Օրը՝ լույսը բացվելու հետ, հիմա սկսում եմ մեր տան պատշգամբում. իսկական պարտեզ է դարձել-դառնում, ամեն մուտքի հետ՝ նոր ծաղիկ, նոր բողբոջ, նոր թաղար… Մայիս է մեր պատշգամբում, որտեղ այսօր-վաղը կբացվեն վարդերը, ու ճռվողյունը թռչունների ավելի ու ավելի ձայնեղ է… Արմինեի ջանքերով, իմ խրախուսմամբ-նյութական աջակցությամբ, տիկին Շողիկի մասնագիտական խորհրդատվությամբ, պատշգամբը հարմար ուսումնական տարածք է Դավիթ Բլեյանի՝ երկրագործության այբուբենի յուրացման համար՝ արև, ջուր, գործիք, հող, սեր… իսկական փորձարարական տնտեսություն:

Լիլիթ Բլեյանն այս օրերին Վիեննայում էր. արդեն գիտեք. ա՜խ, այս ֆեյսբուքը, միևնույնն է, շատ արդար-դեմոկրատական է՝ բոլորը նորություններն առաջինն են իմանում-տեսնում:Շուշան Բլեյան քույրիկի «պրոդյուսերությամբ» Լիլիթը խիզախեց իր առաջին ելույթ-ներկայացումով հանդես գալ Վիեննայի ակումբներից մեկում, որը ես շատ հավանեցի. լուսավոր է, ու չեն ծխում: Կա՞ Երևանում այդպիսի ակումբ։

Մենք հասակակիցներով՝ ես, Սոնան, Արևիկը, Արմինեն, օգտագործեցինք միասին լինելու հնարավորությունն ու, Դավիթ Բլեյանի քաջալերիչ ոգևորությամբ, նոր նախագծեր իրականացրինք… Արմինեն վարպետորեն տեսաշար արեց՝ մեկը մյուսից նայվող. երեք վառ սեբաստացի՝ մի բնակարան-տաղավարում… Ափսո՜ս, նրա օբյեկտիվը պակասում էր Մանկական երկաթուղում, ու մենք՝ իրարով տարված, մոռացել էինք ձեր մասին. միայն անջնջելի տպավորություններ բերեցինք մեզ հետ տուն Հրազդանի կիրճից, ինչպես Լիլիթ Բլեյանը՝ Վիեննայից։ Լիլիթի այսպիսի գրառմանը սպասում էինք ու ստացանք. «Շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության համար, շատ սիրուն զգացողություններ տարա ինձ հետ Վիեննայի իմ առաջին համերգից»: Լիլիթին ճանաչողը վստահ է՝ այսպիսի ու այլպիսի համերգներից է կազմված լինելու նրա կյանքը… Ես Սոնայի հետ ընկերացա, ու Դավթի հետ սիրով պատրաստ ենք հաջորդ համերգին… Արևիկը կմիանա՞ մեզ… Իսկ Դավիթը ոտաբոբիկ ճանապարհում է իր քույրիկներին՝ Սոնային-Արևիկին. երեկոյան ուշ  Տաթևը եկել է տանելու:
– Ես ուզում եմ Սոնան ու Արևիկն էլի գան. էլի կգա՜ք, – կանչում է աստիճանների գլխից…
Տաթև Բլեյանը մեզ դժվար բաժանեց…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զուլում շաբաթ էր

Զուլում շաբաթ էր. հաղթահարեցինք ես՝ վաթսուն տարեկան հետևողական-սրընթաց գլորվողի, Դավիթ Բլեյանը 3 տարեկան 3 ամսական դարձածի հերթական շաբաթը… Արմինեն է ծանր տանում. ինչո՞ւ. երբ տարին իսկի գարունն էլ չի ճանապարհել:

Քո նվաճած բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է…

Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք

Երբ բաժանող պատերը բուսնում են Հայաստանում, ինչպես խոտը՝ հորդառատ անձրևից հետո…

Եթե մինչ այս չեք կարդացել իմ օրվա 433 գրերից ոչ մեկը՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից, դժվար կլինի հիմա անգամ թերթել օրագիրը… Ինչպե՞ս ընտրեք՝ ինչ կարդալ, ինչ հերթականությամբ. հո չե՞ք դնելու