Կոնֆուցիոսն իր դասերով ո՛ւմ կյանքը ինչպես է փոխում… Կյանք փոփոխող ութից էս մեկը հենց այս հունիսի համար է ասված, «Ուսումնական ամառ» նախագծի, հեղինակային կրթական բաց ցանցի 2018-2019 ուսումնական այս տարվա համար… Կանգնել չկա, որքան էլ դանդաղ՝ առաջ ենք գնում…

Դավիթ Բլեյանին կիրակի օրվա վերջում թողեցինք հարսնաքավորների հետ, Միքայելի-Տաթևի տանը, որպես քավոր (քավորի օրինական ներկայացուցիչ), Արմինեի հետ հասանք Հանրապետության փողոց՝ ՀԲԸՄ Հայաստանի ցուցասրահ, «Միհր» թատրոնի և «Տիեզերք» բենդի «Պանդխտության երգ» ներկայացմանը, Հերիքնազ Գալստյանի «Հորովել» քանդակի ցուցադրությանը… Հուզիչ-անմիջական-ճաշակով էր միջավայրը, սիրելի մարդիկ… շփումը ներկայացումից հետո սպիտակ-կարմիր գինու գավաթով, որ ինքը մի կենդանի ստեղծագործություն էր, ներկայացման շարունակությունը… Մեր Հերիքնազի՝ կրթահամալիրի գեղարվեստի քանդակի հայտնի ուսուցչուհու հետ անջնջելի, այսպես վառվող հիշողություններ են կապվում, իր հետ՝ նախագծային Շուշին, Իջևանը, Թբիլիսին աչքիս առաջ են, իր անսպառ ոգևորումից առաջացող ծիծաղը իմ ականջներում է հիմա… Իսկ 2013թ. Իջևան քաղաքի քանդակների պուրակի նախագիծը՝ միշտ ուզեցել եմ լինի ամենամյա-օրացույցային… Գուցե մեր Մլքեների, մեր բենդերի հետ անհրաժեշտ է այս տարի կրթական մեր բաց ցանցի իջևանյան ներկայացումը հանգո՞ւյց դարձնել… Մինչ այդ, Մլքե-Գալստյան ընտանիք, եկեք պատշաճ մեր Հերիքնազին ներկայացնենք «Սեբաստացի պանթեոնում»։

Միքայելն ու Տաթևը հարսանեկան ճամփորդական շաբաթի մեջ են… Միքայելի հայրիկը կոնֆուցիոսավարի ձևակերպեց, որպես իրենց ինքնուրույն կյանքի մեկ շրջանի բանաձև՝ «Իրենց կյանքը՝ իրենց որոշումը, ոնց որոշեն, այդպես էլ կլինի»… Լիարժեք ամուսնական-հանրային, ավանդական ծիսականի նորարար մեկնաբանությամբ, հեղինակային օրեր-շաբաթ անցկացրին, մեզ էլ սիրելի հարսանյաց ցուցասրահ-թատերաբեմ ներկայացմանը-հյուրասիրությանը մասնակից դարձրին խաչեղբայր-քավորի ընտանիքով… Հետադարձ օրագրային հայացք մեր մարզական-սիրելի զույգի միասնության հունիսին. քավորի տուն այցելություն, քավորի ընտանեկան այց Միքայելենց տուն Նորագավթում՝ Ղազարյանների մեծ ընտանիքի-ինքնատիպ կացարանի հայտնաբերում, նշանադրեք՝ Համբարյանների չորս աղջիկներով Երևանի ամենասիրուն-խաղաղ ընտանիք-բնակարաններից մեկի բացահայտում, մայրաքաղաքը՝ իր Հայաստանից դուրս գտնվող բնակիչներով, խառնած հարսանեկան ուրախություն, որ կայացավ որպես ցնծություն Մարմարյա սրահում, Տաթևի զարմանալի հարսանեկան շորերով հարսանիք, «Սեբաստացի» վոկալ խմբի մասնակցությամբ, ծիրանով բռնած Սուրբ Գևորգ եկեղեցում պսակի տպավորիչ արարողություն, ընտանեկան-հյուրասիրություն-ուրախություն-զրույց՝ հակաբացիլ Կոմիտաս, կիրակի օրվա վերջում մեկ դարձած Միքայել-Տաթևենց տանը, ու այս բոլորը միասին՝ մի հակաբացիլ անշարժությանը, մի ձոն՝ իրար արժանի երիտասարդ մարդկանց, որպես հուսալի կամուրջ Միքայել-Տաթև ծնած, իրենց այս որոշմանը հասցրած Ղազարյան-Համբարյան ընտանիքների…

Հիմա մեր հունվարյան հարսանյաց ծեսի թագավոր-թագուհի իմ սանիկներ Խորենի-Լուսինեի հետ կոնկրետ զբաղված ենք Շամիրամ-Արա Գեղեցիկի հունիսի 29-ի՝ իսկական հարսանյաց ծեսով հարավ-արևմուտք անցման սայլի ձեռք բերումով, հարավն ու արևմուտքը սեբաստացիական համերաշխությամբ ծիսական անցման պատրաստությամբ, իսկ «Բարեկամություն» անունը ստացած մանկավարժական ճամբարում մեր որպես մանկավարժական նորարության նախագիծ՝ հարսանեկան ծեսն է՝ իր հունիսի 22-ի արտագնա բացօթյա բակային ուրախություններով, հունիսի 29-ի պսակի արարողությամբ… Շուշան Բլեյանը Վիեննայում զգացել ու կոնֆուցիոսական իմաստությամբ արձագանքել է… Հա՜, Շուշա՛ն աղջիկ, հավեսի ենք գցում… բա չէ՛, ձեր հավեսն ունեմ… Պատասխանում եմ բոլորին, յուրաքանչյուրին, ով հասու է որոշում կայացնելու՝ ընտրեք ամուսնուն ու ձեր-մեր սեբաստացիական ծեսի կենտրոնում տեղավորվեք… Հենց դրա համար էլ ծիսական հարսանիքներն ու ուրախությունները ուսումնական կազմակերպում են ստանում, դառնում շուրջտարյա։

Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1409

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վաղուց հանրաքվե չենք արել. ինչո՞ւ։ Սրա մասին է իմ գիրը

Իմ օրագրի հարգելի ընթերցողը հարցնում է՝ ի՞նչ գործողություն է հետևելու ՀՀ քաղաքացի Աշոտ Բլեյանի նոյեմբերի 28-իհայտարարությանը։ Նախ՝ շնորհակալ եմ բոլոր նրանց, որ կարդացին-տարածեցին, այդ թվում՝ «Լրագիր.ամ»-ին։ Ես, գիտեք, գործում-չեմ գործում

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին կ՚երթան կոկորդիլոսին մորթին վրայէն ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել  թէ ինչու արտօնուած չէ խենթութիւններ ընելու Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։ Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող,