Մեր գո՞րծն է՝ սովորել ու սովորել… Պարզվում է՝ սա ոչ թե Լենին պապիկն է ասել, այլ ռուս գրող Անտոն Չեխովը, ում պատմվածքները ժամանակին, հայերեն-ռուսերեն, հաճույքով եմ կարդացել և խորին հարգանք ունեմ բժիշկ գրողի անձի-գործի նկատմամբ… Հետո շարունակել է. «…ձգտել կուտակելու հնարավորինս շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են…»: Լսեք եզրակացությունը. «…ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքների մեջ է»… Բաˊ…
Թումանյանը Դպրոց-պարտեզի Լուսինե Պետրոսյանի առաջին դասարանում:
Լիլիթ Բլեյանը պատրաստվում է Վիեննայից հետո արտասահմանյան երկրորդ իր համերգին. այս մեկը կլինի Բրյուսելում։ Բրյուսելում էլ ձայնագրելու է իր հերթական ալբոմը: Հետո հրավիրված է Անգլիա՝ երաժշտական փառատոնի… Հա՛, հպարտանում եմ այսպիսի սեբաստացի դուստրովս, ով անընդհատ սովորել ու սովորում է, ու երջանկություն գտնում-պարգևում իր սովորելով… Ես հաճույքով Մոնակոյի իմ բարեկամ Տիգրանին հրավիրեցի Բրյուսելի համերգին… Երեկոյան Լիլիթը մեր տանն էր, եկել էր Սոնայի ետևից, ով սովորեցրեց-երջանկացրեց քեռի-եղբայր Դավիթ Բլեյանին իր ներկայությամբ… Իսկ ես ուշադիր հետևում-զմայլվում էի, թե երեք մեծ իրադարձության պատրաստվելը ո՜նց չի խանգարում Լիլիթի մայրական գործին… Տեսեˊք՝ ո՜նց գիտի իր ավագ աղջիկա՝ իմ թոռնուհի, սեբաստացի-վարժարանցի Արաքս Հովհաննիսյանի ամեն մի ուսումնական փոփոխություն-նորություն, ո՜նց է գոհ՝ Ավագ դպրոցում Արաքսիկի 2015-2016 ուստարվա մեկնարկով, ինչպես է ճանաչում-խնամում երկարամազ Սոնա-կախարդուհու յուրաքանչյուր մազը, տանում ամեն մի քմահաճույք… Նա պարզվում է, մինչ օրս չի մոռանում սեպտեմբերի 10-ի համերգի ինչ-ինչ վրիպումներ… Երաժիշտ է Լիլիթ Բլեյանը, իր՝ ամեն օրվա հետ ավելի երգչուհի դարձող Շուշան Բլեյանի հուսալի-պահանջկոտ հովանավորն է նաև… Շուշանի առողջությունն էլ է տեղը, համոզվեցինք՝ երեկ այցելելով այնքան սիրալիր մեզ ընդունած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլային բժշկական կենտրոն… Լավ է, որ անծանոթ-ծանոթ բժիշկներ կարող են այսպես կոնկրետ ուրախանալ-աջակցել երաժիշտ ուսանողին… Շուշանի տրամադրությունը տեղն է՝ պայծառ դեմքին դաջված, չնայած, ո՞վ գիտի՝ ի՞նչ կա այս խորախորհուրդ գոյի հոգու խորքում… Շուշանը գոհ է իր երևանյան ուսումնական ամառից, Գյումրիի վոկալի իր դասընթացներից, որ դեռ շարունակում է Երևանում՝ երգչուհի Մարինե Խաչատրյանի մոտ… Գնա Վիեննա՝ մի քիչ հանգստանա աղջիկս… Իր եղբայր Դավիթն էլ սովորելուց լավ է, չի էլ պահում իմացածը, աջ ու ձախ տարածում է, որ իմանան… Ոչինչ, որ շրջապատը դրանից երբեմն անակնկալի է գալիս. մեր հերոսն էլի պիտի սովորի՝ այնքա՜ն, որ Մայակովսկու մեզ հայտնի բանաստեղծության նման, կարողանա տարբերակել. «Что такое хорошо и что такое плохо»… Համակարգիչն էլ, տեսեք, սովորող մարդկանց ձեռքում ինքնուրույն սովորող է դարձել՝ այնքան ու այնպես է սովորել, որ Բոստոնի բժշկական կենտրոնում 96 տոկոս հավանականությամբ կանխատեսում է հիվանդի մահվան օրը: Սուպեր՝ կասի Արևիկ թոռնուհիս…
Կրթահամալիրում հեծանիվը հանրակրթական գործիք է:
Լուսանկարներում Դպրոց-պարտեզի 5-րդ դասարանցիներն են:
Մեր Շամիրամ Պողոսյանն էլ հեղինակային կրթական ծրագիր ղեկավարել է սովորում… Եվ ստացվում է, ուրախություն՝ իմացումի հրճվանք պարգևելով ինձ, Հիմնական դպրոցի մեծ ու պուճուրին… Ի՜նչ հեշտ էր Շամիրամի հետ զբոսնել Հիմնականի եթերում, դպրոցական միջավայրն այսպես լինո՞ւմ է՝ իսկական եթեր՝ թեթև-ոչ նյութական-երկնային, լսել նրա հարցերը, մեկնաբանությունները… քննարկել առաջարկ-լուծումները… Սիրելի Շամիրամ, շնորհակալ եմ:
Տեխասցի մահմեդական 14-ամյա Ահմեդ Մոհամեդն էլ է սովորում ու սովորում, այնպես, որ իր ինքնաշեն «հիանալի» ժամացույցը հանկարծ հայտնվել է աշխարհի ու Օբամայի ուշադրության կենտրոնում…
Հիշեցնեմ, որ կրթահամալիրի զարգացման ծրագրով յոթ հոմանիշներից մեկը հենց արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիան է… Կրթահամալիր սովորելու են գալիս՝ մասնագիտական փորձառության, նաև Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողները, գալիս են ծանոթանալու, յուրացնելու հեղինակային մանկավարժության ծրագիրը… Մենք պատրաստվում ենք նմանատիպ փորձառություն կազմակերպել բաց՝ հնարավորություն տալով նաև ոչ հայաստանյան այլ բուհերին, արտասահմանյան բուհերին, հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված ուսանողների մասնագիտական փորձառությունը, որպես կրթական փոխանակումների նախագծեր, կրթահամալիրում, կրթահամալիրի Բանգլադեշում անցկացնելու… Տեսնենք՝ ինչպե՞ս է պատկերացնում այս ոգևորող-հեռանկարային գործի կազմակերպումը մեր Յուրա Գանջալյանը:
Այսօր կմեկնարկի Գեղարվեստում նոր թատրոն-լաբորատորիան… հերթական նորամուտի տեսքով… Կրթահամալիրն այսպիսի՝ արհեստի-արվեստի-գիտության, միով բանիվ՝ իմացության, սովորելու-գիտելիքի արհեստանոց-արվեստանոց լաբորատորիաների խելամիտ կազմակերպված համակարգ է: Սովորել՝ առանց տարիքային սահմանափակման, սեբաստացիական աշխարհում՝ սկսած երկու տարեկանից, անընդհատ, շաբաթ թե կիրակի, տանը թե կրթահամալիրի ամեն մի անկյունում… Սովորելու միջոցով ու արդյունքում յուրաքանչյո՞ւր սեբաստացի է բարձունքներ գրոհում ու նվաճում… Այդ բարձունքից աշխարհն ուղղակի հիանալի է, ինչպես Արագածից…
Գեղարվեստի ուսումնական կենտրոնի նորացված տիկնիկային-թատերական լաբորատորիայի բացում:
Լուսանկերները՝ Արմինե Թոփչյանի:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#452
…