Այնքա՜ն բան ունեմ պատմելու, բոլորն էլ՝ վռազ, հետաձգելու բան չէ, ու մի գրում ո՜նց տեղավորես… Իսկ ես քառասուն րոպե ունեմ… Վեց հարյուր վաթսունմեկերորդ գիրն է իմ անընդհատ, այսպես էլ է լինում…

Դավիթ Բլեյանի ընկերներ Գալինան ու Ադրիանան երկուակնանի հեծանիվ են քշում. այսօր Դավթի խմբում դաստիարակ Շողիկը պարտավորեցրել է՝ բերել են հեծանիվները… Դավիթն Ադրիանային մատով է ցույց տալիս. հիացած է… Ահա: Ամեն ինչ գիտի Ադրիանայի մասին, գիտի, որ այսօր էլ է գալու, վաղն էլ… Ադրիանան չի խոսում. հիացումով-փոխանցումով այսպես շանթել-առել-տարել է մեր տղուկին… Արմինե մայրիկի համար է որդու այսպիսի դրսևորումը.
— Տեղով մեկ հայրն է…
Ես՝ ես ե՞մ, չէ՞… Ասում եմ.
— Դավիթն աչքը բացել՝ արդեն հինգերորդ տարին է նույն մայրն է տեսել, նույն կինը, ո՞նց է ինձ նման…
Մեր տղան մեծանում է, գիտե՞ք, թե ի՜նչ շշմելու ընթացք է սեփական որդու մեծացումը… ուզում է ելակ, պարտադիր առնել է տալիս, բերում և ողջը միայնակ ուտում, կուզի այսպես կարթնանա՝ հիացումով Ադրիանայի, ու պաղպաղակը ձեռքին… Տղա է:

4-7 տարեկանների «красавец-просто прелесть» հեծանիվները ժամանեցին:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Երեկ ես իմ ուղեկցող թիկնապահ ծառայությունն ունեցա… Ողջ կյանքում սրան եմ սպասել: Գիտեք, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, ամենավտանգավոր ժամանակներում՝ միշտ առաջին գծում, մարդկանց մեջ ու միշտ մենակ եմ եղել՝ առանց որևէ ուղեկցողի, պաշտպանության… Իմ անվտանգությունը եղել և մնում էր իմ անպաշտպանությունը՝ թիկնազոր չունենալը… մինչև երեկ… Երեկ ժամը վեցին, երբ Մայր դպրոցում խանդավառ ուսուցիչների մեծ խումբ դատարկում էր մաքսատնից հենց նոր Բանգլադեշ մտած բեռնատարը մեր նոր, «красавец-просто прелесть» հեծանիվները, Մեդիակենտրոն մտավ Մայիսյան ստեղծագործական հավաքի նախաձեռնությունը՝ հեղինակային մանկավարժության ղեկավարի թիկնապահ ծառայությունը՝ հեծանիվներով, իհարկե… Գայանե Գրիգորյանը, Արմինե Թոփչյանն ու Կարինե Բաբուջյանը… Մարդիկ վռազ նկատեցին ու ճամփին կպցրին՝ դը Արտանյանն ու երեք հրացանակիրները… Պիտի շրջեինք Բանգլադեշ-շրջակա աշխարհով և ընտրեինք այսօր սկսվող Գեղարվեստ-Նոր դպրոց նկարչական պլեների վայրերը… Առանց թիկնապահ ծառայության՝ գծից անդին չես անցնի, վտանգավոր է… Ու մենք մեկ ժամ ընկերներով միասին էինք. որքա՜ն բացահայտումներ, որքա՜ն ճանաչում, կապ, վաղվա անելիք… Կանխեմ բոլոր հարցերը՝ ուղղորդելով. իմ թիկնապահ ծառայությունն այսպես՝ նախաձեռնությամբ-անմիջական ընտրությամբ է լինելու… Թող մեծանա, է՛լ ավելի երիտասարդանա…

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Այո՛, ներառում՝ ամբողջական-ներառող ուսուցում… Քեզ՝ քո դպրոցին, քո դպրոցը՝ կրթահամալիրին, քո կրթահամալիրը՝ համայնքին, աշխարհին… Այո՛, միջավայրային՝ միջավայրում ուսուցում, կյանքով, անընդհատ-հավեսով… Ու հունիսն այս անընդհատության մեջ հանգույց է… Հունիսն ամենասեբաստացիական ամիսն է՝ ասել եմ… Հունիսը զիջել, սովորական քննական ամիս դարձնել չենք կարող, մեր այլընտրանքով մենք հունիսին վերադարձնում ենք տասնյակ տարիներով մեզանից, մեր կյանքից խլածը, չարչրկված հունիսը դարձնում ենք, ուռա՜, մեկնարկ՝ ամռան, ուսումնական նախագծերի… Երբ սովորում ես ապրումի-իմացումի հրճվանքով…

Լողում են երկարացված օրվա խմբի դաստիարակները:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Այս Բանգլադեշից անդին ճանապարհը, ինչպես Սոնա Փափազյանն է պատմում, գյուղի-քաղաքի, հեքիաթներում, ինչպես իրականի-անիրականի-հրաշապատումի սահմանագիծն է… Կյանքի ճանապարհ… Այստեղով երեկ անցել են երգով-հիացումով Դպրոց-պարտեզի չորրորդ դասարանցիները, Յուրա Գանջալյանը, Սուսան Մարկոսյանը, անգամ՝ Շամիրամը Պողոսյան, Քնարիկը Ներսիսյան… Օրեր հետո մենք այս ճանապարհին գտնվող գյուղացիական տնտեսությունում ընդունելու ենք «Այրուձի»-ի մեր ընկերներին… Իմ ամենօրյա ճամփեն է, մեկ-երկու-երեք անգամ, ինչպես Նոր դպրոցից Քոլեջ, Գեղարվեստ՝ հեծանվով-ոտքով-գնացքով, սեպտեմբերին՝ ասացի՝ ձիով-սայլով… Որքա՜ն մեծացավ կրթահամալիրը, Բանգլադեշը, Հայաստանը, աշխարհ դարձավ՝ լի ձայներով-գույներով-լռությամբ-խորությամբ…Վա՜յ, Սոնա ջան, ի՜նչ պատում է հեղինակային, ինչպես Դավիթ Բլեյանի ու իր քույրիկ Նազենի կրտսերի այս ջղային ճիչը… Այսպիսի՞ դպրոց…

Գարնանային լողափ Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Լսե՞լ եք՝ Արմինե Աբրահամյանը ոնց է պատմում Բաբկեն Փաշինյանի ու իր մաթեմատիկայի պարապմունքի մասին… Չե՜ք լսի, անընդհատ ծիծաղում է… Մեր Բաբկենը՝ Տաթև Բլեյանի կրտսեր եղբայրը, Դպրոց-պարտեզի սովորողների-ուսուցիչների մաթեմատիկայի ուսուցիչն է…Մեկ օրում պիտի Արմինեին պատրաստի պետական քննության… Հա՛մ Արմինեն է լուրջ այս գործին մոտենում, հա՛մ էլ՝ Բաբկենը… Ավելի ծիծաղելի բան գիտեք՝ պատմեք…

Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Հարությունյան
# 661

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող առաջարկություններ

Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի՝ կրթության ոլորտին վերաբերող մեր առաջարկությունները։ Սրանք մի մասով հիմնավորվում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումում հեղինակային կրթական ծրագրերով, ՀՀ ԿԳՆ հետ պետական աջակցության պայմանագրով

Սովորողի և ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագիր ներառման մասին է իմ գիրը…

Երեկվա օրը Գեղարվեստում՝ քանդակ-դիզայնի նորացված արվեստանոցի (լաբորատորիայի) նորամուտի առիթով երեկվա աշխույժը, ներկայացնում էր Գեղարվեստը նոր կարգավիճակով՝ որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն, որպես տարատարիք սովորողի ընտրությամբ գործունեության-լրացուցիչ կրթության դպրոց… Կրթահամալիրի Գեղարվեստն այլևս

Բեռլինի պատից մինչև Չարենցի կամար 2016թ. պլեներով բանգլադեշյան

Այո, Նունե Մովսիսյան, սկզբում հասկացությունը՝  պլեների մասին հայերեն վիքիպեդյան հոդվածով։ Տպավորիչ ճշգրիտ մեկնարկ կլինի բանգլադեշյան պլեների թարգմանչական ստուգատեսի… «Կեցցեք»-ի հետ, ահա, իմ օգնությունը՝ նոր նախագծի առաջարկը։ Սկսեք այս օրերին Վիքիպեդիային արժանի հոդվածի