Իմ գրի-պատումի ընթացքը-կազմակերպումը փոխվել է իմ օրվան-գիշերվան համապատասխան։ Փետրվար է ու ձմեռ. ուշացումով, բայց Արատես-Եղեգիսի արջերի նման ես քուն եմ մտել, երկար, ու… արթնանում եմ Դավթի նման, Դավթի հետ…

Հազի՜վ հասցնում ենք։ Ցնցուղը-լողարանը՝ պարտադիր, նախաճաշը՝ համեստ, հյուրասենյակի սեղանի շուրջ, հասարակ խնձորով անբաժան, սուրճով… շոկոլադով, որ ես ու Դավիթը փախցնում ենք իրարից կամ իրար զոռով զիջում, Դավթի բանանով, իմ կաթնաշոռով ու Արմինեի յոգուրտով, որ Աստղիկի կաթիկն է դառնում…

Արմինեն դժգոհ է ամուսնուց, տիարին խնայելով, արտահայտվում է…
— Դավի՛թ, չես խոսում…,- պաշտպանություն եմ փնտրում ես…
— Ի՞նչ ասեմ… մեզանից մեկը պիտի լսի… լսում եմ…
— Դե, որ լսում ես… Դավի՛թ, ասա՝ իմ մեջ բացասակա՞նն է շատ, թե՞ դրականը,- փորձում եմ առավոտյան պարապմունք դարձնել զրույցը մեր, որպես հաղորդակցություն…
Դադար… Ու…
— Հերոսականը, հայրի՛կ, քո մեջ շատ է հերոսականը…
Դադադա՜մ… կհնչեցներ Բեթհովե՞նն իր հերոսականը…
— Արի՛, արի օգնեմ՝ հեծանիվդ հանի,- կանչում է քիչ հետո,- ա՛յ հերոս…

Երեկվա իմ օրվա գլխավոր իրադարձությունները հայտնի եղան Հյուսիսի գեղարվեստում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում, որտեղ Դավիթ Պետրոսյան ոսկերիչը՝ մետաղի գեղարվեստական մշակման, զարդակիրառականի մեր մասնագետը, բուռն-հաջողությամբ ստեղծում-բացում է իր արվեստանոցը… Քիչ մնաց ու… կհանդիպենք սեբաստացի նոր հետաքրքրասերների՝  չորրորդ դասարանից սկսած, ինչպես արդեն քանդակն է Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիների տղաների մեծ խմբի համար… Սյուզան Սարգսյան ուսուցչի օգնությունը՝ համ սովորողներին, համ ինձ, որ իմ պատմությունն անեմ հընթացս…
[youtube https://www.youtube.com/watch?v=UxN5G_FPoto]

Արևելյան անցումի դադարները Քոլեջում-Նոր դպրոցում գինու և խաղողի դպրոցի հետ են կապված, Արտակ Ռշտունու ու մեր՝ իր գործընկերների… Այստեղ էլ պատմությունը, շնորհիվ Նունե Խաչիկօղլյանի ու Սմբատի, իմ ձեռից փախչում, նրանց օբյեկտիվով թվային աշխարհ է մտնում… Ձեր գործը, չգիտեմ, հեշտանո՞ւմ, թե՞ դժվարանում է… Լավ է փոխեփոխը, տեքստ-նկար-տեքստ-ձայն…

[youtube https://www.youtube.com/watch?v=BWGdaxFUJG4]

#1574

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք…

Մեր պատշգամբի վարդերը բացվում են հերթով, ինչպես խոստացված-սպասված էր. մայիս է, ու մայիսին բացվում է վարդը… Առաջին ծաղիկը Դավիթը նվիրեց բուժքույր Անուշին, ում նա շատ է պարտական. տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն է

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին կ՚երթան կոկորդիլոսին մորթին վրայէն ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել  թէ ինչու արտօնուած չէ խենթութիւններ ընելու Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։ Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող,

Հիացմունքս՝ լուսավո՜ր, լուսավո՜ր…

Ուղիղ եթեր «Սեբաստիա» սրահում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձից, երգչախմբի բլոգից երգչախմբի Նորեկ Մարիամ Մնացականյանի 1-ին խոստովանությունը-տպավորությունը, որ վերնագիր է դառնում իմ օրվա գրի ու շարունակության… Կրթահամալիրը իմ կյանքում մեծ բացահայտում էր: Երբեմն այնպիսի