— Արա բազուկ, վեր կաց: Էնպես մի՛ արա, որ քո տնօրեն քույրն իմ վրա խոսի: Էհե՜յ…- կանչում է մայրը՝ չարթնացող Դավթին,- ուշանում ենք…
– Չէ՜, ես «արա» չե՜մ, «արան» դո՛ւ ես, ես Սասունցի Դավիթն եմ:
– Բազուկ, վե՜ր կաց, ուշանում եմ:
– Չէ՜, ես բազուկ չե՜մ, ես Դավիթն եմ, բազուկը դո՛ւ ես:
– Բազուկ ես, բազուկի պես կլոր, կարմիր, խորոտ, առողջ, համով…
– Չէ՜, ես կարմիր չե՜մ, գազարագույն եմ: Հայրիկ, ի՞նչ օր է այսօր:
– Երկուշաբթի է, Դավիթ, ես էլ եմ գործի, մայրիկն էլ, դու էլ: Ուշանալը լավ չէ:
– Դավիթը զինվորի պես արագ լողանա, հագնվի ու հասնի Բանգլադեշ: Էհե՜յ… Գալիս եմ՝ պարտեզը բացեմ…

Մեքենաների նոր շարք է ավելացրել իր ցուցադրությանը.
– Ուզում եմ հաշվեմ…,- սկսում է ցուցամատով,- 1, 2… 10… 18… 27… Արա, էս ինչքա՜ն շատ մեքենաներ են, չեմ կարողանում հաշվեմ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Դավթապատում 1

Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն ընդգրկել Դավիթ Բլեյանի, ով այսօր դարձավ երկուս ու կես տարեկան ու 5 օրական, ընթերցարանում: Ընթերցարա՞ն ամեն օր ավելի մեծ դարձող Դավթի

Գուգլը՝ մոբիլ ու բաց վարկանիշավորող…

Կներեք, բայց կրթության շարունակման համար պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի ու Փանիկում օրերս հողին հանձնված պարտադիր զինվորական ծառայությունը կատարելիս սպանված քսանամյա Սիմոն Ճավրշյանի մասին հրապարակումներն իմ օրագրում իրար հաջորդում են… Մեր