Սա այն է, ինչ ապրիլ-մայիսին, հրապարակավ, բոլորիս աչքի առաջ, մեր յուրաքանչյուրի ակտիվ-պասիվ մասնակցությամբ ցուցադրում է բոլորինս դարձած Նիկոլը։ Թե երկու բառով ասենք՝ Նիկո՛լ ջան, կենա՜ցդ, մեկ բառով՝ շշմելո՜ւ է, ավելի կարճ, զի՜լ է…

Այս բինոմը՝ Ստեղծագործ խոսք ու Կենդանի գործողություն, փոխառել եմ գերմանացի փիլիսոփա,  հետպատերազմյան Գերմանիայի վերածննդի հոգևոր առաջնորդ Կարլ Յասպերսից, երբ 1994-ին, որպես «Հայ քաղաքական միտք» մատենաշարի՝ հայ պարմանիների ընթերցարանի նախաձեռնող ու նախագծի ղեկավար, առաջին գրքի առիթով առաջաբանն էի գրում: Միշտ շնորհակալ եմ անմոռաց ընկեր Տիգրան Ջերջյանին Մոնակոյից, ով այնքան աննկատ-քրիստոնեական պատվիրանով հոգաց ծախսերը, սեբաստացի ուսուցիչներին, որ մատենաշարի գրքերի  գեղարվեստական, լեզվական ու տեխնիկական խմբագիրներ-սրբագիրներ-խորհրդատուներ եղան, «Շաղիկ» հրատարակչությանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, որ անհավատալի արագությամբ-թեթևությամբ իրականացրեց նախագիծը, 1994-ին հրապարակեց չորս գիրք, որպես հայ քաղաքական մտքի ուսուցման սկզբնաղբյուր, ուղղված նախ և առաջ պարմանիներին՝ պատանիներին ու երիտասարդությանը: Կարիքը կա՞ այդպիսի աշխատանքի շարունակման… երբ պարմանիները, իրենց ընտրյալ Նիկոլի առաջնորդությամբ, բռնել բաց չեն թողնում թավշյա-հակաբռնի, սիրո ու համերաշխության հեղափոխության Հրապարակի կենտրոնը… Եվ ճիշտ են անում: Կրկնում եմ՝ դուք ու ձեր Նիկոլը

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարան:
Նկարաշարը՝ Շամիրամ Պողոսյանի:

Ենթադրում եմ, որ  ակտիվ, «Իմ քայլը» նախաձեռնությամբ քաղաքացիական-քաղաքական նոր մշակույթ բերող շարժումը իրապես ճշմարիտին-հաղորդակցության ձգտող նոր խավի ստեղծագործ մտքի սնուցման շարունակական պահանջ ունի այսպիսի պատվերի իրագործումով-զարգացումով.  հատկապես որ մեր մոտակա անցյալը՝ 1988-ի Շարժումը, կա, ոչ միայն որպես հատվածաբար, անեծքի ու թյուրիմացության խողովակներով փոխանցված հիշողություն, այլ  նախ և առաջ՝ որպես թեկուզ շարունակվող ներկայի, բայց պատմական իրողության հավաստի ուսուցում, մի սերնդի փորձառություն, որ ապրում է, այսօր էլ, տեսեք,  Հրապարակում է… թող որ երկրորդ պլանից մասնակից է այսօրվա Շարժմանը․․․  Չի՛ք իշխանական թելադրանքի-պրիզմայի պարզունակության գրքերով-դասընթացներով-ձանձրալի-անվեճ գնահատականի համար դասախոսությունները։

Մարզական առավոտ Հարավում. 4-5-րդ դասարանցիներ:

Իսկ իմ օրը երեկ այնքա՜ն առօրեական-լեցուն էր պարտիզպան տիարի գործողություններով․․․ Ես, գիտեք, բացասական իմաստով հեծանիվն իմ նորից հայտնագործեցի, անցա մեր Անդաստանով՝ կրթահամալիրի Բանգլադեշով, հյուսիս-արևելք-արևմուտք-հարավ ուղղություններով․․․ Արևմուտքում մեր բնակիչների հետ, համատիրության գործուն մասնակցությամբ մեր շինարարական խումբը ոռոգման ցանցը նորոգեց, ու ջուր կունենան մշտական և՛ թաղամասը Բ-4 անունով, և՛ Արևմուտքի մեր շարունակ ընդարձակվող, անցանկապատ, հո իզուր չե՜նք արել, դպրոց-պարտեզն ու Ագարակը․․․ Արևելքում ևս ոռոգման ցանցի գործարկում եղավ, տեղում, բնակիչների պահանջով, Մալաթիա-Սեբաստիա կանաչապատման ձեռնարկության օպերատիվ միջամտությամբ․․․ Շաբաթ-կիրակի օրերին, իմացա՞ք, Անդաստան-կրթահամալիրի Արևելքում ճիմապատ-կանաչ տարածքներն ավելացան ևս 300 քառ․մետրով․․․ Երեկ կրթահամալիրով մեկ կանաչի խնամք էր՝ խաղ ու ոռոգում, մաքրում․․․ Բնակիչներին ես ասում եմ աջ ու ձախ՝ էս Նիկոլի վարչապետության աչքալուսանքի սեղանները չե՞ք գցելու․․․ մատաղ չե՞ք անելու․․․ Ծիծաղում են։ Իսկ ես լուրջ եմ ասում։
— Անելու ենք, Բլեյա՛ն ջան, թող ընտրվի։
— Պատրաստ չեք, մահճակալի էս ժանգոտած ճաղերով, Նիկոլի թվի ցանցերով, անճաշակ բակերում եք սեղան գցելո՞ւ․․․ Ես եկա ձեզ հետ մաքրելու․․․ Պրծե՛ք, խորդանոցի վերածած ձեր պատշգամբները մաքրեք ու իջեք բակ․․․ Չե՞ք տեսնում, թե ձեր կողքին ինչ աշխարհ է առաջանում, թավշյա կանաչով Անդաստանը կրթական։

Յասպերսով էլ ավարտեմ իմ օրվա գիրը․ «Ճշմարիտը փնտրելու համար պիտի միշտ պատրաստ լինել հաղորդակցությանը․․․ Ազատության պայմաններում, ճշմարիտի պայքարը պայքար է սիրո համար»։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1368

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գրիչը քոնն է, թուղթը՝ քոնը, գրողն էլ դու, գործիչն էլ՝ դու… 2015-ին

Այո, Գոհար Սմբատյան, Աիդա Պետրոսյան ու նախակրթարանների սեբաստացի գործընկերներ, խելամիտ ու խիզախ օգտագործեք հունվարյան ստուգատեսների հնարավորությունները՝ մեր 350-ի չափ 2-6 տարեկանների մարմնամարզական, բնագիտատեխնիկական գործունեությամբ նրանց զարգացում-կյանքը՝ տանը և պարտեզներում լիարժեք

Կրթահամալիրի Բանգլադեշի ու Գլդանի արանքում…

Կարոտել էի Բանգլադեշիս… Թբիլիսիի Գլդանից Երևան ճանապարհն անցնում էր կիրակիով. այն ամբողջությամբ անցկացրի տանը՝ Դավթի ու Արմինեի հետ: Արմինեի հիվանդությունը՝ այս տարածված «զզվելի վիրուս» կոչվածը, կարծես կրկնվում է. Արմինեն լուրջ անհանգստացած է

Առույգ, կոփված, մարմնի մարզանքից հաճույք ստանալու 2015

Ակտիվ հանդիսատես եմ` պատվիրատու հանդիսատես, մասնակից հանդիսատես, սիրում եմ ծափահարել: Երեկ, որպես ստուգատեսյան ճամբարների մասնակից` լիուլի օգտվում էի ստուգատեսներին 2-րդ պլանից մասնակցելու, ակտիվ հանդիսատեսի իմ դիրքից ու հաճույքով բարձրաձայն-լսելի ծափահարում