Ուզում եմ՝ իմանաք, որ սովորողների հետ շարունակում եմ ինձ լավ զգալ, ավելի քան առաջ, քան երբևէ… անկախ տարիքից՝ իմ չէ, սովորողների: Ես, ինչպես այս օրերին աջ ու ձախ սովորողներն են փաստում, միակն եմ, որ չեմ ծերանում. պահպանվող տեսակ եմ։ Եվ կարևոր չէ՝ սովորողների խումբը լրագրակա՞ն է, ճամփորդակա՞ն, ա՞յլ նախագծային, թե՞ պատահական, անգամ թռուցիկ հանդիպման, ամեն օր, ամենուր։ Ավելի լավ եմ զգում, երբ իրենք խոսում են-իրենք նախաձեռնում, հարցնում-դիմում, երբ ես երկրորդ պլանում եմ, դիտարկելու՝ լսելու-տեսնելու-գրանցելու ավելի մեծ հնարավորությամբ…

Լավագույն վիճակը, իհարկե, երբ սովորող-ուսուցիչների խմբի հետ քայլում ես։ Ինչպես երեկ՝ միջին դպրոցի խմբի ու Գոհար Եղոյանի հետ Կոնդում, իմ-մեր Երևանում։ Իմ վարձքը հենց այս լավ զգալն է, շփումը ինքնին, սովորողների կողմից ինչ-որ բան ճանաչելը-բացահայտելը, ինչպես երեկ՝ Կոնդի հայտնաբերումը, որպես ուրիշ քաղաք, քաղաքի մեջ…

Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Այս օրերին Արմինե, Հասմիկ Թոփչյանների, Մարինե Ամիրջանյանի, հենց սովորողների (ու դեռ կլինեն) նախաձեռնությունները ինձ բերել են կենտրոն սովորողների, ասուլիսների։ Այս շաբաթ, սրանից հետո կակտիվանան, ավելի բազմաբնույթ-նախագծային-նպատակային-գործընկերային կդառնան մեր շփումները՝ այսօր միջին դպրոցի հայրենագիտական սրահում, վաղը՝ Արևելյան դպրոց-պարտեզում՝ Խոշորացույցի տակ… Այնքա՜ն խոսեցրին ինձ. բա՞ն մնաց չասված. իմ այս օրերի գիրը քամեցին, այնքան, որ Աստղիկ Բլեյանի հետ զրույցն էլ, քիչ է մնում, բաց թողնեմ։ Իսկ առավոտյան մարզադաշտում մեր Արևմուտքի Վահագնը ու իր ընկերները ինձ հետ հանդիպման հայտ ներկայացրին։

Երեք ամսական դարձած Աստղիկի հետ իմ զրույցը։

[youtube https://www.youtube.com/watch?v=CpSF8vGY5LA]

Շնորհակալ եմ, որ ինձ օգնում եք. առանց ձեզ ես ինձ անպաշտպան կզգայի… Մեծերը այնքա՛ն արագ են ձանձրացնում…

Վիգեն Ավետիսի և Մասիմո Լիպիի լուսանկարները ֆլորենցիայից:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1586

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրենիքն ափի նման ճանաչելու օրագիրը…

Սվետլանա Մելքումյանի կազմած ֆլեշմոբի տերյանական բառարանընթերցումը ինձ երկար ժամանակ գիշերով ոչ միայն զբաղեցրեց, այլև զվարճացրեց, երբ սկսեցի Ջանի Ռոդարիի երևակայության խթանման գործիքներով բառերի, դրանց տարբեր իմաստների, հոմանիշներ-հականիշների շիլաշփոթ, աղցան, ամուսնություն-հարսանիքներ

Հաշիվ պահիր քո խոսքերին…

Այո, ես Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում եղել եմ 1974-ի ամռանը։ Ինձ ընտրեցին.  ինքնառաջադրվեցի, թե նշանակեցին՝ չեմ հիշում։ Կազմակերպել-ղեկավարել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի «Տարոն» ուսանողական շինարարական 40 հոգիանոց ջոկատի

Մեր կյանքը՝ փաթեթավորման մշակույթի հաղթահարում…

— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․ — Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։ Ես ծիծաղում եմ. — Իսկ դու սո՜ւս, ձայն