Թող իմանա ողջ աշխարհը… Իրիկունը ուշ՝ 10-ի 11-ի արանքում, ես սկսում-շարունակում եմ իմ զրույցը Հովհաննես Թումանյանի հետ, որպես ռեժիմային ուսումնական աշխատանք… Կարգապահ-ստեղծական աշխատանք պիտի դառնա այս նախագիծը, ինչպես իմ բլոգապատում-օրագիրը… Մարդիկ՝ իմ գործընկերների հարգելի խումբը, որպես փորձագետներ, պնդում են շարունակել այսպիսի աշխատանքը, ու ես ամեն օր իրիկվա 10-ից 11-ը, և Դավիթ Բլեյանի պարտադրանքով՝ առտու-գիշերվա 4-ից, աշխարհի իմ անկյունում, իմ գրասեղանի առաջ եմ… Արմինեն ասում է, որ 2018-ին դադարում է պայքարելուց, դադարել է հավատալուց, որ հնարավոր է միանգամից հենց իր բաժինը (ես ասում եմ ավարը) դարձած հայր և որդի Բլեյաններից որևէ մեկին փոխելը, հոգեբանների խորհրդով հարմարվել ու ապրում է… Ես սա անվանում եմ հասունացող խուլ դժգոհության ռեժիմ… պայթյունի սպասումով, ամեն պահի…

Քոլեջի «բնակիչները»: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Դավիթը համառորեն չի պատմում իր երեկվա՝ չմուշկներով, առաջին անգամ իր կյանքում, մարզահամերգայինի մեծ սահադաշտում, 05 համարով բեմելի մասին…
— Թող ուսուցիչները պատմեն…
Մարզաշխարհի մեր բլոգը, ինչպես ուսուցիչների-սովորողների անհատականները, ցավոք, շարունակում են իրենց ոչ օպերատիվ-անմիջական գոյությունը… Ու արդեն հետաքրքիր չէ, կներեք… Կլցվի ու կանցնի, ես գոնե այդպիսի ժամանակ-տրամադրություն չեմ ունենում՝ որևէ բլոգի որպես պատմություն-արխիվ անդրադառնալու… Չգիտեմ էլ՝ ինչ պահանջեմ-խորհուրդ տամ… ու Արմինեի նման, նույն հարմարվելո՞ւն ապավինեմ… Не бывать, դա ես չեմ… Հատկապես որ Արմինեն էլ, մեջբերում էր՝ արեց…

«Ջերմոց լաբորատորիան միշտ ծաղկում է»: Լուսանկարները՝ Սուսան Ամուջանյանի։

Ես երեկ իմ պատկերացումը կրթահամալիրում 2018-ի իմ դերակատարման մասին բարձրաձայնել եմ մասնաժողովում… Ճիշտը իմ աշխատանքի բնույթը կրթահամալիրում օր առաջ փոխելն է՝ ազատ վարչարարությունից, տնօրենի ողջ գործառույթներից… Ափսոս է ձեր տիարը:

Սա քաոտիկ զարգացում ապրող, խիստ անորոշ կերպարանք ընդունող մի բնակավայր է, որ կարծես գերի է ընկել կեղծ հայրենասիրության կողմից դակած չափազանցություններին եւ բնորոշումներին: Դրանց տակ են թաքնված Երեւանի՝ չերեւացող խնդիրները:

Ճարտարապետ-պատմաբան Սերգո Տոնոյանի մեր «Հարթակում» հայտնվելը տեղին է, ինչպես արվեստագետ-ծիսագետ Մարիաննա Տիգրանյանինը… Հունվարը նախագծային ուսուցման պատվիրատու է նման մասնագիտական կապի առաջացման համար, սովորող-սովորեցնողի՝ բաց հասարակության մասնակցության…

Երեկ բաց հասարակության մի խումբ՝ Լիլիթ Բլեյանի նախաձեռնությամբ, ճամփորդում էր կրթահամալիրում… իրենց ընթացքով, որպես օտարներ-զբոսաշրջիկներ մայր դպրոցում, Լիլիթը էս բաներից լավ է հասկանում, հետո գեղարվեստում, ուր ես միացա, երբ տեղեկացա… Հետաքրքիր էր ճարտարապետ Հեղինե Փիլոսյանի հայացքը, գնահատականը… Շրջագայությունն ավարտվեց Ագարակում… Լիլիթը մեր մռութ գամփռների հետ իր մանկության երազների աշխարհում էր, Հեղինեն ուշքի չէր գալիս.
— Ես Հայաստանո՞ւմ եմ, Երևանո՞ւմ…
Հեղինեի մասնագիտական կարծիքը, առաջարկները անհրաժեշտ են մեզ-ինձ, հատկապես որ բացակա է մեր հայտնի խորհրդատու-ճարտարապետ Համլետ Խաչատրյանը… Որքան էլ ինքնավար-առանձնացված մեր աշխարհով՝ մենք, իհարկե, բաց համակարգ ենք ֆիզիկական ու մեդիա աշխարհում, ու յուրաքանչյուրը բարով գա… «Հարթակը» հենց այս բանուկ ճանապարհներից է։

«Արևմուտքի բնակիչները»: Լուսանկարները՝ Գոռ Խլոյանի։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս դպրոցի երեխաները չեն զզվում աղբ հավաքելուց ու ասում են, որ դա իրենց բակն է, ու պետք է հավաքեն ու չթափեն,- գրում է իր առաջին անգամ բացած բլոգում առաջին նյութը առաջին անգամ Մուտքի ճամբարով կրթահամալիրի Արևմտյան դպրոց ոտք դրած չորրորդ դասարանցի Շուշան Կարապետյանը: Իհարկե, ձեռքբերում է կրթահամալիրային Շուշանին զարմացնելը… Ինչպե՞ս, ո՞վ, ինչո՞ւ սրա համար չի պարգևատրում կրթահամալիրին… Բայց ինձ համար օրակարգային է մնում այսպիսի ձեռք բերման անհատականացումը, կենցաղային ուսումնական նոր՝ բացառիկ մշակույթի հաստատումը յուրաքանչյուր սովորող-ուսուցչի համար… Քայլում է ուսապարկ-խուրջինով հարսանքավոր-ճամբարական սեբաստացին. դպրոցի ներսում-դրսում նկատեց աղբը՝ խուրջինից հանեց տոպրակը-ձեռնոցը… Իմ ասածը վերաբերում է և հագուստի համապատասխան գործածմանը, առանց վերարկուի՝ շենքի ներսում, ծնող-ուսուցիչ-սովորող, հանդես կլինի, ընդհանուր առավոտյան պարապմունք, թե ուսումնական այլ առօրյա, անհատական պահարանի առկայություն-ամենօրյա գործածումը ամեն մի սեբաստացու համար… Սա եմ ես անվանում ուսումնական կենցաղային նոր մշակույթի հաստատում…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1265

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՜, դե լա՜վ, հասկացա՜…

Դավիթ Բլեյանի՝ հասուն ու հասունության արագությամբ ամեն անգամ զարմացնող մարդու օրվա պատումի՝ հայրիկի մանկավարժություն օրագրի հանրային կարիքը, վստահ եմ, կա… Օրեր առաջ գեղարվեստի հարթակում Դիանա Գևորգյանի հինգ տարեկանների մայրիկները՝ երիտասարդ-բարեկիրթ, հենց

Իսկապես ուզում եմ խոսել կարևորից…

Հիանալի է, արի նստիր, խոսենք, թե չէ խռովելս որն է… Վիկա Նավասարդյանն այսպիսի տրամադրություն փոխանցեց ինձ, ու ես իմ հունվարի 16-20-ի կարևոր անելիքի՝ խոստացած-պահանջված իմ նախագծով գնում-գալիս էի, տալիս-առնում… Թողեցի

Վերջին մոհիկանը դու ես, ես միակ հեծանվորդն եմ իմ ճամփին

Գազարի, կաղամբի, բազուկի նկատմամբ իմ թուլությունը հայտնի է. հում, մաքրած, տռուզ-ամբողջական կամ խոշոր կտրտած, մատչելի առօրյայում՝ որպես կերպարներ մեր միջավայրում… Հյուսիսի մեր աղջիկները երեկ այդպիսի մի սեղան-ցուցադրություն, «համեցեք-համտես արեք» էին