Լի՞քը բացահայտումներով, հիացմունքո՞վ, ուղեկցվող գարնան ամիսներով… Սա Սմբատ Պետոսյանի ճամփան է… ո՛չ միայն երեկվա, ո՛չ միայն Արատեսի… Շնորհակալ եմ, Սմբա՛տ, հեշտացրիր իմ պատումը։ Որքա՜ն նման թվացին ինձ, նույն վերնագրի ներքո, սեբաստացիների ճանապարհները, որով անցնում են… Համեցե՛ք, Լիլիթ Բլեյանն իր անցման այս ֆեյբուքյան հետքով, նույնը՝ Նունե Մովսիսյանն իր պարտեզում, իր ծաղիկներով, նրան արձագանքող Կարինե Բաբուջյանը… Բերե՛ք ձեր այս ճանապարհները մայիսյան ստեղծագործական հավաք, որ այն ուղեկցվի գարնան ամիսներով…
Սոնա Նակաշյանին գտնելու-ծանոթանալու առիթը, հեղինակային կրթական ծրագրով մայիսյան հավաքին ընդառաջ, կիրակիով ստեղծագործական հավաքի օրացույցով իմ տեսչական աշխատանքի կատարումը եղավ, խոստում, որ ես հրապարակային էի հայտնել… Մենակ թե տեսչական կոչվածը ոչ իր այսօրվա այլասերված կիրառմամբ ընդունեք, այլ իր կոչումով՝ տեսնելու ու դրանով ուսուցանելու…
Դավիթ-Աստղաշարը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։
Կիրակի է, ետևում շաբաթ օրվա Արգիճիի-Արմաղանի ազդեցությունը, որ տեսեք, անհաղթահարելի է, Դավիթ Բլեյանին լողացնելուց, Աստղիկին կերակրելուց-քնեցնելուց հետո (հա՜, հա՜, հի՜, հի՜, ինձանից ամեն բան սպասելի է), Արմինեից թույլտվություն եմ ստացել գրասեղանի առաջ նոթբուքով ստեղծագործական հավաքին հետևելու․․․ Առանձին՝ հավաքի բլոգներով, դպրոցների կայքերով, հավաքի կազմակերպիչ-մանկավարժության կենտրոնի ղեկավարի ուղեկցությամբ․․․ Սուսան Մարկոսյանը կարող է ինձ ուղեկցել մեկ ժամից, Գոհար Բալջյանը համառորեն ու երկարատև անհասանելի է, Ներսիսյան Քնարենց տանն էլ հոսանք չկա․․․ Վճռական մտա «Դպիր» ու պիտի անցնեմ մայիսի 13-17-ի ստեղծագործական հավաքով, դրանից առաջ՝ ապրիլ 26-27-ի Բլեյան կրթական ցանցի բաց լաբորատորիայի՝ մանկավարժության հեղինակի ամեն մի հրապարակումով․․․ նշումով, արձագանքով․․․ գրում, ոտքի վրա, առիթով «Աշխատանքային միջավայրն այնքան ազատ, պարզ ու անկեղծ է՝ օգնում են ամեն հարցում, միշտ կանգնած են իմ կողքին, որի համար շատ շնորհակալ եմ: Նախակրթարանում աշխատանքի անբաժան մասնիկը դարձավ իմ բլոգը, որը կարող եմ համարել նոր ձեռքբերում: Այնտեղ են զետեղվում իմ աշխատանքն ու փորձը, երեխաների արկածները: Որպես ստեղծագործ մարդ՝ ձգտում եմ, որ իմ սաներն էլ ստեղծագործ մեծանան, լինեն միշտ յուրօրինակ, տարբերվող: Փորձում եմ զարգացնել մտածելու, հորինելու, միմյանց հետ համագործակցելու ունակությունները: Մանկության ամենամեծ ու անբաժանելի մասն են կազմում՝ խաղը, որով էլ պետք է մեծանա երեխան: Հենց այս մեծ հնարավորությունների ընձեռնման համար էլ սիրում ու համարում եմ իմը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը»։ Բարի գալուստ սրանով՝ այսպիսի մուտքով հեղինակային մանկավարժական, Հարավի նախակրթարան, Սոնա՛ Նակաշյան։
Դեպի Արատես ճամփորդական լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։
Հյուսիսից մեր հարսնացուի՝ Սիդոնյա Վիրաբյանի արձագանքին անմիջական, ուրախությունը, որին ներկա եղա, երբ իր ընտրյալ Սմբատ Պետրոյանի հետ երեկ երեկոյան ուշ, վերադառնում էին աշխատանքային Արատեսից․․․ Պետք էր տեսնել Սիդոնյայի հետևելը այֆոնով, նրա շփոթմունքը, հուզմունքը «Ընտանեկան նախագիծը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ» հոդվածի հրապարակմամբ․․․ Մայիսի 13-ի Կլոր սեղանների ցուցակում, ստեղծագործական հավաքի հեղինակային լսարանի առաջ մեր հարսնացուի 2018-2019 ուստարվա դասվարական նորամուտի հեղինակային ներկայացումն է․․․ «Ծնողներն ու ընտանիքի անդամները երեխայի առաջին և ամենակարևոր ուսուցիչներն են: Ոչ մի հակասություն չի կարող լինել դպրոցի և ընտանիքի միջև, ծնողների ու դպրոցի հաջող համագործակցությունը սովորողի կրթության վճռորոշ տարրերից է: Կրթահամալիրում կարևորվում է ծնողի ներառումն ու մասնակցությունը իրականացվող ուսումնական նախագծերին, քանի որ տվյալ դեպքում ծնողը դառնում է նախագծի կրողն ուտարածողը: Եթե կրթական հաստատությունն ու ընտանիքը չհամագործակցեն, նույն արժեքների կրողը չլինեն, դրանից ոչ միայն սովորողի զարգացումը թերի կլինի, այլև հասարակական առաջընթացը»։ Այսպիսով, իր գործի հեղինակը ներկայանում է, որպես հանրային գործիչ, որ ուսումնական նախագծերն իր սովորողների և նրանց ընտանիքների հետ ապահովում է հասարակական առաջընթաց․․․
Հանրային գործիչների՝ հասարակական առաջընթացի պատասխանատուներ Սիդոնյայի-Սմբատի ամուսնության հանրային ներկայացումը, որպես հեղինակային մանկավարժությամբ բաց ծես, նույնպես այս շարքից է․․․ Համեցե՛ք։
Համշենում. լուսանկարները՝ նախագծային խմբի կազմակերպիչ Ելենա Սարգսյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1658