Դժվար կլինի օրագրի ընթերցողին հավատալ, բայց… այսպիսին է 60-ամյա զառամյալիս, օրինակ, այսօրը։ Առավոտ 9.00, երբ մտնեմ իմ գրասենյակ (կրթահամալիրի Մեդիակենտրոնում, Րաֆֆի 57 հասցեում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց), արդեն ուղիղ 6 ժամ եղած կլինեմ ոտքի վրա, արթուն-գործուն… Ժամը գիշերվա 3.00 է. հիմա սկսվում է իմ օրը՝ Հովհաննես Թումանյանի ու իմ եղբայր Ստեփան Բլեյանի՝ Դավիթ Բլեյանի պապի և «ամենակարևոր հորեղբոր» հետ:
Ստեփանի սիրած հարցն է Դավթի համար ամենակարևոր մարդու՝ ով լինելը։ Դավթի՝ Ստեփանին մի ուրիշ բավարարում պատճառող անփոփոխ պատասխանը՝ ես ու Ստեփան հորեղբայրը։

Stepan1Բարի լույս, բոլոր տարիքի սեբաստացիներ. ասենք իրար՝ աչքներս լույս…
Թումանյան Հովհաննեսն ու Ստեփան Բլեյանը լրիվ համատեղելի են. գրող-մտածող Ստեփանն ընդունում է Թումանյանի և՛ էսթետիկան, և՛ փիլիսոփայությունը՝ իր ողջ հանճարի մեջ. հայտնիներից անգամ դասական համարվող շատ շատերի հետ իմ եղբայրն ունի խնդիրներ… Չի ընդունում նրանց մեծությունն ու վերջ: Միևնույն ժամանակ, իմ 62 տարեկան եղբայրը չի շտապում իր ճանաչման հարցում. պատրաստ է իր աստեղային օրվան: Մեր ընտանիքի, բոլոր Բլեյան-Հովհաննիսյան-Բազեյան-Թադևոսյանների համար իմ եղբայրը հարազատ-անկեղծ-նվիրված, արտասովոր մարդ է, ոչ սովորական-նշանավոր հայր՝ Առնոլդի ու Աննայի համար, չես շփոթի, պապ՝ Դանիել սեբաստացի Բլեյանի համար: Շնորհակալ եմ, որ կաս, եղբայր Ստեփան, ու մնաս երկար՝ Դավթի համար ամենա-ամենա-ամենան…

Իսկ Հարավային Կալիֆորնիայի ափերին թափառող ծովառյուծի հիվանդ և սոված ձագերի թիվը կրկնակի ավելացել է. 2015-ը ծովային կենդանիների՝ նաև փոկերի, ծովային ֆաունայի այլ բնակիչների համար դժվար տարի է լինելու. «Marine Mammal Care Center» կազմակերպությունը սովորականից, ուշադիր, հինգ անգամ ավելի՝ 223 ծովառյուծի հիվանդ ձագեր է խնամում… Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանի ու պարտիզպան-ճարտարագետ  Քաջիկ Բաբայանի՝ հայտնի կենդանասերների նախագիծը՝ մեր պարտեզում ընդարձակ կենդանաբանական այգի ունենալու, ես գործուն պաշտպանում եմ… Նախագծի թափից-ընթացքից, մեղմ ասած, գոհ չեմ. նախագիծը պատշաճ ներկայացված-պատկերացված չէ, չեմ տեսնում նախագծով համակված տարատարիք սովորողների. ինչո՞ւ՝ հարցնում եմ: Իսկ մեր փետրվարի խայտառակությունը համարում եմ «Կոմպոստ» ուսումնական նախագծի ընդհատումը. այս օրերին երկու ինքնաթափ բեռնատար մեքենա տերև, որպես աղբ, կրթահամալիրի բանվորները հավաքեցին դպրոցների բակերից, բարձեցին ու… աղբանոց… Ես խորը ընկճախտի մեջ էի. մեր բնապահպանները՝ Մարթայի ղեկավարությամբ, մեր «Էկոտուր 2015»-ի տնօրեն Էմանուել Ագջոյանը՝ իր նախագծով, պատասխան կներկայացնեն առաջիկայում մասնաժողովին…

Հերմինե Անտոնյանը ներկայացնում է իր ընկերներին՝ Միջին դպրոցի 6-7-րդ դասարանցիներին։ 

«Լրատու-հաշվետու» անոնսին ծափահարեցի. Մարինա(ե) Մնացականյանի և Դավիթ Խալաթյանի հեղինակային հաղորդաշարին՝ «Սեբաստացի TV»-ի եթերում, մենք, բոլոր տարիների սեբաստացիներս, սպասում ենք, իհարկե. խելացի-կարևոր բովանդակություն է դրված «Լրատուի» նախագծում: Իսկ Դավթի ու Մարինեի մարդկային հմայքն ու TV կարողոթյունները՝ հավակնություններ ունենալու, մեզ բարձր-բարձր պահանջներ ներկայացնելու իրավունք են տալիս: Բրավո՜, ոնց եմ հավանում խիզախ-նախաձեռնող բոլոր կարգի սեբաստացիներին. այս տողերը ես գրում եմ՝  «Սեբաստացի» ռադիոյի 62-րդ թողարկմանն ականջներս հանձնած… Մեղքի զգացումը և հաղորդումների ոգևորող որակը ստիպեցին անդիմադիր-ամբողջությամբ տրվել ռադիոեթերին: Հալալ է ձեզ, ձեր թվային գործիքներին, արտահայտվելու ձեր ազատությանը, եթերային հմտություններին տիրապետելու արագությանն ու շնորհքին… Բրավո:

Բարձունքում գտնվող մարդու, Արագածի գագաթից նայողի այսպիսի տրամադրություն ունեցա Մեդիադահլիճում «Ընթերցասերի» ու «Երաժշտական լաբորատորիայի» ակումբների՝ «Ակումբային համերգ-իմպրովիզ Լիլիթ Պիպոյանի հետ» համատեղ նախագծի ընթացքում… Մակարդա՜կ… Ստեղծական-բաց-արտիստական միջավայր, բարձրակարգ՝ մշակույթ կրող ազատախոհ արվեստագետ՝ կիրթ, ու նրանով հետաքրքրված սովորողներ-ուսուցիչներ, հարազատություն մարդկային…

«Կոմիտաս-Թումանյան»  անտիվիրուս-համերգ Երևանի Թումանյանի թանգարանում, մեր ընդունակ-հմայիչ գործընկեր Նարինե Թուխիկյանի հետ, մեզ հարազատ թումանյանասեր միջավայրում… Այսպիսի համերգային ծրագիր. բոլոր ելույթ ունեցողները՝ գործող սեբաստացի՝ տարատարիք սովորող, թե տարազբաղմունք ուսուցիչ… Գլուխս հաճույքից պտտվեց…

 Նոր դպրոցի կազմակերպիչ Անահիտ Գևորգյանի օբյեկտիվի այսօրվա գրանցաթերթից։

Մեկ ժամ անցկացրի Արհեստների դպրոցում՝ սիրով արձանագրելով, որ դպրոցը վերածվում է տարատարիք սովորողի տեխնոլոգիական կենտրոնի… Սրա հոմանիշը արտադրությամբ ուսուցումն է, կարողանալու դպրոցը, սովորող-վարպետ արտադրող խմբերի՝ կոոպերացիաների միությունը… Ոսկերչական արհեստանոցում, ինչպես ժամ առաջ երաժշտական լաբորատորիայում՝ Լիլիթ Պիպոյանի հետ, այնքան բնական-կենդանի-հետաքրքիր է. տպավորված եմ մասնագիտական ուսուցման միջավայրով… Հալալ են կրթահամալիրի տնօրենի և «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի տրամադրած միջոցները, որ արագ ոսկերչական գործիքների վերածված՝ ոսկերիչ դարձող մեծ խումբ պատանիների ձեռքում են. ինքնավստահ, դրության տեր, երիտասարդ ոսկերիչ-վարպետի գոյության առկայությամբ: Ես կուզեի Արտեմ Խաչատրյանի տեղում լինել՝ կոոպերատիվների մենեջերի…

mariam«Ինձ համար Թումանյանը լավատեսության ամենապայծառ օրինակն է: Այնպիսի տպավորություն է, ասես նա երբեք չի վհատվում եւ ամեն ինչի մեջ լավն է տեսնում: Անգամ, երբ սուտ վկայության պատճառով նա նստած էր բանտախցում, միևնույն է, այդ վստահությունը չէր լքում Հովհաննես Թումանյանին: Նա գրում էր. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ։ Թումանյանի լավատեսությունը, Տերյանի խաղաղությունը, Չարենցի հպարտությունը… Եվ այսպես կարելի է երկար թվել»: (Մարիամ Մանսուրյան, «Շողակն»)

Հասուն խոսք է՝ Մարիամ Մանսուրյանին ու իր-մեր «Շողակնին» բնորոշ: Սրա շարունակությունն էլ եղավ ողջ օրը. լավատեսությամբ լիքը օր էր, Մարիամ, մայրենին մեր ողջ օրը պսպղում էր պարզությունից, կենդանությունից…

Ուսումնական օրն ավարտվեց ցերեկվա 4-5-ի արանքում, երբ, մասնագիտական սեմինարներից հետո, բախտ ունեցա նորից ընկնելու Մեդիադահլիճ, բայց այս անգամ՝ մեր Գեղարվեստի կրտսերի ու Դպրոց-պարտեզի երկարօրյա սաների ստեղծած թումանյանական պատումի-հեքիաթի-խաղի աշխարհը: Երկարօրյան, որ նախկինում մեկուսանում էր մեր կրթական ծրագրից՝ մինչև 17.00 մեր երթուղային ավտոբուսներ նստելը մեծ թվով սեբաստացիների համար դառնալով հուսալի պահպանության ծառայություն, հիմա ինքնուրույնանում է, ներկայանում որպես լրացուցիչ կրթություն՝ հեղինակային կրթական ծրագրի ամբողջացում… Բրավո, կրթահամալիրի կրտսեր դպրոց՝ քո երկարօրյայի եռանդուն-գրավիչ դարձող կազմակերպիչներով, հեղինակային դարձող առօրյայով…

Դավիթ Սեբաստացին իրիկունն ինձ դիմավորեց անսովոր իրադարձություն-փոփոխություն ներկայացնելու սպասումով. մեր բնակարանում խոստացված տեղաշարժերն արվել էին մորաքույր «Րուզանի» և Վահրամի ընտանիքի սիրալիր աջակցությամբ, ինչպես հաճախ է լինում: Դավթի սենյակը հիմա նաև իր ննջարանն է՝ ազատ, բոլոր ավելորդ պատահականություններից… Հյուրասենյակի պատից այն կողմ, իր ննջարանում, իր մահճակալին-իր անկողնում, էլի հասունացած-նշանավոր-խաղաղ (նվեր է) քնած է այնպես, ինչպես իր խմբասենյակում այսօր ժամը 3.00 տեսա։ Կարոտել էի տղայիս… Այն մտքից, որ մեր հինգ պարտեզների 2-4 տարեկանների այսպիսի՝ ընտանեկան-բարյացակամ դաստիարակ-օգնականների ուշադիր հայացքի ներքո, բարձրաճաշակ երաժշտության մեղմօրոր ձայների օրորով քնած են 226 սեբաստացիկներ, ինձ կարևոր-մեծագործ սեբաստացի զգացի… Երևի 60 տարվա մեջ օրվա այնպիսի պահ էր, որ ես այսպիսի աջակցության կարիքն ունեցա: Շնորհակալ եմ, որ միասին ենք:

Սա էլ Անուշ Աթայանի նվաճած բարձունքն է՝ Գեղարվեստի առաջին դասարանցիների իր դասարանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վայե՜լք՝ տքնանքով-ջանքով-վաստակով…

Ուսուցչուհու մասնագիտությունը, եթե հավատանք այս հրապարակմանը, կնոջ առողջության համար ամենավտանգավոր մասնագիտությունն է: Լավ զգացին-տխրեցին-զարմացան-գիտեի՞ն ուսուցչուհիները, իմ օրվա, ի դեպ՝ 1082-րդ  անընդհատ գրի ընթերցողները… Իսկ Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2

Սրանից էլ հարմար նվե՞ր…

Երկար մտածելու կարիք չունեցա․․․ Նվերները զատկական իրենք իրենց եկան։ Մնում է փոխանցելը, իմ գիր բերելը, իմ ֆեյսբուքյան ու mskh-ի առաջին էջում տեղադրելը՝ կարգով ու սիրով։ 

Տիար տնօրենի իրավունքով եմ գրում

Ես կարո՞ղ եմ խնդրանք-առաջարկով դիմել յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, յուրաքանչյուր աշխատողի, ծնողի։ Կարո՛ղ եմ։ Դիմում եմ. իմ օրագրի այսօրվա գիրը այդպիսին է։ Հետևեք ինձ։ Տասը օր, երկու ուսումնական շաբաթ (մեր