— Հայրիկն ի՞նչ է աշխատում կրթահամալիրում,- Դավիթ Բլեյանն է հարցնում իր մայրիկին, ինքն իրեն… Հետաքրքիր է, չէ՞, ինքն ամենուր է մեր կրթահամալիրում ու ամեն տեղ ինձ հանդիպում է երեխաներով-ուսուցիչներով շրջապատված, միշտ հայրիկը կենտրոնում… Դավիթ  Բլեյանն էլ պատասխանում է.
— Բոլորի հետ հայրիկը խաղում է՝ իմ, իմ կուկուների ու բոլորի…

Իսկապես, ի՞նչ եմ աշխատում ես, ի՞նչ եմ անում կրթահամալիրում… Ի՜նչ աշխուժություն, ի՜նչ ֆոլկլոր, ի՜նչ թեմա. հիմա բոլորը՝ Մարգարիտ Սարգսյանը, Նունե Մովսիսյանը, Հասմիկ ՂազարյանըՍոֆյա Այվազյանը… վերի թաղից, ներքևի թաղից, ճամփի վրից, գործի տեղից… Կարինե Մացակյանը.

— Տո, կոպիտ, արջ, տո, վայրենի…
Մին ասում են, տասը՝ զարկում

Աղցան անում, մեջտեղ ձգում՝
Իր շան կողքին՝ երկար ու մեկ…
Դե´, ձեր մեռելն եկեք տարեք…

Էդքան էլ անմեղ չի հարցդ, Դավիթ ջան: Կրթահամալիրի, նրա անցուդարձի մասին, պատկերացումը նրա, մեր ամբողջականությունը, ռիթմը, կենդանությունը… անսպասելի-անվերջությունը լավագույնս տալիս է այս «Սեբաստացիներ» ռադիոհաղորդումն իրիկնային՝ միշտ 21.00 եթերում… մեկ էլ ֆոտոշարերը… որ, շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին, ով վերջին շրջանում, իրեն բնորոշ շնորհքով, անաղմուկ տեսք է հաղորդում իմ օրագրին… Ուշադիր կարդացող է Արմինե Թոփչիկը, Սուսան Մարկոսյանը որ չխանգարի… Թող խանգարի, ոչինչ: Այ, լսեք, ի՜նչ հարցազրույց է վերցրել «Նոր» ռադիոն, իսկական հիթ…

Կամ «Գեղարվեստ» ռադիոյի այս կտորը լսեք. գիշերվա 4-ի լուռ միայնության մեջ ուրիշ ի՞նչն ինձ կարող էր էսչափ զվարճացնել… Մարդ զանգի հիմա, ասի՝ հլը վեր կացեք, ռադիոն միացրեք, լսեք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք. ի՞նչ քնելու ժամանակ եք գտել, գործը մնաց, է՜, գործը… Ի՞նչ պակաս լույս է, է՜:

Հիթերի թեման այս օրերին ինձ զբաղեցնում է. օրինակի վրա շարունակենք խոսել: Այ, Արգիշտի ու Արամ Խաչատրյան եղբայրների այս տեսանյութը. հլը նորից նայենք… Երեկ Գրիգոր Խաչատրյանի հետ շրջայց կատարեցինք կրթահամալիրի տեսարժան դարձող վայրերով. Դպրոց պարտեզի կացարան, Հիմնականի կացարան, Մայր դպրոցի կենտրոնական ընթերցարան, Գեղարվեստի արվեստանոցային նոր կենտրոն…

Դավիթ Բլեյանը Հիմնականի խոհանոցում, շրջապատված տարատարիք սովորողներով և ուսուցիչներով, ոնց որ մոր փորում՝ ֆիլմ է… Ինչպե՜ս են 1-ին դասարանցի երկու տղա գոգնոցով ու գործիքներով հավաքում խոհանոցի սեղանները, իսկ իրենց դասընկերուհին ո՜նց է զվարճանում-խանգարում, ֆիլմ է, ինչպես են Դպրոց պարտեզի Գոհար Զարգարյանի 2-4 տարեկաններն ինձ դիմավորում, ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ… Էս բոլորն այդ պահին, սպոնտան-անհապաղ որ չֆիքսեցիր, հենա հերթասպանությունը կշարունակվի… Սեբաստացին ֆոտո-կինոխցիկը որևէ ձևով միշտ ձեռքի տակ պիտի ունենա, աչքը, ականջն ու միտքը՝ բաց միշտ:

Մենք չենք կարող էժան չգործել… Հո չե՞նք հրաժարվելու մեր ծրագրերից… Միտքը, երևակայությունը, նկարչական լուծումները պիտի առաջ ընկնեն՝ արգելելու-կանխելու անմիտ-ֆիզիկական ծավալատար լուծումների իներցիան… Թեթև, ուրախ, անհոգ, լեզվանի… Պտտեք ձեր միտքը շուրջբոլորը, անցկացրեք այն միջավայրով նյութական` նյութերի, կահ-կարասիների աշխարհով, թե´ տանը, թե´ դպրոցում, կրթահամալիրում, ու թեթևացրեք, յուրահատուկ-գունեղ- հետաքրքիր դարձրեք այն… Երեկ մենք Հիմնականի կացարանում այդպիսի հետքերի հանդիպեցինք, որ թողել են Գեղարվեստի ավագի սովորողները… Տեխնոլոգիական հանրակրթական ստուգատեսը պիտի մեկ կարճ ամսում այլ դարձնի իմ ու ձեր միջավայրը. մի´ մոռացեք, որ մարտն ավարտվում է մեկ շաբաթ տևող ուսումնական արձակուրդով. սկսեք պատրաստվել էժան ճամփորդությունների, արկածների, թափառումների… Իսկ կյանքն այն է, ինչ է´ ապրողի համար, ոչ երբեք դրսից նայողի… Դե, եթե կարդացել եք «Զորավարի կյանքի դրաման»՝ իմ 2000-ի հրապարակումը, արդեն իմացաք, որտեղից է վերցրած…

– Հայրիկը չի աշխատում, Տիարի պես ապրում է կրթահամալիրում,- համոզված պատմում է Դավիթ Բլեյանն իր հայրիկի մասին: Հայրիկը չի աշխատում, Տիարի պես ապրում է կրթահամալիրում… Հավանում է իր լեզվում բարեհունչ դարձած այս բառը, որ կրթության մասին ՀՀ օրենքով «Տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միավորում է»՝ մեր դեպքում, նաև, փորձարարական-հետազոտական… Հլը փորձեք ու մի հետազոտեք, Տիարի հետ գործ կունենաք…

Ինձ համար արժեք է նախ և առաջ այն, ինչ անհատական, անհատներով ձևավորված՝ խմբային (բլոգային, ակումբային, այլ) մակարդակով է արվում, որպես գիտակցված նախաձեռնություն-ընտրություն, սովորողների և աշխատողների դեպքում, տանը թե դպրոցում: Տեխնոլոգիական հանրակրթական ստուգատես-նախագիծը, որը կձգվի մեկ ամիս, կընդգրկի և´ դպրոցական, և´ տնային (արձակուրդային) փուլերը, կավարտվի ապրիլի 8-10-ը՝ ստուգատես-նախագծի անհատական-խմբային գործողությունների ներկայացմամբ, քննարկմամբ, արդյունքների կոնկրետ-հրապարակային ներկայացմամբ: Մենք տեխնոլոգիական հանրակրթության (գործունեություն-ստեղծական-արտադրող) ծրագրի հեղինակներն ենք հայոց մեջ և ստուգատես-նախագծի միջոցով ու արդյունքում պիտի ներկայացնենք այն՝ որակապես նոր աստիճանի կազմակերպմամբ, կրկնում եմ, որպես ուսումնական կոոպերատիվների միություն: Յուրաքանչյուր սեբաստացի՝ իր ուսումնական գործունեությամբ, պիտի մասնակցի-նպաստի-աջակցի այդպիսի կոոպերացիայի առաջացմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Փառահեղ, անշտապ, մանրակրկիտ երթ անցկացրինք

Ես ու իմ հարյուր տարվա ընկեր, սանիկ ու համախոհ Գևորգ Հակոբյանը չէինք կարող նշանավոր չդարձնել ապրիլի 23-ը։ Այդպես էլ արեցինք։ Ուղիղ 35 տարի հետո (հիշո՞ւմ եք, որ մենք այն ժամանակ

Խաղաղությունը մեր նվերն է միմյանց…

Երբ ինձ անձամբ են հրավիրում որևէ միջոցառման, ես այնքան եմ պարտավորվում, որ… մասնակցում եմ… Եթե կազմակերպիչները կարևորել են ինձ, ինչո՞ւ իմ մասնակցությամբ չաջակցեմ նախաձեռնությանը… «Սիլ» կոնցեռնի հայտնի ղեկավարները՝ Սուքիասյան եղբայրները,

Հաղթել-մաղթել չկա. ո՛չ մի մրցում

Այսպես է ամեն անգամ պատասխանում-կտրում խոսքդ Դավիթ Բլեյանը, երբ առաջարկում ես մրցումով խաղ… Չգիտեմ՝ ինչու է այսպես… Երեկոյան մտնում եմ տուն, հեռուստացույցը չի հասցրել անջատել. սովորաբար հասցնում է… Իրեն պահում է