Ճանապարհը մեկօրյա, որ իմ նախաձեռնությամբ, տիար Գևորգի նախագծով անցանք շաբաթ օրով, կարող է լինել հանրակրթական պարտադիր ճամփորդությամբ ուսուցում՝ Երևանից, Սուրբ Երրորդության եկեղեցուց, Էջմիածին-Արմավիրով, Դաշտադեմի ամրոցով (Քաղենիի ամրոց), Թաթուլ գյուղ չհասած, Արտենի սարի վերելքով… Արտենի, քանի որ շուրջ բոլորդ Հայաստան է. ինչպե՞ս կարելի է բաց թողնել երկժամյա վերելքի-երկժամյա վայրէջքի հայրենական համապատկերները… Տեսեք, աշխարհագրության այսպիսի դասընթացներով կարելի է և պետք է կազմել Հայաստանի աշխարհագրության դասընթացը ամբողջական, որպես ճամփորդություն… Հետո Թալին քաղաքով, Թալինի եկեղեցով, ուր ես արմանք-զարմանք ու թևաթափություն եմ ապրում, որքան պիտի այս բացառիկ հոգևոր մշակութային արժեքը քանդվի, որով՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ. դեռ հպարտանու՞մ ենք: Թալին-Երևան խճուղով, նշանավոր Արուճին՝ գյուղին, տաճարին ձեռքով անելով, խոստումով՝ մենք դեռ կվերադառնանք…

Հարավային դպրոցի օրվա պարտիզպանները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Այսպիսի մի  հանրակրթական ճամփորդություն՝ Մարմարիկի հովիտով, անցած շաբաթ ձեռնարկեցին Հյուսիսի-Արևմուտքի մեր 4-5-րդ դասարանցիները հայրենագետներ Սոնա Փափազյանի ու Քրիստինե Շահբազյանի նախաձեռնությամբ ու նախագծով։ Այսպիսի մի ճամփորդություն է, ընթանում է, չի դադարում, Օշականի ուխտը՝ կրթահամալիրի Բանգլադեշով, Էջմիածնի խճուղով Օշական, Դիդի Կոնդի բարձունքով, Քասախի կիրճով, Աշտարակ քաղաքով-Աշտարակի խճուղով… Այս դասընթացի մշակումով-տեսանկարահանումով հայրենագիտական՝ հեղինակային բովանդակություն է ստանում հանրակրթությունը՝ ազգագրական-հնագիտական, վայրի բնության ու մշակութային արժեքների բաղադրիչներով… Իրական բովանդակություն, իրական Հայաստան, բնապահպանությունը ունենալով առանցք ուսուցման՝ որպես չվնասելով ճամփորդելու կարողություն՝ հայրենիի վերքերը ճանաչելով, կարողանալով խնամել-բուժել՝ վերականգնել խոցված հայրենին: Ճամփորդել Կոմիտասով, Չարենց-Թումանյան-Տերյան կարդալով, պարերգով… աղոթքով՝ խոնարհված ու չխոնարհված եկեղեցիներում, ամեն հնչող շարական աղոթք է, ու ճամփորդությունը՝ ուխտ…

Քոլեջի սովորողների, դասավանդողների ճամփորդությունը Լոռու մարզ:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի:

2018-ի կառավարական երեք խոշոր միջոցառումները՝ Էրեբունի-Երևանի 2800-ամյակը, Հայաստանի առաջին հանրապետության կամ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը, Հայաստանում ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի կազմակերպումը, ինչպե՞ս բերենք հանրակրթություն՝ հեղինակային մանկավարժությամբ հանրայնացնելով սրանք, սրանով նպատակային դարձնելով ծախսվող նյութական ու մարդկային ռեսուրսները… Սրա այլընտրանքը ո՞րն է. մեկուսացումը պետական կյանքից, թե պետական միջոցառումներին որևէ մակարդակի իշխանության կողմից քշվելով… Խնդիր է, որ կիրակի օրով ինձ զբաղեցրեց այն չափով, որ ահա գիր եկավ-պատում դառավ… Իմը, գիտեք, ապրող մարդն է, հայրենին՝ մեզանից լուծում պահանջող խնդիրներով… Ինչպե՞ս այս միջոցառումների ուժանյութը ուղղել մարդու առօրյային…

Առավոտը հյուսիսի աշնանային պարտեզում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Հազիվ ճանապարհ ենք ընկել… Շրջանցել նախագծային ուսուցումը՝ որպես հանրակրթության մեթոդ, որպես գործուն մարդու ուղղորդում… կնշանակի շեղել նորից… Երևանցու և իր բնակավայրի հարաբերությունների կարգավորման ծնունդ եղավ «Կրթական պարտեզ» նախագիծը… Ավելորդ չէ սովորող-ուսուցչով սեբաստացիական օրերի-տոնի հայացքով չափել նախագծով ձեռք բերածը…

Ահա ինչու հինգ տարեկանների ուսուցում նախագծով հոկտեմբերյան ստուգատես-օրերի ուրբաթը կհայտնվի կրթական պարտեզի  արևելյան կասկադում՝ որպես երկրագործի օր…
Ահա ինչու շաբաթ օրը Ագարակում առաջացած ձիու գոմաղբը շաբաթ օրը տեղափոխվեց կրթահամալիրի Բանգլադեշի արևելք՝ մեր հիմնած պտղատու այգու հողը պարարտացնելու…

#1188

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հովվերգական գրով իմ հերթական կիրակին․․․

Հուլիսի 1-ով սկսվող  ամառայինը կարող է ամենօրյա-անընդհատ ընթերցողական լինել ինձ համար․ քիչ-քիչ, թե շատ-շատ, բայց ամեն օր ընթերցողական մի նախագծով առաջ․․․ Իմ ընթերցողական նախագծերից այս մեկի մասնագետ-խարհրդատուն, իհարկե, Աշոտ Տիգրանյանն է․

Առաջատարը առաջ տանո՞ղն է, թե՞ առաջ տարվողը….

Լավ է, որ կրթահամալիրի դպրոցների շենքերն ունեն մի քանի մուտքեր-ելքեր, բոլորն էլ՝ բաց-անպահակ, առավոտյան՝ մինչ պարապմունքների սկսելը, հետաքրքիր-օգտակար է այս դռներից մեկով աննկատ թափանցելը դպրոց, անցնելը ուսումնական սրահներով… Մինչ դրսում՝

Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է

Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում,