Այո, ես էլ Վիլյամ Սարոյանի նման ունեմ չհրապարակված գործեր, որ աշխարհի լավագույներից են… Երեկվա իմ հրապարակված ու սովորական-շարքային 1534-րդ գրում հիշատակված «Նկատառումները», պարզվեց, չհրապարակված էլ մնացել է. շնորհակալ եմ, ես այն հեշտությամբ գտա կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի իմ արխիվում: Շնորհակալ եմ Մարի Գաբանյանին, Նոնա-Լուսինե, գրադարանի սիրելի աղջիկներ, որ ես արխիվ ունեմ, այնուամենայնիվ, և դրանում որպես… պատկեր դրված էր անկախացող Հայաստանի 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի ընտրություններով Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասն ընդգրկող թիվ 55 ընտրատարածքից պատգամավոր դարձած 35-ամյա Աշոտ Բլեյանի «Նկատառումները» Հայաստանի Հանրապետության կառավարման կառուցվածքի մասին… Իսկական պատկեր՝ խունացող, չընթերցված… չհրապարակված… Հիմա, երբ (2018-ի խոստում է, չդրժեմ) իմ այս գրով որպես հղում հրապարակվեց, այն կշարունակի որպես պատկեր մնալ իմ հիշողություններում, ինչպես տարեմուտին կրթահամալիրի Բանգլադեշով սեբաստացիներին Գեներալ ձիով հայտնվող Ձմեռ պապը… Պատկեր, ուրիշ ինչպե՞ս մեծարես, Արփի Սահակյանից կամ Արմինե Թոփչյանից ավելի լավ չես ասի… Արփիի Մոնա Լիզայի նման պատկեր է Սյուզի Մարգարյանի՝ երեկ ինձ մարմարյա սրահում հանձնած «Մխիթար Սեբաստացի» մրցանակի վկայագիրը… Սրահի ծափերը, որպես Նոր տարվա ղողանջներ իմ ականջներում են։ Հորիզոն դարձած՝ Բլեյանի մանկավարժության համահեղինակների շարքը, Սմբատ Պետրոսյանի՝ Արատես գործուղման հրամանը ֆեյսբուքում էջում իր… պատկերներ են, որ չեն ջնջվում, խունանում-ազնվանում, դրանով դրոշմվում-մնում… ու հարկ եղած պահին պայծառանում են, ինչպես Շամխալբեկ հորս նկարը՝ իմ գրասեղանի ձախ անկյունից ինձ հիմա նայող…
Վարպետության դաս Վիգեն Ավետիսի հետ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Վազգեն Մանուկյանից երկու հղում եմ բերում՝ մեկ՝ 1990թ. իմ կազմած «Ո՞րն է մեր ճանապարհը» ժողովածուում իր «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը, մյուսն էլ, ահա հիմա՝ երեկվա իր «Խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել» այս հրապարակումը.
Եվ այս պայմաններում հիմա էլ կառավարության կառուցվածքի նման փոփոխությունը, ես կարծում եմ, շատ վտանգավոր է։ Պետք էր մեկ տարի սպասել, այդ նախարարությունների առաջ խնդիրներ դնել, հետո նախարարությունների արդյունավետության հարցը լուծել, որից հետո, եթե արդյունքը չէր բավարարի, կարելի էր անցնել վերափոխումների…
Մեզանից յուրաքանչյուրը պիտի համառորեն իրեն դուրս չթողնի 2018-ի ապրիլյան ընդվզումով սկսված հանրային-պետական կյանքի ամբողջական փոփոխությունների-նորացման մասնակցային աշխատանքից, որքան էլ դժվար թվա… համառորեն իրեն չօտարի պատասխանատվությունից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պիտի հաջողի, որ բոլորիս հաջողությունների, արածի-չարածի փոխանցումը քաղաքական-հավաստի ընտրություններով լինի ու շարունակական… Իսկ Նիկոլ Փաշինյանն իր կառավարությամբ նախ և առաջ յուրաքանչյուրիս մասնակցային աշխատանքը պիտի ապահովի մեր հանրային կյանքի փոփոխություններում… Սրա մեթոդը հրապարակված է 2018-ի ընդվզումի Հրապարակից. դա սիրո, համերաշխության, համագործակցության, հասարակական համաձայնության միջավայրի պահպանումն է, ապահովումը փոփոխությունների ողջ ընթացքում… ընտրյալների-չընտրյալների բաժանման բացառումը… որ լինի բոլորիս ընդունակությունների փոխանցման մարաթոն:
Արժե, որ կասկածենք… լացելու աստիճանի ցավենք, կարեկցենք… որպես սովյալներ՝ Վիլյամ Սարոյանի ստեղծած աշխարհի. «Լացը ինչ-որ իմաստով երևի բարերար է։ Կարծում եմ, դա նման է անպատասխան սիրո։ Նրբացնում է մարդուն»։ Սա ճիշտ է, նոր՝ Քնարիկ Ներսիսյանի ուսումնական մառան-թատրոն-լաբորատորիայի ծնունդ է, բայց հորինած չէ։ Սրա այլընտրանքը չարացող, կոպիտ մարդկանցով «արդարադատներն» են, անկասկած… քրքիջով… Թող քար նետի ինձ վրա… Հիսուսն է ասել….
Աստղապատում: Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի:
Արևելյան դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունքի մասնակից էի, երբ հայտնվեց՝ Ձմեռ պապը դպրոց-պարտեզից-քոլեջ լանջերին… կրթահամալիրի Ագարակի Գեներալ անունով ձիու վրա, խաղաղ-տիրական ձեռքի թափահարումով: Պատկեր:
— Իսկ գիտե՞ք՝ ինչու «Գեներալ»,- հարցնում եմ…
— Գեներալի է նման…
— Ձմեռ պապի ձին պիտի գեներալ լինի…
Աղմուկով պատասխանների միջից լսում եմ…
Լռում են. ի՞նչ կասի տիարը…
Գեներալ Մանվել Գրիգորյանն է նվիրել 2017-ի գարնանը, ինչպես Խզբզին՝ «Այրուձի» ակումբի ղեկավար Գագիկ Փարադյանը։
Ի՛նչ, փոխե՞նք Ձմեռ պապի ձիու անունը, որ չհիշատակենք Մանվել գեներալին… Գիտեք կոչումների նկատմամբ իմ վերաբերմունքը. մարդու անունը (ազգանուն, հայրանուն) բավական է, մնացածը մարդն է ստեղծում իր բարի համբավով:
«Մենք ունենք մի ճանապարհ՝ որքան հնարավոր է կրճատել նախնական կալանքի ժամկետը… Երբ որ մարդը կհայտնվի ազատության մեջ, խափանման միջոցն արդեն չի լինի կալանքը՝ ինչքան ուզում ես շարունակիր քննությունը: Էս հայացքը կա՞ ընդհանրապես: Իհարկե, չկա, սա բացակայում է: Եվ միայն էս հարցադրումների դեպքում կարող ենք ասել, որ իրավիճակ է փոխվել, եթե չէ՝ վիճակ չի փոխվել»: Սա իմ ելույթից է օրեր առաջ «Հանրային հայացք փակ աշխարհին» հավաքում, որ հրապարակված է և՛ տեսագիր, և՛ գիր…
Ամանորի տոնախմբությունը Քոլեջի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի:
Թերթեք իմ «Նամակներ կալանատնից» 2000թ. հրապարակված ժողովածուն. արդարադատության բաժնի յուրաքանչյուր նամակում հենց այս համոզումն է: Ի՞նչ, նախնական կալանքի մեջ վեց ամիս ապրած մեղադրյալ Մանվել Գրիգորյա՞նն է մեղավոր, որ նախաքննական մարմինը չի սկսել մեղադրանքով հրապարակային դատաքննությունը, այն էլ՝ անմեղության կանխավարկածի էսպիսի անտեսման պայմաններում… Էստեղ է՞լ է Մանվել Գրիգորյանը «արտոնյալ»։ Իմ խորին համոզմամբ, մեջ եմ բերում ինքս ինձանից, «նախնական կալանքի երկու ամիսը տրված է, քննչակա՛ն մարմին, որպեսզի վերացնես էն հիմքերը՝ օրենքով սահմանված, որով մարդը կալանքի է վերցված»։
Ես համառորեն չեմ փոխում իմ հավատամք կազմող պատկերացումները։ Իմ գիրը, պատումը ընդունեք որպես սրա իրեղեն ապացույց։
Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի ֆոտոխցիկից:
Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1535