Վերնագիրը Մերի Առաքելյանից եմ կորզել, Անի Սարգսյանի «Մեկ հայացք, մեկ կադր» ստուգատեսին նրա ներկայացրած ֆոտոշարքից, որ արվել է իր հեռախոսով։ Մանկավարժության ճամբարի շաբաթը, որ սկսում է հունիսի 20-ին, հնարավորություն կտա ճանաչելու-գնահատելու բանգլադեշյան պլեները՝ իր ստուգատեսային այս անգամ նվաճված հարթակներով, որտեղից կերևան պլեներ 2017-ի զարգացումները։ Այո, մենք միջազգային ծրագիր չենք իրականացնում, ասենք, միջազգային բակալավրիատի տեսքով, որպես այլընտրանք պետական կրթական ծրագրին, մենք հետևողական-անդադրում մշակում-կազմակերպում-տարածում ենք մերը՝ «Ստեղծողի մոբիլ դպրոց» հայտնի անունով կրթական ծրագիրը, Բանգլադեշյան պլեները՝ մեր կրթական ծրագրի հանրայնացման-միջազգայնացման անսպառ հնարավորություններով։ Շրջանը՝ հունիսը, որպես ամառային ուսումնական նախագծերի մեկնարկ, հունիսի 20-24-ի մանկավարժական հավաքներով, հնարավորություն կտա նաև, որ յուրաքանչյուր սեբաստացի մանկավարժական աշխատող իր վաստակած արձակումից առաջ ձևակերպի-հրապարակի հուլիս-օգոստոսի ստեղծական-մոբիլ գործունեությունը… կազմակերպելով-խթանելով տարատարիք սեբաստացիների, հանրակրթական բաց համակարգում մեր մեդիայում ընդգրկված ոչ սեբաստացիների աշխատանքը, ետպլեներյան ամռանը ուսումնական լիցքից չզրկվելու համար… Մանկավարժության ճամբարում, ուրիշ որտե՞ղ, մանկավարժական աշխատողը հրապարակային կհաստատի սեբաստացիական աշխատողին անհրաժեշտ ֆիզիկական-մարզական, լողալու, ճամփորդական՝ հետիոտն, հեծանվային, արշավախմբային գործունեության հմտություններ. առանց այսպիսի փաստագրման ի՞նչ ներառական ուսուցում, ի՞նչ իմացումի հրճվանք, ի՞նչ կյանքի դպրոց, ի՞նչ ճամփորդությամբ ուսուցում։ Առանց հավեսի ի՞նչ անընդհատ կրթություն… ֆիզիկական միջավայրում…
Կերպարներ-պատկերներ ծիրանով…
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի, Սոնա Փափազյանի։
«Հանրակրթական կամուրջներ» նախագծով Թբիլիսիի թիվ 24 դպրոցի 24 հոգիանոց տարատարիք՝ 10-14 տարեկանների և երիտասարդ ուսուցիչ-ծնողների մասնակցությամբ Բանգլադեշյան պլեներին բնական հարթակ ձևավորվեց մեր հայ-վրացական ինը տարեկան գործընկերության հանրայնացման համար. Պլեները հունիսի 17-ի համերգներով-պարապմունքներով-կլոր սեղանով անակնկալի բերեց մեզ. որքա՜ն մարդկային լիցք-հավես-հնարավորություններ է խոստանում մեր ժողովուրդներին «Հանրակրթական կամուրջներ» նախագիծը… Բռավո՜ բոլորին… Վրացիներն իրենց հետ կոմիտասյան երգն ու ազգագրական պարը տարան Կասկադի, պոնչիկի, սեբաստացիների լուսառատ կյանքի հետ… Հաղորդակցվեցին մեր իրական մշակույթին ու «Սոնա յարը» տարան Թբիլիսի, որ կերգեն իրենց խնջույքներում այնպես, ինչպես մենք մեր կյանքում ամենուր… Մերի Առաքելյանի հմայքն այս օրերին բազմապատկվե՜ց… Պլեները մեր Գեղարվեստի էստրադան փորձարկեց ու լիցենզավորեց. երեկ Արմինե Աբրահամյանն իր պլեներային ջոկատով-Չարենցով, հետո ճամբարականներին այնքա՜ն զվարթություն պարգևած Արթիկի մանկական թատրոնը իր նստոտումով մի տեսակ հալա՜լ դարձրեց մինչ պլեներային ջանքերը տասնյակ ու տասնյակ սեբաստացիների՝ սովորող ու աշխատող, այսպիսի ֆիզիկական-ուսումնական միջավայր ստեղծելու համար՝ ազատ լույսով-օդով-հնարավորություններով…
Առավոտը մեր գյուղացիական տնտեսությունում։
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։
Ահա այսպես, իմ գրում 5-րդ օրն անընդմեջ տեղ բացվեց, կրթահամալիրում 2016-ին որպես ստեղծական-ուսումնական համերաշխ-համատեղ աշխատանքի կառույցներ ներկայացան խոստացված հրաշալիքները։ Հինգերորդ հրաշալիքն է Գեղարվեստի պատանեկան ակումբների կենտրոնը, որում բաց էստրադան՝ իր լողավազանով, տանիքով-լողափային հարթակներով, «այսբերգի» երևացող գագաթն է ընդամենը… Մնացածը՝ 1000 քառակուսի մետր և ավելի հետաքրքիր տարածքով՝ ներս ու դրսով, կարճ ու առարկայական ասեմ՝ Մայր դպրոցի մարզադաշտերի նշանակությունը կունենա… Հրաշալիքները հրաշքով ստեղծվող չեն, ինձ մի՛ վերագրեք հրաշագործության պլանավորման կենտրոնի ղեկավարի որակներ, համարյա մի նոր կեղծ Գրիգոր Խաչատրյան՝ պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավար… Ես ձեզնից մեկն եմ, ես Գրիգոր Խաչատրյանը չեմ, ու անցեք գործի…
Իմ վերջին հինգ գրերում ներկայացվածը թվարկում եմ՝
- ուսումնական ձիանոց-ձիավարժարան՝ գյուղատնտեսական տնտեսությամբ,
- ուսումնական վերնիսաժ,
- ամենակրթական կասկադը մեր՝ Բանգլադեշի կրթական պարտեզի արևելք-արևմուտք ճառագայթով ձգվող Զորավար Անդրանիկի Քոլեջ-Արհեստագործական–առվույտի դաշտ-Նոր դպրոց-Մեծ պուրակ-Խաղադաշտեր-Դպրոց-պարտեզ-գյուղացիական տնտեսություն հարթակներով,
- մետաքսի ճանապարհը մեր՝ ուսումնական վերնիսաժ-Կենտրոն-Գեղարվեստ-Քոլեջ-Արհեստագործական-Նոր դպրոց-Մայր դպրոց-Հիմնական-Գյուղացիական տնտեսություն-Դպրոց-պարտեզ, Գեղարվեստով-Սուրբ Երրորդություն,
- Գեղարվեստի պատանեկան ակումբների կենտրոն,
կառուցվող են, ընթացքի մեջ, որպես ներդրումային ծրագրեր, և վա՜յ մեզ, որ կիսատ-անավարտ մնա որևէ մեկը, բոլոր տարիքի ու կարգի սեբաստացիներից մեկի չներդրմամբ-չմասնակցությամբ՝ ֆիզիկական-մարդկային, թե ֆիզիկական-նյութական. շատ թե քիչը, վերջում կիմացվի, երբ սրտով կանցնի կամ արդար քրտինքով կգա…
Դավիթը հատուկ հայրիկի բլոգի համար ամառային մրգեր և տիեզերք է նկարել։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Շաբաթ է, Դավթի, Արմինեի վաստակած, միասին տանը լինելու ժամանակը, իսկ ես վերջին պատրաստություններն եմ տեսնում հեծանվով դուրս գալու… Հրաշալիքներս կանչում են, Վլադի դրախտի ճամփեն՝ Խանջյան-Իսակովով, այո, կարոտել եմ… Ի՜նչ օր է, ինչ թարմություն եմ զգում, ոնց որ… Նունե Մովսիսյանի ծիծաղը լսեցի:
#705