Նիկոլին մեր, իր սիրուն ընտանիքին, թավշյա-հակաբռնի հեղափոխության բոլոր մասնակիցներին ասենք՝ շնորհավոր մեր՝ դուով-դուխով վարչապետի ծննդյան առիթով: Գնա, գալիս ենք:
Գերմանիայից, գերմանացի մեր գործընկեր-պարտիզպան Գերդ Քյոհլերին երեկ օրվա վերջին ճանապարհեցի կրթահամալիրի Արևմուտքի կացարանից, մի խումբ սեբաստացիների հետ: Շնորհակալ ենք, Գերդ, համատեղ երեք շաբաթյա աշխատանքի համար:
Պիտի մասնակցեի, և Մարթա Ասատրյանի հետ եղանք Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» խորհրդի հավաքին… երեկոյան ուշ, «Արեգնազան» կրթահամալիրում… հեշտ գործ չէ: Մտածելու բան կա:
Խոստացել էի Արման Բաբաջանյանին ու անձրևի տակ, իրիկունը ուշ, 1in.am-ի ուղիղ եթերում էի… Ջարդված, թրջված, ավելի ու ավելի ուժեղ կաղացող-ցավող ձախ ոտքով: Հեշտ եթեր չէր, խոսել-մտածելս չէր գալիս. տեսեք՝ ինչ ստացվեց: Դավիթ Շահնազարյանին հանդիպեցի, պայմանավորվեցինք շաբաթ-կիրակի մտերմիկ զրույցի, սուրճի սեղանի շուրջ առերեսվել… Ես հիմա, Երևանում, Երևանից դուրս ունենում եմ այդպիսի, ինձ ծանոթ մարդկանց մտահոգությամբ հանդիպումներ… Համեցեք, միայն թե խոսենք մե՛ր անելիքից, մեր գործերից… փոփոխությունների Հայաստանի մեր օրակարգը ձևավորենք՝ համատեղ իրագործելու պայմանով… Թե չէ, ինձ հանգիստ թողեք, ես միջնորդ չեմ ձեր ու վարչապետ Նիկոլի, ոչ էլ ձեր մտահոգությունների ընդունման-փոխանցման խողովակ…
Կեցցես, անձրև Հայաստանում, Երևանում, իմ պատուհանից դուրս, քո խշշոցով-ձայնով-թափով, քո ստեղծած ջրափոսերով… Դավիթ Բլեյանը ոչ մի ջրափոս բաց չի թողնում, խաղում է-չլմփացնում, ինչպես այս մանկությամբ մարդուկները սիրուն… Հա, կազդուրիչ ամռան ճամբարային սեբաստացիական մեկնարկ` անձրևի ներքո, բոլոր տարիքի սեբաստացիներով մեր ստեղծած բնական կրթական աշխարհի բոլոր հարթակներում… Անձրևն այս ոչ միայն չի խանգարում, անձրևն այս թող կազդուրի-ուրիշ դարձնի 2018-ի՝ այսօր պաշտոնապես սկսվող ամառը… Առանց խենթության, տարերքի ինչպես հեղափոխության շրջանի մարդը, տարատարիք սովորողը, նրա ընտանիքը, խումբը, աշխատանքային հավաքանին, մեր համակեցությունը դառնան Նիկոլի ու իր անմիջական շրջապատի միջավայրը… Վերջանա՞, պարփակվի՞…
Հենց Դավիթը Բլեյան ուզում է ինձ նմանվել, չքնել-միշտ արթուն լինել, հեծանվի վրա՝ առաջինը լինել… հենց կարոտում է ինձ, մոտիկանում, գգվում, բարձրանում է ծնկներիս նստում, ինչպես երեկ շատ ուշ… ես հուզվում եմ… Գիտեմ, որ առավոտը այսպես է գալու, անձրևը մաղելու է անվերջ, ու Դավթին չես հանի մահճակալից. երեկ իրիկունը ուշ քեզ, ախր, կաշառել է, իրենով է արել… Ու Դավթի մահճակալի մոտ կանգնած, հայացքս պատուհանով դեպի թաց աշխարհ, իմ աչքի առաջ նորից ջրափոսում չլմփացնող մանկությամբ մարդուկների այս խումբն է… ում գլուխը բարձրացնես՝ Դավիթ է, Դիանա Գևորգյանի հինգ տարեկաններից Հյուսիսի, թե Տաթև Սահակյանի՝ իր տեսակով հավաքած հինգ տարեկաններից Արևելքի…
Հիմա Դավթին հանելու խնդրի լուծումը ես չգիտեմ, Արմինեն էլ ինձ չի օգնում, մեկը լինի ու Արմինեին օգնի… Այսպիսի ճամբարային տրամադրության վիճակ մեր տանը, սեբաստացիների բռնած աշխարհով մեկ: Հունիսի մեկ, կրթահամալիրի Բանգլադեշի ուսումնական ճամբարների չորրորդ օրը սկսվեց, օրացույցով իր, իր գնա-արտագնա առօրյայով ճամբարային…
Դավիթ Բլեյանի ուզածը՝ ձեռքի խելացի ժամացույցը, հիմա առավոտ շուտ նվերի ձևով հայտնվեց: Մայրի՜կ եմ ասել:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1392