Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝ Էդիկ Պողոսյանի թարգմանությամբ:

Սկսեմ իմ օրագիրը գրքի 1-ին էջով`

Սպասել. ընտրանք:
Չէ´, պարտադրանք: 

Էդիտ Հովհաննիսյանը խոստացած գարունը ճիշտ մարտի 1-ին բերեց… Գարունը սկսվում է Էդիտ Հովհաննիսյանով, և հոբելյանական հավաքն Էդիտին հարազատ մարդկանց միասին լինելու հնարավորություն տվեց: 2015-ը` Էդիտի համար գլուխգործոցի տարի. տեղին շնորհավորանք է:

Օրը ինձ համար լիքն էր տագնապներով. իմ մյուս քույրիկ Լիլիթ Բազեյանը՝ իմ մեծ քրոջ աղջիկը, այս օրերին դժվար վիրահատություն է տարել ու ապաքինման փուլում է… Իմ տարիքից է երևի… Այսպե՜ս զգալ հարազատական կյանքը. առաջ այդպես չէր… Դժվար է:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միասին, Բլեենց նոր սերնդին ճանաչելով, Բլեենց սկզբունքները ձեւակերպելով-հաստատելով, իրար օգտակար լինելով, ճանապարհ է, անցնում ենք…

Ամառային ընտանեկան պատում Էդվարդը՝ չորս տարեկան, Բլեյան Արամի տղան, նախորդ օրն իր պապ Թաթոսի հիշատակի հավաքին հասցրել էր պայմանավորվել Դավիթ Բլեյանի հետ հանդիպման մասին… Ու կիրակի առավոտով չորս տարեկան Էդվարդն

Նշանավոր-արժանի փեսա էլ ունեմ

Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ

Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր…

Վանոյի ներկայությունը մթնոլորտ է, միջավայր է: Որ ինքը պարզապես քայլի փողոցում: Լինի, նստի, զրուցի, ժպտա: Որ իմանաս, որ էսինչ սրճարանում կարող ես հանդիպել ու հետո մեկին պատմել՝ գիտե՞ս, էսօր Վանոյին