Աստղիկը մինչև Նոր տարի է դառնում 40 օրական․․․ Հասո՜ւն է․ որքան էլ իր ութերորդ նոր տարին թևակոխող Դավիթ եղբայրը իրեն «պուճուր»-ով է դիմում…
— Պուճո՜ւր․․․

Աստղիկը կարողացավ իմ օգնությամբ օրորոցից անցնել մահճակալ, առավոտ շուտ, երբ Դավիթը արձակուրդի անփութությամբ քնած էր… Ու արթնացրեց եղբորը․․․ Կողք կողքի, քիթ քթի հանդիպեցին քույր-եղբայր…
— Ի՜նչ լավն ես դու, պուճո՜ւր,- ասում է, ու իբր հրճվանքից ուշագնաց է լինում…

Ուսուցիչ ըլլալ
եւ սորվիլ ուզող ուղեղներէն ներս
նոր գիտելիքներ ներմուծել ջանալ
փորձե՞ր էք բնաւ

Բազմոցին պառկած, ղժժոցը միացրած քույրիկին իր գիտելիքները ներմուծել ջանաց․․․ Դավիթը։ Սպասի՜, պուճո՜ւր, հիմա քո ուսուցիչ եղբայրը քո ձայնը կկտրի․․․
— Ես գիտեմ՝ դու ինչ ես ուզում․․․ ի՛նչ է քեզ պետք․․․
Ասաց Դավիթն ու մտավ իր սենյակն ու դինոզավրերի մանկական շարժանկարների սարքը միացրեց․․․ Աստղիկը սկսեց ուշադիր հետևել․․․ այնքա՜ն, մինչև հասկացավ, որ դիոզավրերի հանդիպել է իր կյանքում․․․ առաջին անգամ․․․ ու ինքնապաշտպանական ղժժոցը միացրեց․․․ Արմինեի կաթն է այս դեպքում միակ միջոցը լռեցնելու Աստղիկին․․․

Չէ՞ք գիտեր ինչ խոր հաճոյք է — կը զգաք
Հեղ մը որ համը առիք — այրեցա՜ք —
Չէք կրնար ղիւրաւ պրծիլ ազատիլ
Ձեզի ո՞վ ըսաւ ուսուցիչ ըլլաք

Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Իմ էլ.փոստն ազատել էր պետք․․․ ձեզ փոխանցելը դրա միջոցներից է․․․ Կկարդա՞ք, չե՞ք կարդա․․․

«Դիջիթեք» ստուգատեսը՝ մեդիաբացիկների-շնորհավորանքների փուլը ընթացող ինձ հուշեց Արմինե Թոփչյանի հետ փորձել դրանք օգտագործել, ինչ որ բան ստեղծելու համար․․․ Ահա ամենահաջողվածները․․․

Ուզում եմ հայտնել շնորհակալություն Ուսումնական Ագարակին՝ Էդմոնդ Փաշինյանին, Էդգարին՝ ծեսի ընթացքում մեզ առեղծ հեքիաթ նվիրելու համար։ Շնորհակալ եմ համագործակցության, բարեխիղճ, նվիրումով աջակցության համար։
Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար՝ Քնարիկ Ներսիսյան

Հարգելի՛ տիար Բլեյան, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նոր պիտույքների, հատկապես թամբի և սանձի համար: Դրա անհրաժեշտությունը մեծ էր և կծառայի նոր սովորողներ ընդգրկելուն , ձիավարության պարապմունքներն ավելի հմտորեն կազմակերպելուն:

Ուսումնական Ագարակի ղեկավար՝ Էդմոն Փաշինյան

Հարգելի տիար Բլեյան ջան, տեղեկացնում եմ, որ դեկտեմբերի 27-ից ֆիզարձակուրդում եմ լինելու: Շնորհակալ եմ այս տարիների ընթացքում ջերմ վերաբերմունքի համար։ Ձեզ շատ սիրող Սեբաստացի Ինգա Անտոնյան: Մինչ հանդիպում։

Քոլեջի նախակրթարանի դաստիարակ Ինգա Անտոնյան

Ինգա ջան, դու 2018-ի սեբաստացի հերոսներից ես, կեցցես։ Քեզ ծափերով, խանդաղատանքով գորովանքով ճանապարհում-գործուղում ենք՝ 3-րդ սեբաստացուն բերելու։ Մինչ այդ Տաթև Բլեյանը խոստացել է քո խմբասրահը դարձնել անճանաչելի։ 
Բարի ճանապարհ ու բարի վերադարձ սեբաստացի սանի հետ հետ։ Պաչիկներ։

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

Զահրատի երկհատորյակը իմ սեղանին է, ու ես թերթում եմ․․․ «Ուսուցիչ ըլլալը», սկսվող պահքով, Սուրբ Ծնունդին նախորդող շաբաթում ինձ թվաց հարմար մի բանաստեղծություն-բացիկ, եթե անգամ կարդացել եք։ Փորձե՞ր եք բնավ․․․

Ձեր ու սան կոչուած
Այդ փայլուն աչքով դէմքերուն միջեւ
Սիրոյ կամուրջ մը կը շինուի տակաւ
— Ա՛լ ուրիշ ճամբայ չկայ ձեր առջեւ
թակարդը ինկաք
Կը դառնաք դառնաք ու նորէն հոն էք

Փորձե՞ր էք բնաւ
Նոր գիտելիքներ ներմուծել ջանալ
Բան սորվիլ ուզող ուղեղներէն ներս
Սիրոյ կամուրջէն անցե՞ր էք բնաւ

Աստղիկ Բլեյանի առաջին եթերը։

#1539

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշ-Իզմիր-Վիեննա-Վերոնա. երկրագործությունը եղել ու մնում է որպես ուղիղ ճանապարհ…

Շուշան Բլեյանը որտե՞ղ է՝ հարցրեք… Չիմացա՞ք: Իտալական Վերոնա քաղաքում: Այո, Շեքսպիրի հայտնի հերոսների՝ Ռոմեոյի և Ջուլիետի սիրո քաղաքում… Ինչպե՞ս և ինչո՞ւ է Վիեննայի կոնսերվատորիայի ուսանող Շուշանը հայտնվել Վերոնայում… Հետաքրքիր պատմություն

Երկինքը վրան եմ դարձրել, տարերքին եմ լսում-հետևում…

Վերջապես  Դավիթ Բլեյան ու Դավիթ Կարապետյան հինգ տարեկան անբաժանների ծնողների հանդիպումը երեկ մեր Կենտրոնում կայացավ։ Ես կարևոր զրույց ունեցա տեր և տիկին Կարապետյանների՝ երեք նշանավոր սեբաստացիների` երկու տարեկան Մարիայի, Դավթի և

Որպես մեռել մի հրկեզ, որպես կորած մի մանուկ

Ես շարունակում եմ Չարենց կարդալ, բարձր, ինքս ինձ համար, լսելի… Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ, Որպես մեռել մի հրկեզ, որպես կորած մի մանուկ… «Արթմեդ» կոչվող բուժկենտրոնի