Ի՞նչ չի կարելի անել հիմա. չի կարելի սպասելը գործ, առoրյա դարձնել: Գործե´ք օրը: Մարտի 1-ն անսովոր զգացողությունների խառնուրդ ստացվեց. աշխատանքային օր էր իմ ու մեծ թվով սեբաստացի աշխատողների-սովորողների համար: Այսպիսի հագեցած ծրագրովվերապատրաստման դասընթաց անցկացնելը հենց սեբաստացիական ջանադրություն էր պահանջում: Շնորհակալ եմ: Այս շարքից էր նաև Արման Երանոսյանի նամակն ու իմ պատասխանը…

Հարգելի տիար Բլեյան,  Հանրակրթական Դիջիթեք ամենամյա ստուգատեսին  «Տնտեսագետի» ակումբի «Տնտեսական միամսյակ» ուսումնական ստուգատեսի նախագիծն արժանացավ գլխավոր մրցանակի, և հիմա ընթանում են նախագծի նպատակների իրագործման  համար անհրաժեշտ  շահառու անհատների և կազմակերպությունների ներգրավման աշխատանքներ: Օգտվելով ինքնակազմակերպման և ինքնիրացման կրթահամալիրյան ազատություններից՝ Մերի Թելունցը և ես տևական ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների  հետ ունեցել ենք  քննարկումներ, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայամանավորվածություն, որով ԿԲ-ն պատրաստ է նախագծի իրականացման ընթացքում մեզ աջակցել թե՛ մասնագիտական առումով, թե՛ խրախուսական մրցանակներով: ԿԲ-ի ներկայացուցիչ Արաքս Մանուչարյանի կողմից ներկայացվել է նաև պատասխան առաջարկ. ԿԲ-ն ցանկանում է համագործակցել մեզ հետ, խոսքը  միջազգային  Global Money week միջոցառման մասին է, որի նպատակներն ու էությունը ներկայացված է: 
Հարգանքով՝ Արման Երանոսյան:

Արման ջան, ուրախ եմ: Լավ է, որ գործի գլուխ կանգնած եք դու և Թելունցներից Մերին. զուլում զույգ է… Մերիին պատշաճ է դառնալ կրթահամալիրում տնտեսագիտական միջազգային նախագծի մեկնարկողը` քո հաստատուն ներկայությամբ: Եվ լավ է, որ ունենք ՀՀ Կենտրոնական բանկի կարգի գործընկեր: Գործեք: Քայլերի և արդյունքների մասին տեղեկացրեք, լուսաբանեք նախագիծը… Կրթահամալիրը և ես, իհարկե, անհրաժեշտ մասնակցություն կունենանք:

Այս և մնացած բոլոր, յուրաքանչյուր դեպքում իմացեք, նախաձեռնությունը, նախագիծը ստանալու են իմ առավելագույն աջակցությունը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անմահանա ուսուցման ու «ջան ամառ»-ի շրջանը միասին ապրելու համեցեք…

Ուժեղ քամին օրեր առաջ տարավ մեր «Մեդիակենտրոն» մեծ ցուցանակը և լավ առիթ տվեց այս պահից կրթահամալիրի՝ Րաֆֆի 57 հասցեում մասնաշենքը կոչել ճիշտ իր նշանակությամբ՝ կրթահամալիրի «Կենտրոն»։ Կենտրոնում է մեր հեղինակային

Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ այսօր

Մարտի 28-ին Թիֆլիսից Երևան ուշ հասանք. իմացաք: Երևան-Բանգլադեշ-Մեդիակենտրոն մեր երեք ավտոբուս-միկրովատոբուսները հաջողությամբ հասան, երբ իրիկունը 9-ի, 10-ի արանքում էր: Մեր թիֆլիսյան շրջագայության վերջին՝ չորրորդ օրվա մասին սիրով-ամբողջական կպատմեմ վաղվա իմ գրում՝