…. Լծված խնդագին աշխատանքի՝
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…
— Հայրի՜կ,- կանչը-ծիծաղը ավագ զավակի, որ չի մոռացվում, ամենահինն է ու ամենաթարմ-լսելին, թռավ-անցավ ակնթարթում 150 կմ, Երևանի Կոմիտաս-Ազատություն բարձրահարկի 11-րդ հարկի իրենց բնակարանից, կիրակի առավոտ՝ ժամը 11-ին… Ես զանգում էի Արատեսի վանքի արևմտյան հարթակից՝ ճշտելու իր «Թափանցիկ երգեր» համերգից իմ ականջներում մնացած այն տողը, որ երեկվա իմ գրի առաջին տողից վերին գիր դարձավ… Լիլիթից, պատմել եմ, բաժանվել էի շաբաթ օրը՝ ժամը 10-ին երեկոյան…
Չհասցնել, ուշանալ՝ չիք. «Աշխատանքն է քո, շան տղա,- հորիցս ստացած ժառանգություն է,- անում ես՝ առանց մահանայի արա, սովեստով…»։ Ես գործածում եմ «անմահանա»-ն ու «բարեխիղճ»-ը. էությունը հայրս է։ Իսկ ուրբաթ առավոտ՝ ժամը 10-ին, ես ուշանում էի… Չի լինի, ես ուրիշ մարդ եմ դառնում, չի կարելի, ինձ պատժում են. սա էլ մայրս է, իր ժառանգությամբ…
— Ո՜նց գետինը չես մտնում, որ ուշացած ներս ես մտնում…
Աստղիկ աղջկա լուսանկարները՝ հայրիկ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:
Որքան էլ ես անմեղ էի, հոգացել էի, որ Հյուսիսի գեղարվեստում երկու նախագծերով՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության 2018-ի նախագծով խաղողագործության-գինեգործության դպրոցի մասնագիտական խորհրդի հանդիպում-քննարկումը «Հարթակում գեղարվեստի» և Վիգեն-Ավետիսի քանդակագործության դպրոցի երկրորդ, հերթական դարձող պարապմունքը կողքի՝ տեխնոլոգիայի լաբորատորիայում, սկսվեն առանց ինձ… Քնարիկը Ներսիսյան, Կարապետ Ռուբինյանը՝ տեղում, պատրաստ… Վատ էի զգում, որ ուշանում եմ։ Իսկ ես, կրթահամալիրի տնօրեն որպես, մինչ այդ պիտի հասցնեի կրթության և գիտության նախարարության ֆինանսական ու հանրակրթության վարչություններում համաձայնեցնել 2019-ի ֆինանսական ու բովանդակային բնույթի կարևոր փաստաթղթեր, քիչ է, հաստատեի դրանք իմ ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով… Շնորհակալ եմ նախարարության աշխատողներին, վարչության պետերին ուշադիր վերաբերմունքի համար…
— Չե՛մ ուշացել,- միշտ անսխալ Դավթի նման թռավ իմ բերանից, երբ մտա Գեղարվեստ՝ քանդակագործության պարապմունքի և հանդիպում-քննարկման։
Մնացածը կիրակի իրիկունը ուշ-առավոտը շուտ (իմ նոր օրն սկսվեց) բլոգում թատրոնի դիտեցի՝ զարմանքս այդպես էլ չհաղթահարած Քնարիկ Ներսիսյանի հրապարակումով, խոսքում-տեսանյութում… Այդ ե՞րբ, այդ ո՜նց, այդքա՛ն հուզիչ-փաստական գեղարվեստով, հեղինակային դարձած մեդիայի մատուցումով…
Ու իմ գիրը կարդացեք որպես մեկնաբանություն…
Վայոց ձորից պատկերներ՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:
Հայտնի խաղողագործ-հետազոտող Գագիկ Մելյանը եկել էր քննարկման իր ուսուցչի, հոր ընկերոջ հետ 95-ամյա (ինչպես պարզվեց ու մեկ է չընկալվեց) Դերենիկ Սաֆարյանի հետ… Ու քննարկումը դարձավ լսելը խաղողագործության այս լեգենդին՝ Երևանի-Հայաստանի խորհրդահայ շրջանից մինչև մեր օրերը, շարունակությամբ այսօրվա-վաղվա մեր գինեգործության-խաղողագործության դպրոցի հիմնադրման-կայացման, մեր ուսումնական-փորձարարական-արտադրական այգիների, գինեգործության արտադրամասի լիարժեք գործարկման…
Լսես ու լսես, բայց Քնարիկի նման, և՛ պատմություն են, և՛ ուսուցում՝ եղածի, օրվա, լինելիքի… որ փաստագրես՝ ոչինչ էական-հուզական բաց չթողնելով, աշակերտ Գագիկի և վարպետ Դերենիկի ակնածանքով շփումից, խոսակցությունից, մեր վճռական երթից՝ լեգենդ առաջնորդողի պատումով դեպի նախագծի խաղողի այգիներ՝ պարփակված Առնո Բաբաջանյանի ու Թաիրովի այգիների, ջրանցքի, երկաթուղու, մեր Ագարակի ու Հարավի դպրոցի, Անկախ մայլա թաղամաս կոչվող բնակելի շենքերի միջև, նախկինում խաղողի-պտղատու, այսօր և 30 տարի աղբանոցի-մեքենաների գերեզմանոցի վերածված, անծայրածիր թվացող մի տարածքում…
Արևմուտք-Հարավ երկաթգծով Վիգեն Ավետիսի քանդակի լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:
Վիգեն Ավետիսը տեղում էր, քանդակի իր դպրոցի ստեղծման կարևորությամբ. իր արդեն նոր սերնդի՝ տասը-տասներկու տարին բոլորած-չբոլորած սաների վառ հիացմունքով. այդպես է ակնածանքը, Արատեսի օջախի գիշերվա կրակի համար թողած տաք ածուխի պես, քիչ փչես-գուրգուրես, կայծկլտում, հրե երկինք, նոր ցախով կրակ է դառնում, բոցկլտում… Վիգենն էլ՝ իր սաներով շատացող, ընդարձակումով քանդակի՝ գեղեցիկի դպրոցի (մի նոր լեգե՞նդ է ծնվում պատանիների աչքերի առաջ, մեր մասնակցությամբ) գտավ երկու դպրոցները մեկ նախագծով միավորելու խորհրդանիշ քանդակը… Ես, Վիգենի կողքին, նախագծի մասնագետների-երկու դպրոցների պատասխանատուների օղակում, Քնարիկը պահն այս մոգական կտավի քաշող… Խաղողի, գինու և գեղեցիկ դպրության նախագծի՝ երկու դպրոցներով, գովքը դիտեք այս տեսանյութում, Չարենցի պոեմի տողերում իմ առանձնացրած, իմ այս գրում՝ որպես մեկնաբանություն… Միացեք մեր նախագծին…
Իմ գիրը ստացվեց որպես մեկնաբանություն ակնածանքների։ Ավելացնեմ հիացում-ակնածանքը մեր, երբ մասնագիտական խորհրդի քննարկում-հանդիպումն ընդմիջեցինք ու մտանք Վիգեն Ավետիսի պարապմունքին, որպես քանդակագործության դպրոցի կայացման փաստ, հանրային ուրախություն…
Քանդակի պարապմունքի լուսանկարները՝ Ռիմա Քեջեջյանի:
Վարպետ Դերենիկի հիացումը իր աշակերտով՝ իր ընկերոջ որդով, իր գործը շարունակող Գագիկ Մելյանով…
Եվ գինեգործ Գրիգոր Ղուկասյանի, որ նախագծի կարևոր գործող անձանցից է, ակնածանքը այգում… Ո՜նց էր սպասարկում նախագիծը, անզեն աչքով չերևացող երանգներով…
Կարդացեք նորից Չարենց՝ գովքը խաղողի, գինու և գեղեցիկ դպրության…
Է
Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։
ԺԴ
Որքան կանգուն է աշխարքը քար,
Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1526