Իմ 2018-ի վերջին գրի, վերջնագիր չհնչի, օրագրի թվով 1540-րդ պատումի վերնագիրը վերցրել եմ այս հղումով՝ Գարսիա Մարկեսի՝ Սողոմոն Ավետիսյանի ընտրած փնջից մտքերի․․․ Որ իմ՝ թեկուզ և վերջնագիրը ինտերակտիվ լինի, փնջից ձեր ընտրությամբ վերցրեք յուրաքանչյուրը ու կարդացեք այդ վերնագրով։ Մի քիչ էլ որ ձևավորեք, կդառնա բացիկ իմ գրի, կամ ձեր վերջնագիրը։ Ուղարկեք ինձ և Հերմինե Անտոնյանին, Դիջիթեք ստուգատեսին՝ Դիջի բացիկների  և բարեմաղթանքների  ընթացող նախագծին ներկայացնելու համար։ Կարևոր է, երբ ընտրություն ունես՝ Սմբատ Պետրոսյանի նման։ Ջուջևանում է հիմա՝ ծննդավայրում. ինչպես միշտ, ակտիվ է, գործուն, առաջնորդող․․․ Կարող էր լինել և՛ Երևանում, կրթահամալիրի Բանգլադեշում, աշխատավայրում․․․ և՛ Եղեգիսի կիրճում՝ Վայոց  ձորի Արատեսում, կրթահամալիրի մասնաճյուղ դպրական կենտրոնում․․․ Կլինի-կհասցնի․․․ Նոր տարին դեռ չի սկսել, դեռ ճանապարհում է հինը՝ մեզ էլ այն գրավիչ դարձնելով․․․ Ձմեռ պապի խոստացած ձյունն  է գալիս Հայաստանով մեկ, սպառնալի ծավալների, ճերմակության՝ կուրացնելու աստիճանի, ու փափուկ․․․

— Սմբա՛տ,-հարցնում եմ,- ձյունը մեր Արատեսը չծածկի՞․․․
Նշանավոր ծիծաղում է․․․
— Դպրական կենտրոնի տանիքները ճիշտ կարմիր ենք արել, տանիքների կարմիրով կգտնեք, որպես Ձմեռ պապի հետքեր․․․ Կհանդիպենք։

Դեկտեմբերյան ծառերը՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Դավիթ Բլեյանը հարցնում է․
— Ձմեռ պապը ո՞նց է մտնելու մեր տուն. մենք ծխնելույզ չունենք․․․
— Պատշգամբից. դուռը չենք փակի․․․
— Դավի՜թ, ի՞նչ կանես, որ Ձմեռ պապը նվեր չբերի,- Արմինեն է շարունակում․․․
— Կբերի, ինքը աշխարհի ամենաբարի մարդն ա․․․ Աստծու չափ բարի․․․ Դու, որ էդպես չարախոսես, դու կմնաս առանց նվերի․․․
— Դավի՛թ, վատ կլինե՞ր, Ձմեռ պապն ինքը գար՝ որպես նվեր բոլորիս, ձյուն ու քուն բերած՝ մտներ տուն, նստեր քո մահճակալի մոտ, շոյեր գլուխդ ու աշխարհի ամենակարևոր բաները շշնջար, թողներ քեզ․․․
— Հա, թող անի, էդ ի՛նքն ա ուզում, ես էլ՝ նվերը․․․ Իր համար սեղան եմ պատրաստելու, քաղցր, քաղցր-իր սիրած կարկանդակը կդնեմ սեղանին․․․ Իր համար կփաթեթավորեմ․․․ Բոլորի Ձմեռ պապն է, որ չնստի, թող հետը վերցնի, տոպրակից իմ նվերը թողնի, կարկանդակը վերցնի․․․

Մենք Ռուզան մորաքրոջ ընտանիքի աջակցությամբ սկսում ենք Աստղիկ Բլեյանի քառասունքից դուրս բերելու ընտանեկան ծեսը։ Ռուզանը պիտի լողացնի, մենք քառասուն բաժակ ջուր պիտի լցնենք օրհնանքներով, ճիրան դարձած եղունգները պիտի կտրենք․․․ Բոլորս խառնվել ենք իրար, ու ամենաշատը Դավիթը։ Արի՛, Նոր Տարի, քո գալը բարի․․․

Երբ զգաք թէ
Այլեւս
Մարդոց-մարդկութեան տալիք բան չունիք
Ենիճամի*
Թռչուններուն կեր տուէք-
Զահրատ

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի, Աշոտ Բլեյանի։

#1540

Ենիճամի — մզկիթ է Ստամբուլում, որտեղ աղավնիներն են հավաքվում:    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գեղեցիկ, ինչպես դժոխային մեղքը․․․

Իմացա՞ք՝ մշտական վարսավիր, սեբաստացի Հրայրի և Հովսեփի հայրիկ Իսրայելի մոտ մազերս մարզիկի սանրվածքով կտրել եմ, ու երեկ առավոտվա ճախրանքը հեծանվային դրախտի ճամփով՝ Խանջյանից ծովակալ Իսակովի ափով-Երևանյան լճով-Սեբաստիայով, նաև սրանից է․․․ Ճամփի

Ինքն իր համար մարդ լինելու պայմանով…

Եթե հետևում եք, տեսաք՝ իմ չորրորդ գիրն է, որ սկսում  եմ գերմանացի հոգեբան-փիլիսոփա Էրիխ Ֆրոմի կյանքի 30 խորհուրդներով, ընտրելով մեկը՝ որպես օրագրի վերնագիր… Ահա, հերթականը. Մարդու նպատակն իր «Ես»-ը գտնելն

Սեբաստացի դառնում-լինում-մնում են ընտանիքով

1992-ի նոյեմբերի 9-ին Ղազախով մտա Իջևան: Նոյեմբերի 4-9-ը իմ Բաքվում գտնվելու պատմությունն այն ժամանակ ես վավերագրել եմ: Համեցեք իմ բլոգի ընթերցարան՝ «Երբ շատ դժվար է, դիր փափախդ առաջդ ու խորհիր»