Ինչ վերնագիր էլ դնեմ, ինչով շարունակեմ իմ բլոգապատումը, 1527-րդ գիրը սկսելու եմ այս «Բարի ճանապարհ»… Երևան-Ստամբուլ տասնօրյա կրթական փոխանակման ավարտի 128 պահ (արևմտահայերե՞ն եղավ) տևած գրկախառնումով… Բարի վերադարձ, սեբաստացիներ, Մարթա Ասատրյան ու 40 ընկերներ… շշմելու էիք դուք ողջ ընթացքում Ստամբուլում, հայացքով Երևանից, ու Պոլիսը՝ խաղաղ նվաճված մեր հեղինակած մանկավարժությամբ… դուք՝ արևի նման նայվածքով պայծառ… Մեր գցած հանրակրթական կամուրջներն այսպիսին են, երկկողմանի բանուկ. մենք Երևանի, կրթահամալիրի Բանգլադեշի պատասխանատուներով, գիտենք, կգան, երկար սպասել չեն տա ձեր երկրորդ տան՝ Պոլիսի հայկական վարժարանի ձեր քույրերն ու եղբայրները, համատեղ ծնողները, ուսուցիչները՝ սովորողները, նրանց թվում՝ և թուրք… իհարկե: Անդրանիկ Սարգսյանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդցու բլոգում հրապարակված այս նամակը՝ «Նամակ, որովհետև առավել գեղեցիկ գրում եմ, քան խոսում», Արման Թովմասյանի Ստամբուլ, դեկտեմբերի 8-15-ը ուղեգրությունն է … գրված դեկտեմբերի 16-17-ին՝ Ստամբուլ-Երևան վերադարձի ավտոբուսում… Չեմ էլ կասկածում, Արման ջան, որ ինձ ես ուղղել էս, ինչպես հետգրությունում քո ճշգրիտ անվանել ես… Հուզեցիր, շնորհակալ եմ ավտոբուսի մեջ ուղղակի ծագած գաղափարը մատներով ինտուիտիվ գործելու համար… Գործելու՝ բառի իսկական իմաստով:

Սեբաստացիները Ստամբուլում՝ Փարաջանովի ցուցահանդեսին:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի: 

Նազարեթ Կարոյանի նման չեմ կարող ասել «վերջին երկու բանախոսություններս» (իմա՝ գրերս, որոնք անընդհատ են), նաև խոստանամ, որ մինչև այս տարվա վերջը այլևս չեմ խոսի-գրի… Բայց տարեմուտին-տարեվերջին խաղողի և գինու դպրոցի հիմնադրումով սկսում ենք մի նախագիծ, որով կսկսենք տեսնել մատներով, քիմքով…

«Անընդհատ գործողությունները տեսողության սահմանին են: Եվ էդ սահմանի վրա լինելու համար պիտի գործես միայն ինտուիտիվ մակարդակով… Չե՞ս կարող՝ անընդհատ ցնցումների մեջ է մարմինդ հայտնվում…»։ Այո, մատներով տեսնելով, շոշափելով, գործելով, քիմքով… մենք սկսել ենք խաղողի և գինու դպրոցի ստեղծումը… և քոլեջի խաղողի և գինու արհեստանոց-լաբորատորիայում դպրոցի մասնագիտական խորհրդի առաջիկա հանդիպման թեման հենց դպրոցի 2018-ի դեկտեմբերի, 2019-ի հունվարի, խաղողի և գինու առաջիկա գարնան շրջանի օրացույցն է… Արթնացրե՛ք ձեր մատները, մի գործ է կանչում, մի ոգևորում, որ ինձ՝ կուրացածիս, երկիրը գործելու ուժ է տալիս… Մատներով, քիմքով, այո՛:

Երեկ ես Մայր դպրոցում մի պահ ցնցումների մեջ էի: Հեծանվի վրա, մի շրջանցումով հյուսիս-արևելքով, Մայր դպրոցում երկրագործ սովորողի էի փնտրում… Ցուրտ էր, հա՞… Չգտա, չհանդիպեցի… Մատներով-քիմքով աշխատանքն ինչո՞վ փոխարինես, որ այն մեր մանկավարժության զարգացման այս փուլում տեղապտույտի չբերի…

Սեբաստացիներ Ստամբուլում. մեկ շաբաթյա համագործակցություն Գարակէօզեան վարժարանի հետ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Երկրագործի չհանդիպեցի նաև իրիկունը ուշ՝ Ծովակալ Իսակով-Խանջյան հեծանվային իմ ճանապարհին, կարգապահ իմ չորս դադարներով հայտնի հեծանվահարթակներին… Ու վարորդներն այսքա՛ն չարացած նորից. միակ հեծանվորդիս դե՞մ էր ուղղված… Նրանցից մեկին մինչև Հաղթանակի կամուրջ ուզում էի հասնել, բռնել, հեծանվով մեքենայի վրա բարձրանալ․․․ Ու շփոթված, կամրջի վրա, զայրույթով չունեցած ուսապարկի փնտրտուքով, հսկող ոստիկանի հետ մեր շփոթեցնող զրույցով․․․ լավ է, Մանկական երկաթուղու շարունակման, Հրազդան գետով աջ ու ձախ անցումների նախագիծն էի ներկայացնոում․․․ որ մեզ հաշտեցրեց, երևի․․․

Վահե Հովհաննիսյանի «Այլըտրանքային նախագծերը» իր ընթերցողն ունի․ սպասված, հասկանալի սովորական մարդուն, հրապարակումները, ինչպես այս վերջինը՝ «Մեզնով լցնենք քյաբաբնոցները», իրենց անմիջականությամբ-օրվա խնդիր արձագանքով յուրահատուկ օրագիր են ստեղծում, այնպիսին, որ իր ավագ ընկեր-տիար-աները* (ի՞նչ բառ է, որտեղի՞ց. հայերեն բառարաններ, բացատրեք մի անգամ) չի կարող չողջունել այս մեջբերումով․ «Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ նկատմամբ․․․ ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում»։ Մերը ծիսական սեղանն է՝ մեր ստեղծած, ճամփորդությամբ ուսուցումը բրդուճներով…

Քանդակի դպրոցի սովորողները՝ Վիգեն Ավետիսի Աշտարակի տուն-արվեստանոցում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Իսկ օրվա լրահոսից ես առանձնացնում եմ արտակարգ պատահարները՝ Հայաստանի, թե Արցախի սահմանի ողջ երկայնքով, բանակում մեր որևէ միջադեպ՝ մահվան, թե վիրավորումի ելքով, ավտովթարները նույնպիսի ելքերով․․․ Երկուսն էլ՝ շա՜տ այս օրերին․ ինչո՞ւ նորից, երբ հայտարարվում էր՝ սահմանային լարվածություն չի նկատվում, իսկ ընտրությունները օրինական ներքին խաղաղություն պիտի բերեին․․․

— Որ Արատեսում ձյուն կար, ինչո՞ւ ինձ չէիր տանում․․․,- խոսքը իր ուզածով է ծռում Դավիթը Բլեյան, ինչպես ես՝ հեծանվի վրա. հանկարծ աջ, ու մտա Հրազդանի ձոր՝ ավտոկայանի մոտակայքում, Սարդարի նշանավոր մառանի տեղը ճշտելու համար․․․
Իսկ երեկ Մայր դպրոցի հայրենագիտական սրահում Միքայել Ղազարյանի հետ Արատեսի ձմեռային պիտույքների ընտրությամբ էինք զբաղված՝ դահուկներ, սահնակներ․․․ Սուրբ Ծննդյան՝ հունվարի 5-6-ի օրերին, Դպրական կենտրոնի տնօրհնեքով, Դավիթ Բլեյան և ընկերներ․․․ Համեցեք ողջ տարին՝ իր ձյուն-ձմեռով…

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1527

*Աներ — կնոջ հայրը. թերևս բնիկ հնդեվրոպական բառ՝ *ano (նախնի, նախապապ) արմատով։ Հայերեն գրավոր աղբյուրներում՝ 5-րդ դարից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անհատական մակարդակում հետևողական լինենք մինչև վերջ…

Այն ժամանակ, երբ կրթահամալիրի արհեստագործական ավագ դպրոցի շրջանավարտներն ու ուսուցիչները  «Փարվանայում» էին իրենց հասակակիցների հետ, Մալաթիա-Սեբաստիայի վարչակազմի ղեկավարի նախաձեռնությամբ, Գեղարվեստի ավագ դպրոցը գտել էր պատշաճ-մեկուսի միջավայր՝ սովորողներով-ուսուցիչներով-ծնողներով միասին լինելու երեկոյան,

Իմ բախտը հրեշների հարցում էլ է բերել…

Ապագան գուշակելու լավագույն միջոցը… այն կերտելն է… Գտնված սկիզբ է օրվա իմ պատումի համար, և՛ ընթերցելու նյութ, որ առաջարկում են Ավագ դպրոցի սովորող Տիգրան Աբրահամյանն ու խորհրդատու ուսուցիչ Իրինա Ապոյանը mskh.am-ի

Ամենամութ պահը լուսաբացից առաջ է…

Ինձ համար էլ է այդպես, Նունե Մովսիսյան. տեսնենք՝ ի՞նչ կասի քո հերթական «զոհը» այս առիթով… «Կախարդական» անվանեց մեր առավոտը ֆեյսբուք անունով ամենագուշակը և… չսխալվեց… Սպիտակ դևը ճերմակ-փափուկ էր ներկել-պատել ողջ