Ակտիվ հանդիսատես եմ` պատվիրատու հանդիսատես, մասնակից հանդիսատես, սիրում եմ ծափահարել: Երեկ, որպես ստուգատեսյան ճամբարների մասնակից` լիուլի օգտվում էի ստուգատեսներին 2-րդ պլանից մասնակցելու, ակտիվ հանդիսատեսի իմ դիրքից ու հաճույքով բարձրաձայն-լսելի ծափահարում էի: Ողջո˜ւյն բաց ամենամյա հանրակրթական ձմեռային մարմնամարզական 2-րդ ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ դպրոց առ դպրոց, դասարան առ դասարան, դասվար առ դասվար… Ի՜նչ գեղեցիկ-համերերաշխ-մարզական էին կրթահամալիրի 1-4-րդ դասարանցիները` իրենց դասվար-մարմնամարզության ուսուցչով, ստուգատեսի կազմակերպիչ Դավիթ Ֆահրադյանով ու Նառա Հարությունյանով, մարմնամարզական մեծ սրահում, որ իր թափանցիկությամբ հարմար դահլիճ էր ստուգատեսի բոլոր հանդիսատեսների համար` պապիկի դերում` հուզված տիար Յուրա Գանջալյանի, իր վարժարանային դասարանով, մասնակից սովորողների ծնողների, որ ոգևորված էին մարմնամարզական խմբային-անհատական ելույթով` իրենց երեխայի, երեխայի դասարանի և դասվարի… Մարմնամարզությունը ֆիզկուտուրա կոչվածում, ինչպես մայրենին լեզուների ուսուցման մեջ, առանցք է, հիմք է՝ պիտի դրվածք ունենա… Բռավո՜, սեբաստացիներ` երկու տարեկանից սկսած. մեր խմբասենյակները, կրտսեր դպրոցների հատուկ կահավորված միջավայրերը, այս հոյակապ մարզասրահը, բացօթյա մարզահարապարակները ծրագրային ծառայում են այսպիսի դրվածքին… Շա՜տ, շա՜տ վարժություններ մարմնամարզական, գլուխկոնծիով, գերանաքայլով, պտույտներով, օղակներով, ցատկապարաններով… բատուտով… թռիչքներով ամենատարբեր… Պարանը, օղը, չմուշկը, հեծանիվը, լողը անբաժան պիտի լինեն սովորող-սանից՝ երկու տարեկանից սկսած… Առույգ, կոփված, մարմնի մարզանքից հաճույք ստացող պիտի լինի յուրաքանչյուր տարիքի սեբաստացի, որտեղ էլ որ գործի-լինի…
Չեմ կարող չողջունել, ու առավելագույն աջակցություն կստանան ճամբարի շրջանում ծնված ստուգատեսները ստուգատեսի մեջ. հոյակապ նախաձեռնություն է՝ չմուշկավոր սեբաստացիների մարմնամարզական ստուգատեսը… պայմանով, որ մրցանակները կհանձնվեն կրթահամալիրի տնօրենի անունից… ծափահարեմ ու հանձնեմ շա՜տ մրցանակներ… Ես անհամբեր սպասում եմ հունվարի 29-ի 14:30-ի կրթահամալիրի դասվարների ցուցադրական ելույթին մարմնամարզական սրահում:
Ամենակարևոր ստուգատեսը, որին հունվար ամսվա ճամբարային օրերին մասնակցում է ողջ կրթահամալիրը, ուսումնական գործի ստուգատեսային-ճամբարային-նախագծային կազմակերպումն է՝ որպես մոբիլ բաց ու ստեղծական աշխատանք համերաշխ սեբաստացիական հավաքանիի` իր մեծով-պստիկով, ինքնակրթության, ինքնուրույնության, փոխօգնության միջավայրում…
Գոհար Եղոյանը հավեսով պատմում էր բրնձով փլավի սեղանի շուրջ, որ Շուշիի հիմնական դպրոցի ստուգատեսի մասնակից տղաները, որոնց այս օրերին կրթահամալիրով մեկ ուղեկցում են 8-րդցիներ Մանե Հովհաննիսյանը, Լուսինե Ալեքսանյանը, երկու տարի առաջ իրենց ուղեկցել են Շուշվա աշխարհով, երբ մեր այն ժամանակվա վեցերորդցիների «Դասարան անիվների վրա» նախագիծը հանգրվանել էր Շուշիում, Խ. Աբովյանի անվան դպրոցի հրավերով… Ի՜նչ ուրախություն, հուշեր. ընկերությունը նորոգելու-շարունակելու հարթակ են ստուգատեսյան ճամբարները…
Օրը ես սկսեցի առավոտյան 9:00-ին կրթահամալիրի Հիմնական դպրոցում, որի կացարանում է տեղավորվել ստուգատեսյան ճամբարի նորեկների՝ Սպիտակ քաղաքի «Անանիա Շիրակացի» միջնակարգ դպրոցի ռոբոտիքսի տղաների համակրելի-ուսումնատենչ խումբը… Իսկական ընտանեկան-խնամված միջավայր ննջարաններում ու խոհանոց ակումբում: Տղաներն իրենց ընդունակ ղեկավար-ընկեր Սուսանի հետ առավելագույն հետաքրքրված են ոչ միայն թվային տեխնոլոգիաների գործածման և բնագիտա-տեխնիկական ստեղծագործության մեր փորձով, այլև ուսումնական գործի հեղինակային կազմակերպման մեր բաց-մոբիլ համակարգով, ինչը կարող էր այսօր պիտանի լինել Սպիտակի իրենց դպրոցում: Ստուգատեսային ճամբարով հաստատվում են հանրակրթական գործուն կամուրջներ. և լավ է, որ մասնակիցների կազմը ջնջում է տարիքային սահմանափակումները. ստուգատեսային ճամբարին երեկ միացած Գավառի միջնակարգ դպրոցի ռոբոտիքսի խմբում և՛ 4-րդ դասարանցի կար, և՛ 6-րդ, և՛ 8-րդ… Եվ ստուգատեսի սեբաստացի կազմակերպիչները խելամիտ մշակութային-ճանաչողական ծրագիր են իրագործում. երեկ օրվա 2-րդ կեսին Էջմիածին քաղաքում էին, այսօր առավոտյան կմեկնեն Գեղարդ, միասին նաև ձմեռ կվայելեն, իսկ օրվա երկրորդ կեսին, երբ Վանաձոր քաղաքի երկու խմբերն էլ ժամանած կլինեն, Հայաստանի բանակի օրը կշնորհավորեն բնագիտատեխնիկական ստեղծագործական միացյալ հավաքով կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» կենտրոնում… Հետո զբոսանք գիշերային Երևանով… Հոգնել ուսումնական ճամբարում չկա, երբ օրվա մեջ ընդամենը 24 ժամ կա…
Ես ծափահարում էի ամբողջ օրը մասնակիցների ստուգատեսյան նախաձեռնողականությանն ու մոբիլությանը. Մերի Թելունցը, Արման Երանոսյանն ու Մարգարիտ Սարգսյանը մի խմբով իրականացրել են «Ստուգատեսի բաց տարածում Երևանի փակ դպրոցներում» նախագիծը և հասցրել են մասնակցել… երգիչ, երաժիշտ, նկարիչ Անի Հովնակի ելույթին: Իսկ Մերի Թելունցի` անիվների վրա արված հրապարակումը կուզեմ ներկայացվի «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատեսին, որի պատրաստությունն արդեն սկսված է…
Միջին դպրոցի ճամբարակաները վիճում էին, թե ո́ր հանդիպում-վարպետության դասերն են ավելի զարմացնող-օգտակար եղել՝ «Ինստիգեյթ» ընկերությա՞ն, թե՞ «Պոլիտեխնիկի» ANEL լաբորատորիայի հետաքրքրաշարժ ինժեներությանը: Երբ Միջին դպրոցի մի այլ խումբ այդ ժամանակ Նունե Մովսիսյանի հետ «Վիքիմեդիայի» գրասենյակում էր, իսկ մի այլ խումբ, որպես նախաձեռնություն՝ ստուգատես ստուգատեսի մեջ, միջանցքում Հերմինե Անտոնյանի հետ ինձ (վա՜յ, ինչ լավ է` ձեզ բռնեցինք) տեղեկացնում էր «Մոնոպոլ. ուսումնական խաղ» նախագծի մեկնարկի մասին… Գաղտնիության, անվստահության, կիսատության ոչ մի դրսևորում… բաց ու համոզիչ: Ուսումնական աշխատանքն ունի իր մտահաղացման, փորձարկման, ներկայացման, տարածման փուլերը: Եթե տիար Գևորգ Հակոբյանը մաթեմատիկայի ու բնագիտատեխնիկական ուսումնական կենտրոնի իր գործընկերների հետ համոզված է, որ «Մոնոպոլ» խաղը ուսումնական կոնկրետ կարողությունների դրսևորման-զարգացման հնարավորություններ է պարունակում, եթե դեռահասների ուսումնատենչ-ստեղծական հայտնի խմբեր հաճույքով խաղում են «Մոնոպոլ», ինչո՞ւ դա անենք թաքուն, վատն է՝ ձևակերպեք, արգելենք, տանը և դպրոցում, ամենուր, ինչպես ծխելը, ղումարը, գողանալը… Օգտակար է՝ ներառենք այն սովորողի ընտանեկան և դպրոցական գործունեության մեջ, մասնակցելով-հետևելով նախագծի ընթացքին.. Սկսվե՜ց, Հերմինե Անտոնյան և ընկերներ, նոր ուսումնական խաղ ֆիզիկական միջավայրում…
Ստուգատեսյան ճամբարի ակտիվ օրվա իրադարձությունների կենտրոնը՝ Մայր դպրոցը, իսկական ճամբարային կենտրոն էր գործում՝ որպես կրթահամալիրի դպրոց-ճամբարների արտագնա հավաքների յուրահատուկ կենտրոն. Ժամանակին ու պատրաստված իրենց ճամբար-դպրոցից դասարան-խումբ-ջոկատով դուրս եկան, պատրաստված մասնակցեցին Մայր դպրոցում հայտարարված ստեղծագործական հավաքին (վարպետության դաս, ելույթ, քննարկան, ցուցադրության) և անցան իրենց ճամբարի ծրագրով առօրյային… Այնքան բուռն էր օրը, բեղուն մտահաղացումներով, որ ինձ ամբողջ օրը գամեց Մայր դպրոցում, լավ էր կարողացա մի կես ժամ գողանալգործիքաշինության և ինժեներատեխնիկայի հանրակրթական արհեստանոցի բացմանը մասնակցելու համար… Նախանձ շարժող հնարավորություններով և ինչպիսի հեռանկարներով մի նոր ուսումնական կենտրոն բացվեց… ԻսկArt TV-ին ի՞նչ է ուզում իր անդրանիկ գեղարվեստական ֆիլմի նկարահանումը սկսելու համար` տեսախցի՞կ: Ու վերջ… սկսելու համար՝ այո: Սկսեց, իհարկե:
Սուսան Ամուջանյանի կինո-ֆոտո ակումբն էլ մի նոր ստուգատես է սկսում՝ «Ամենակարող օբյեկտիվով» Մայր դպրոցի մի պատը վերածելու ստուգատեսային ճամբարի ֆոտո պատումի… իհարկե:
Այո՛, Վարժարան, տպավորիչ մեկնարկ է ստուգատեսային «Էթիկետ» ռադիո նախագիծը… Ես ձեր ուշադիր ունկնդիրն եմ, ձեր աջակիցը:
ց