«Կարդացել եմ, բայց այդքան էլ հետաքրքիր չէ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի կրթական բաղադրիչին:

«Վերջին 20 տարիներին հասունացած խնդիրներ կան, որ ակնհայտ են, և եթե այդ հարցերը լուծվեն, համակարգը կսկսի իր ներքին ռեսուրսները, կարողություններն օգտագործել: Ցանկացած փոփոխություն ներդրում է: Պետք է ձեռքի տակ եղածը հաստատ ներդնել, ոչ թե խոստումներ տալ: Եթե արգելքները հանվեին և կիրառվեին նոր խթաններ, անպայման համակարգը կսկսեր ներքին ռեսուրսները օգտագործել, և մենք կմտնեինք փոփոխությունների՝ ինքնավար, ինքնակարգավորվող, ինքնազարգացող գործողությունների մեջ:

Օրինակ՝ չի կարելի հանրակրթական դպրոցի ուսուցչին՝ վարձու աշխատողի անպաշտպան վիճակում թողնել: 2019թ. բյուջեով էլ նախատեսված չէ, անգամ մեխանիզմներ չկան, թե ինչպես կարելի է ուսուցչի աշխատավարձը բարձրացնել:

Ուսուցիչը, որպես պետական կրթական ծրագրեր իրականացնող, պետք է ունենար պետական ծառայողի կարգավիճակ, և որոշվեր հիմնական աշխատավարձը, որը պետք է ուսուցչին տրվեր պետության կողմից՝ նախարարության միջոցով, իսկ պետական և ոչ պետական կրթական կառույցները լրավճարներ, հավելավճարներ և պարգևավճաներ տային: Ուսուցչի այս անարժանապատիվ վիճակը երկար չի կարող շարունակվել… Ուսուցիչը կատարողից պետք է վերածվի որոշողի՝ ուսումնական ծրագրեր մշակի և այլն»:

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդել-չդասավանդելու հարցի շուրջ սկսված խոսակցությունը, Ա. Բլեյանի դիտարկմամբ՝ տգեղ է և տխուր:

«Առաջին քրիստոնյա ազգն ենք, և վերջապես պետականորեն հանրակրթական դպրոցում մեր հավատքն ուսուցանելու հնարավորություն ստացանք, դա համարվում էր ձեռքբերում, և հանկարծ պարզվեց, որ մեզ հիմա դա խանգարում է, և քահանային ցույց տվեցին դռան տեղը… Ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը շարունակում է թելադրել եկեղեցուն: Եվ սա խոցելի է դարձնում եկեղեցուն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am

[youtube https://www.youtube.com/watch?v=-eHW0Bth5I0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է

Ոչ թե հաղթանակը մերն է… ավանային խոստումներով, այլ Պողոտայի, Շարժման արդյունքը ինքը՝ Պողոտայի, Շարժման մարդն է… Եթե փոփոխություններ են առաջացել իմ մեջ, հաղթանակը, ահա, ես եմ: Իսկ ես, Շարժման նախաձեռնող

Շնորհակալություն Դավիթ Գյուրջինյանին հանդիպելու համար

Ինչպես ես ասացի Պողոտային՝ շնորհակալություն Դավիթ Գյուրջինյանին հանդիպելու և իմ հարյուր տարվա բարեկամի հետ զրուցելու համար… Ինչքա՜ն կարևոր բան իմացա ես Դավթի՝ սիրելի-հայտնի հայագետի դասախոսական ու գիտական կյանքից… Պողոտան, այո՛,

«Միլիտարիստական Ռուսաստանին չի կարելի անլուրջ մոտենալ»

— Պարոն Բլեյան, «Ժամանակն է սովորել Ռուսաստանում» խորագրով անցկացված օլիմպիադայի հաղթողները կմեկնեն ՌԴ՝ սովորելու որևէ բուհում, ապա այդ երկրում քաղաքացիություն ստանալու: Որպես կրթահամալիրի ղեկավար՝ ի՞նչ խնդիրներ եք տեսնում: