Շուշան Բլեյանի նշանավոր հումորը… «Ճշգրիտ ինֆորմացիա: Կաթողիկոսին ուղղված բողոքներն ու վիրավորանքները եկեղեցու հետ կապողների համար կստեղծվի դժոխքի հատուկ բաժանմունք»: Ֆեյսբուքյան այս հրապարակումը Շուշոն անվանել է ճշգրիտ ինֆորմացիա… Շուշանավարի-ուրախ-թեթև են նրա ֆեյսբուքյան գրառումները… Շուշանն ու Լիլիթը ֆեյսբուքում էլ հալալ քույրեր են… Բոլորը հորից՝ կիլոմետր խորքից գեներալ Մանվելին միատեսակ հանում-թաղում են, իսկ Լիլիթը՝
— Քնեմ, էլի…
Տաթև Բլեյանն էլ, Շուշանի Լիլիթի միջև, ձայնով-ծիծաղով… բայց, դե, խոսքի մեջ լույսը պսպղում է… «Երկու տղամարդուկներ։ Կծես ուտես»…
Դավիթ Բլեյանն իր քույրերի հալալ-զուլալ եղբայրը՝ խոսքով-արձագանքով… Առավոտ է, մտել-տեղավորվել է իր թռցրած պլանշետով. արդեն իմն էլ է իրենով անում։
— Դավի՛թ, պրծի, հա, պրծի, հագի, կեր, հավաքի,- մեկումեջ կանչում ենք մենք…- ուշանում ենք, ա՛յ անխիղճ-անուղղելի…
— Նշանավոր Աշոտ Բլեյանի տղային մի՛ նեղացրեք, կիմանա, լավ չի լինի ոչ մեկիդ համար…
Անջատվել է մեր տղան… ծալապատիկ… ցնցուղի տակ.
— Դավի՛թ, ինչի՞ մասին ես մտածում, Միքայելի-Տաթևի հարսանիքի՞…
— Չէ՜, շոկոլադի… հիմա որ դուրս եկա, ինչ շոկոլադ եմ գտնելու…
— Դավիթ, որ մեծացար ինձ պես, երեխաներ ունեցար ինձ պես, ինձ պես էլ ամեն օր լողացնելո՞ւ ես…
— Չէ, կասեմ՝ ա՛յ կնիկ, ոնց որ բերել ես, արի լողացրու, ես քո հավեսը չունեմ…
— Մայրիկը ընձո՞ւղտ է, որ ասում ես՝ ընձուղտը դու ես…
— Չէ, մայրիկը չի, դո՛ւ ես ընձուղտը, բայց մայրիկին եմ ասում…
Դե, Արմինեն էլ մեր մեջ, ամեն մեկիս հետ ներառվելու համար, տարբեր ամեն մեկիցս իր յուրահատկությամբ, բնական դիմադրողական անջոությամբ…
— Լավ չես, Արմին, այսօր գործի մի՛ գնա, գրի Տաթև ղեկավարիդ, ընդառաջող ա… հանգստացիր այսօր…
— Չէ՜, ո՜նց, այսօր համերգի եմ, կիթառս պիտի նվագեմ, սոլո և ուսուցիչ Դավթի հետ, հաշվետվություն է մի տարվա իմ չարչարանքի, ընկեր Սվետային էդպես փափուկ մի՛ նայի, խիստ է…
Եվ նստեց ղեկին մեքենայի, մեզ տարավ-ուղղորդեց, նվագեց այսպես…
Տպավորիչ համերգ էր, լեցուն դահլիճով ճամբարականների, Երևանում-աշխարհում, էս ժամին` 13.00, էս օրով, էսպիսի՝ սովորողների հաշվետու-խնամքով, սովորող-ճամբարական-ուսուցիչների ուշադիր վերաբերմունքով… Ինչից կիրթ հանդիսատեսը դուրս եկավ անաղմուկ, ինչպես ողջ համերգին, անշտապ… Ես ուշացել էի, հյուսիս-խառնարան ճանապարհին երեք տեղ ոռոգման ջրագծի վթար էի վերացնում հարկադիր. չեմ կարող անտարբեր անցնել, երբ ջուրը մսխվում է անհասցե, իմ ու քո չկա, մի հող է ու մի կանաչ, միասնական բնապահպանությամբ…
Այսպես ուշադիր էր Դավիթ Բլեյան նրբիկազգացը իր հինգ ինքնաթիռների նկատմամբ, որ կիրակիի շփոթի մեջ, չմոռացավ, հավաքեց հետը տարավ պսակադրության, եկեղեցի, խաղաց, հետո էլ հարսանեկան տուն, ոնց տեղավորեց ուտելիքով բեռնած սեղանի վրա՝ ինքը գիտի ու ինքն է կարող… Օրեր առաջ, Դիանա Բլեյան քույրիկի Ֆլորիդայից բերած ձու-ձու կակաները խժռել, միջից էս օրվա համար էր հանել-պահել-պահպանել դրանք… Ինքնաթիռներից մեկի մի մասնիկը, պարզվեց, այնուամենայնիվ չկա… Էս անգամ պրծանք, շատ էր հոգնած, էդ բազմության մեջ, էդքան երեխաների մեջ սիրուն-հետաքրքիր մարել էր…
Մի տեսակ թեթև-լուսավոր ստացվեց իմ գիրը… հակաբացիլ այս օրերի ազգիս մտահոգության՝ սրբադասման-սրբազերծման… Բոլորը՝ սուրբ, մի սատանա-իրենց միջից բռնվել-ընկել էր վերջապես իրենց ձեռքը… Ո՜նց են ազգով զարմացել-իրարով անցել… Սարոյան եղբայրներից Գևորգի արձագանքն է ականջներիս…
— Վե՛ր կաց, վեր, քու համար հեշտ է, դու պապ չես սպանել…
Օրվա վերջն էլ ավելի թեթև եղավ, նախերգանք որպես իմ այսօրվա թեթև գրի… Մեդիա կենտրոնում, մինչ ես, Սուսանը, Լիլիթը Ազիզխանյան, առանց փախստական Գևորգի հոգաշատ օրն էինք հորով-մորով անում, փակում, որ գնա պրծնի մեզնից, ներքևում հեծանիվներով, իմ հեծանվի մոտ, Հասմիկն ու Մենուան էին ինձ սպասում…
— Թե սանիկներիս հետ եմ, գալիս եմ, թեկուզ Ռուսաց եկեղեցով… Թե չէ…
— Մենակ-մենակ կքշենք,- շարունակեց արևոտ խոսքով հայտնի Մենուան…
Ի՜նչ լավ հեծանվաընկեր դուրս եկավ. ենթադրում էի, բայց չգիտեի…
Ճամփա է այս ջահել-հերթականի հետ… Սկսեցինք բարեհաջող՝ մկրտությամբ Դրախտի ճանապարհի…
Օրհնյալ է Աստված,
Հիշյալ է Աստված:
Լուսը լուսացավ,
Հա՜-հա՜…
Փառք, քեզ, Տեր,
Բարին շատացավ,
Հե, հե-հե, օ-հոյ…
#1410