր մեր տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանի ու ընկերների ջանքերով… տոնական ուրախության շունչ՝ Հասմիկ Թոփչյանի, միջին դպրոցի իր ընկերների հետ… Այսպիսի հաղորդակցություն-ծես-խնամք-հարազատություն… Մնալս եկավ…

Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…

Հասմիկ Թոփչյանի պատումն ու Արմինե Թոփչյանի տեսանյութը  հենց նոր ավարտեցի՝ դիտելը-լսելը-երեկվա ապրումի նոր վայելքը…

[youtube https://www.youtube.com/watch?v=p9yKSeg5tq4]

Ինձ մեր հայրենագիտականում, սովորողների այս օտարերկրյա-անհասկանալի միջավայրում գտան Երևանի կենտրոնից եկած իմ ու Գևորգ Հակոբյանի ուսանողական ընկերները, ֆիզիկային իրենց կյանքը նվիրած մարդիկ՝ Ներսես Անանիկյանն ու Հրաչյա Բաբուջյանը: Հրաչյայի 8-րդ դասարանցի տղան որոշել է, որ կրթահամալիրն է իր միակ դպրոցը ու հորն ուղարկել է հետախուզման… Մենք եղել ենք ու կանք յուրաքանչյուր սովորողի կրթության ընտրության երաշխավորը… Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մուտքի ուսումնական ճամբարով-կարգով, քո գիտակից որոշումով:

1in.am-ի՝ ինձ այնքա՜ն խանդավառ դիմավորված լրագրողների հետ մեր զրույցը կիսատ մնաց… Ժիրայր Ոսկանյանն ու Էլեն Հոխիկյանն այնքա՜ն հարցեր էին պատրաստել մի զրույցի համար… մեր ութերորդցիների նման… Կհանդիպենք:

#1587

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բուտաֆորիկ գյուղի դպրոցի՞ օպտիմալացում… առանց երկրագործությա՞ն…

Այո, գյուղն առանց երկրագործի բուտաֆորիա է՝ աչքներիս առաջ դատարկվող, ու ոչ մի այլ օպտիմալացում չի փրկի: Նկատե՞լ եք՝ ֆրանսիական նոր դպրոցի հիմնադիր Սելեստեն Ֆրենեի (1896-1966) անունը հաճախ եմ տալիս. ճիշտ

Ի՞նչխ թե մինուս երեսուն…

Երբ մենք ենք՝ ջերմեռանդությամբ մեր․․․ Մենք-ը ավագ դպրոցի Մարթա Ասատրյանի նախագծային խումբն է՝ Շիրակից կրթահամալիրի բանգլադեշում ստացած  ջերմեռանդությամբ վերադարձած։ 

Պապ, դու… sixty one տարեկան ես…

— Ստեփան հորեղբայր, անգլերեն վաթսունին ի՞նչ են ասում… Ստեփանը նշանավոր ծիծաղում է… ժամանակ շահելու համար. տեսնես` ի՞նչ է մտածել Դավիթը… Փորձում է խուսանավել, անցումներ է փնտրում… Դավիթ Բլեյանը պինդ է