Առաջ ընկնել ոչ մի կերպ չի ստացվում, մեր ուսումնական օրացույցով էլ չի լինում։ Դեռ լավ է, որ փետրվարի 1-ի մեր աշխատանքային, նախագծային խմբերով Գյումրի այցելությունը կայացավ. իրական խնդիրներ, դրանց համապատասխան ընտրված-առաջ եկած սեբաստացի ուսուցիչ-սովորողներ, գովելի նախապատրաստական աշխատանք Երևանում ու խիտ ժամակարգ՝ Գյումրիում հանդիպումների-գործողությունների… Էստեղ են ասել՝ բարի ճանապարհ:
Լուսինե Մամիկոնյան տեսուչն ուրախացրեց երեկ, հանրապետության դաստիարակների-մանկապարտեզների վարիչների՝ փետրվարի 3-րդ շաբաթում հայտարարված հնգօրյա դասընթացների համար սահմանային 30 տեղի համար արդեն հայտագրվել են 46-ը… Խնդիր ունենք այսպիսի մի ցուցանիշ, չե՞նք կարող, հաստատելու հանրապետության դասվարների եռօրյա դասընթացների համար, որի մեկնարկը Լուսինե Փաշայանի լաբորատորիայի կատարմամբ նախատեսված է փետրվարի վերջին շաբաթով… Բարեկամություն ճամբարի 2018-ի գարնանային հավաքը թեժ է լինելու. ո՞վ կնախաձեռնի-կսկսի մանկավարժության նորարարության փոխանցման ճամբարային, մի ուրի՜շ կազմակերպումը մարտի վերջի համար… Հերմինե Անտոնյանը ծիծաղեց, հա՛մ ներկայացրել է հանրակրթական դիջիթեք 2018-ի հայտերը, դպրոցների մասնակցությունը (հունվարի 31-ի դրությամբ 1081 հայտ) ու հիշեցում… հա՛մ երեկ, վերջապես, Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիան ստացավ անհրաժեշտ թվային սարքեր՝ համակարգիչների կոմպոնենտներ ու գործիքներ. Հերմինեն Ավագ դպրոցի իր սովորողների հետ լաբորատորիայում կսկսի հավաքել բարձրակարգ համակարգիչներն այդ… Կտեսնե՞նք ուղիղ եթերում այս գրավիչ աշխատանքի ընթացքը… Սա էլ կլինի մեր բնագիտեխնիկական-դիջիտեքյան ստուգատեսի պսակը: Մի այդպիսի պսակ էլ կարող է լինել մեր կինոֆոտոակումբների, Սեբաստացի TV-ի դիջիտեքյան աշխատանքների հրապարակային դիտումները՝ նվիրված մեր սիրելի Մարիա Սահակյանի հիշատակին… Որտե՞ղ, ե՞րբ… ինչպե՞ս…
Աշխատանքային օր Գյումրիում:
Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի
Սիրելի մարդիկ, մեկ է, հեռանում են, ինչպես վերջերս՝ Համլետ Խաչատրյանը, Մարիա Սահակյանը ու… երկնային կապի հաստատման կամուրջ կարող է դառնալ մեր հոգևոր երգեցողություն-աղոթքը փետրվարյան՝ ուսուցիչներով-սովորողներով, եկեղեցում մեր. Հասմիկ Մաթևոսյան ու երաժշտության ուսուցիչներ, երաժշտությամբ սիրով տարված սեբաստացիներ…
Երեկ՝ մեր «Սեբաստիա» համերգասրահում «Հայաստանի փոքրիկ երգիչների» տպավորիչ համերգից հետո, ճանապարհելու ժամանակ որքա՛ն խանդավառվեցին հինգ տասնյակի չափ հմայիչ աղջիկները՝ աշխարհում հայտնի իրենց Տիգրան Հեքեքյան մաեստրոյով , որ հանկարծ մտան մարմարյա սրահ, ու այսպիսի կենդանի թրթիռ արձանագրեց իմ այֆոնով Սյուզի Մարգարյանը… Հավանեցի՞ն նոր գործընկեր-հարազատները մեր մարմարյա սրահը. սկսեցին տնտղել այս զարմանալի կենդանի-ծավալուն տարածքը՝ նոր համերգ նախագծի շուտափույթ հեռանկարով… Օգնենք Տիգրան Հեքեքյանին՝ որոշակի դարձնելու երևանյան դպրոցական-երգիչներին և ուսուցիչներին միավորող նախագիծ-համերգը. սրանից լավ երաժշտական ողջո՞ւյն մայրաքաղաքին՝ իր թափ առնող հոբելյանի առիթով…
Աշխատանք կավով: Լուսանկարները՝ Սաթեն Գևորգյանի
Մեկ է, հունվարի մեջ պիտի տեղավորեինք, որ փետրվարին սկսենք-շարունակենք կրթահամալիրի քոլեջի 2018-ի շրջանավարտ-ուսանողների 100-ի չափ դիպլոմային աշխատանքները՝ միջին մասնագիտական ու արհեստագործական ուսումնական ծրագրերով… Սոֆյա Այվազյանն առաջարկում է նախադպրոցական դաստիարակների 36 հոգիանոց խմբի աշխատանքային հավաք անել այս ուրբաթ՝ գործատուների հետ, իսկ շաբաթ օրը՝ ավարտական աշխատանքների ղեկավարների և սովորողների հետ, արդեն որոշակիացրած թեմաներով… Մի թեմաներին ու ղեկավարներին նայեք, զմայլվեք… Ճար չունենք. հետ ենք ընկնում, հենց դիպլոմային նախագծերն են մեր արտադրությամբ ուսուցման մասնագիտական ծրագրերի պսակը… Մի ուրիշ փետրվար-հունիս ընթացքով-ավարտական հարթակ հուլիս ենք խոստացել ձեզ… Ուժի մեջ է:
Մարզական խաղեր. Հյուսիսային դպրոց, 2-4տարեկաններ:
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի:
Հունվարը 2018-ի՝ իմ Գյումրիով ամանորյա… մեր ստուգատեսային-նախագծային ճամբարներով, ետևում է, մեկ է, որքան էլ mskh.am-ի առաջին էջում, սովորող ուսուցիչների բլոգներում չեն լռում արձագանքներն ու ղողանջները նոր տարվա, փետրվարը՝ էլ ավելի խելահեղ-ծրագրված ընթացքի մեջ, ու… մարտի օրացույցն է իմ փարոսը աշխատանքային ծովում: Ահա ինչու փետրվարի պարտիզապուրակային-բակային-երկրագործական աշխատանքների օրացույց էլ ունենք… Միջդպրոցական, այդպես էլ ձյուն չտեսած, անցումներն էլ «Սանիտեք» ծառայության միջոցառումներով գոհացման աղբյուր չեն… Ես վճռական բռնում եմ «Կրթական պարտեզ» նախագծով 2018-ի աշխատանքների մաճը… Տոնի մեջ ակամա հայտնված Երևանին ես առանց նվեր չեմ թողնի…
Հունվարի իմ վարձքը դարձավ Միքայել Կամենդատյանի, Լուսինե Ալեքսանյանի, Էրիկ Թելունցի հետ երեկ առավոտվա մեր հայտնվելը հանրային հարգված հարթակում եվրասիական համագործակցության… Մեզ նկարում-ակտիվ արձագանքում էին մեծ խումբ հանրային սեկտորի գործիչներ… Ու մենք այնքան իրական-հավաստի-համերաշխ էինք ու աշխատանքային-գործնական՝ ամեն մեկս անհամբեր ետդարձի ճանապարհին, մեր անհատական պլաններով հաստատված խնդիրների կանչով…
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1287