Իմ օրացույցում հունիսի 2-ն անփոփոխ բովանդակություն-կարևորում ունի. իմ առաջնեկի՝ Լիլիթ Բլեյանի ծննդյան օրն է: Դե՛, շնորհավորեք ինձ: Լիլիթն ինձ հայր դարձրեց, Լիլիթն ինձ հասունություն փոխանցեց. ես ո՞վ էի մինչև Լիլիթը… Լիլիթն ինձ հիացմունք փոխանցեց, սրտանց, որ և՛ Տաթևի ծնունդն էր սպասված՝ Լիլիթի նման աղջիկ թող էլի լինի, որքան էլ Տաթոն անզուգական է… և՛ Շուշան աղջիկն էր սպասված… Լիլիթն իսկական ավագ եղավ բոլորիս համար, նաև, վստահ եմ, մայրիկ Կարինեի, իր քույրիկների համար… Հաստատունություն-լրջություն փոխանցեց, որքան էլ ինքը խորքում ամենաթեթևն է իր հայացքով, իմ ճանաչած բոլոր մարդկանց մեջ ամենառոդարիականը… Լիլիթի համար ես ամեն անգամ, ամեն հունիսի 2-ին Կարինե Ջանոյանին ասում եմ՝ շնորհակալ եմ, ու կեցցե՛ս…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շնորհակալ եմ՝ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին լինելու համար…

Հո գլուխ գովելով չէ, ասելով չէ. դադարն իմ անխոնջ մարմնին պարտադրվեց որպես ինքնակարգավորիչ՝ սեպտեմբերի 20-21-ի ազատ օրերի տեսքով: Ես այնքա՜ն  ուզում էի, որոշել էի և՛ Արմաղանը նորից գրոհել՝ միանգամից երեք

Օրվա քաղաքական գիրը

Երբ տուն մտա, Դավիթն ու Արմինեն, տեղեկացված իմ օրվա մասին, ինձ սպասում էին… Ասում եմ. – Դավիթ, իրիկուն է, չլողանա՞ս… Խեթում է. – Իրիկուն չի, գիշեր է… Իսկական Սասունցի Դավիթ…

Հետաքրքիր նախագիծ ստացվեց ապակենտրոնացման

Իսկ Շուշան Բլեյանն իր վոկալիստ Մանե Բաղդասարյան ընկերուհու հետ երեկ նստեց գնացք ու հայդե՜… Գյումրի… վոկալի իրենց նոր ուսուցչուհու հետևից… Գնում են պարապելու. Շուշանը Հայաստան հո չի՞ եկել՝ ման գալու-արձակուրդ անցկացնելու,