Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ փըշատ էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակ մանող շիմշատ էր: 

Պարերգով արթնացա։ Բարի լույս, մեր աշխարհ, շարունակ մեծացող ու ամեն ամառնամուտ լողափերով գրավող մեր կրթական պարտեզ։

Նախ՝ ինձ շնորհավորեք. այսօր ես հանդիսավոր եմ իմ առաջնեկ-ավագ՝ կարգով-դիրքով-շնորհով, Լիլիթի անհավատալի հոբելյանի առիթով։ Մենք ծնունդն ենք նշում Լիլիթ Բլեյանի. Լիլիթի Աշոտ Բլեյան-Կարինե Ջանոյան հայրիկ-մայրիկը սպասում ենք գնահատականի։ Կարևորեք մեզ. ես այսօր, ինչպես մայրս իմ ծնողական ժողովից առաջ-հետո-ընթացքում, բացառիկ դիրքում եմ։ Լիլի՜թ ջան… ողջ կյանքդ՝ երգով, հումորով, լիլիթավարի լուսավոր…

Էսպիսի մի լուսավոր ծնունդ-հոբելյան էլ իմ Գևորգ ընկերոջ-սանիկի աղջիկ-սանուհի Անահիտն է, վստահ եմ, այսօր Անահիտավարի նշում…

Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հո՜յ Նարե, հո՜ յ Նարե,
Մանողի հոտ վարդի էր:

Իսկ հունիսի 4-ին ուսումնական ճամբար դարձած կրթահամալիրի դպրոցների ընդհանուր պարապմունքներով արդեն Տաթևի-Միքայելի նշանդրեքը խաղացեք-ցնծացեք… Սրանից տեղին սուրհանդա՞կ…

Հակաբացիլ Կոմիտաս հունիսի 1-ի Մարմարյա սրահում։

 Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1393

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խանգարեք՝ ինչքան կարող եք

Պետական կրթական ծրագիրը իրական կյանքում հենց հանդիպում է դժվարության, ասենք ամեն օր`դասարանում, նույն պահանջ-պայմանն է ներկայացնում` մի խանգարիր, եթե չես օգնում, չես կարող օգնել… Մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ իր հիմնադիր

Նադեժդա — мой компас земной

Երևան-Գյումրի գնացքում ենք։ Հայտարարված 7։55-ին գնացքը շարժվեց․․․ Մեծացող տղա, մեծացող հոգսեր․․․ — Դավիթ,- ասում եմ,- վեց տարեկան դարձար՝ ծախսն ավելացավ, արդեն տոմս ենք գնում, քեզ պահելը գնալով հեշտ չի լինի․․․

Ստեղծագործ խոսք ու Կենդանի գործողություն

Սա այն է, ինչ ապրիլ-մայիսին, հրապարակավ, բոլորիս աչքի առաջ, մեր յուրաքանչյուրի ակտիվ-պասիվ մասնակցությամբ ցուցադրում է բոլորինս դարձած Նիկոլը։ Թե երկու բառով ասենք՝ Նիկո՛լ ջան, կենա՜ցդ, մեկ բառով՝ շշմելո՜ւ է, ավելի