Կրթահամալիրի մասնագիտական ժողովը երկու շաբաթը մեկ, փոխեփոխ վարչական խորհրդի հետ, նույն ժամին՝ 16.00, երկուշաբթի, մեդիակենտրոնի կլոր սեղանի շուրջ, նախօրոք հայտնի-հրապարակած օրակարգով և պատրաստած նյութերով սկսում են հեղինակային կրթական ծրագրերի բովանդակաստեղծ մշակումների համաձայնությունները: Կրթահամալիրի առաջատար բովանդակաստեղծ մասնագետների 21 հոգիանոց այս խումբը մասնաժողովն է, իրավասու՝ փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրիկանոնադրությամբ, նրա ստեղծման 1989-ից, իրավասու՝ իմ միջոցով  կրթահամալիրի խորհրդի հաստատմանը ներկայացնելու ուսումնական պլաններն ըստ կրթական ծրագրերի, պարզաբանումներով, դասընթացների ծրագրերը, ուսուցման բովանդակությունը կազմող նյութերի ցանկը… Այսպես է ձևակերպվում, իրավական դառնում պետական այլընտրանքհեղինակային կրթական ծրագիրը։ Հեղինակն էլ կրթահամալիրի դասավանդողն է՝ դաստիարակը, դասվարը, ուսուցիչը, այլ մասնագետ, ով իր տաղանդով, իր ազատությամբ, իր պատասխանատվության իրացմամբ մշակում, կազմակերպում, տարածում է հեղինակային կրթական ծրագրի առանձին բաղկացուցիչներ… Պատմության-հասարակագիտական խմբի ղեկավար Վահրամ Թոքմաջյանի առաջարկով 2014-15 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացվելիք ուսումնական նախագծերի ցանկի հաստատումը հետաձգվում է, ու ես իմ օրագրում ուզում եմ պատմել այդ նախագծերի մի փնջի մասին, որոնք հավաքված ենmskh.am-ի գլխավոր էջում, իրար տակ…

Անվերջ զրույց է, այո, ինչ էլ ճիշտ է վերնագրել Արմինե Աբրահամյանը մայրենիի ուսուցչի իր բլոգում Յուրա Գանջալյանի և իր սեբաստացի թոռնուհու թումանյանական ամենամյա ստուգատես-նախագծի շրջանակում ռադիոհանդիպումը… Յուրան՝ Ավագ դպրոցում օտար լեզվի մասնախմբի ղեկավարն է, անգլերենի հայտնի ուսուցիչը, ում հիմնադրած «Անգլիախոսների ակումբն» իր եռանդուն գործունեությամբ հայտնի, մատչելի է դարձնում այլոց  համար մեր ստեղծած սեբաստացիական աշխարհը՝ անգլալեզու mskh.am-ով, «Դպիր» ամսագրով, տնօրենի բլոգով… Անվերջ:

Տիգրան Բադալյանը «Ես կարողանում եմ» նախագծին այնքան անհրաժեշտ հիգիենա-թարմություն է հաղորդում. անպաճույճ պատումներով մենք ու մեր սեբաստացիկների ընտանիքներն այսպես իրար շարունակում ենք՝ երեխա-սանի կյանքը դարձնելով անընդհատ-անվերջ… Ինքնուրույնությունն է երեխայի (մարդու) ազատության առաջին աստիճանը. անհատական հիգիենան ինքնուրույնություն ձևավորողն է: Ահա ինչու, ծեր աշուղի նման, չեմ հագենում նման տեսանյութերի, հաղորդումների, պատումների մասին իմ հիացմունքը ձայնելիս…

Հիմա ուշադիր նայեք այս քառյակին՝ Սոֆյա Գրիգորյան, Տաթև Ստեփանյան, Մարինե Մկրտչյան, Հասմիկ Մաթևոսյան՝ երաժշտության դաստիարակներին մեր կրտսեր դպրոցների՝Դպրոց-պարտեզի, ՆորիՀիմնականի, Գեղարվեստի, առանցքային դերակատարներին, ինչ անվերջ գործ են անում. այս ճաշակը, այս ձայները, շարժումները, խաղերը, բոլոր միջոցներով մտնում են կյանք, շարունակվում… մինչև հարսանի՞ք… Ա՛յ, կասկածեցի…

Սոֆյա Գրիգորյանին ի՞նչ արժանի ձևով կարելի էր շնորհավորել, ծափահարել՝ լեզուս չի բռնում, եթե բռնի էլ, չեք հավատա, պինդ բռնվեք, որ չընկնեք անսպասելությունից, կրթահամալիրում իր 30 տարվա երաժշտական գործունեության համար… 30 տարի կրթահամալիրի, նրա Դպրոց-պարտեզի (նախկինում՝ թիվ 119 մանկապարտեզի) սաների անվերջ փոփոխվող կազմերի հետ: Մերի Առաքելյանը որքա՜ն ոգևորված, տեսեք, կոնկրետ-ճշգրիտ-ամբողջական է իր գնահատականում «Շնորհավորում եմ, իմ հարազատ, ջերմ, անկեղծ, միշտ դրական, կենսախինդ, հմայիչ տիկին Սոֆյա: Մեծ երջանկություն է Ձեր ընկերը լինելը: Առողջ եղեք, միշտ բոլորիս կողքին: Սիրում եմ Ձեզ»… Միանում եմ. իհարկե, միացեք դուք էլ:

«Շրխկան» համույթ-լաբորատորիան, որ ընդգրկում է կրթահամալիրի նախակրթարանների դաստիարակներին՝ 2-5 տարեկան սեբաստացիկների ուսուցիչներին. մեր ամենահեռանկարային նախագծերից է: Նախագծի ղեկավար Աիդա Պետրոսյանը, ով նաև մեր մյուս ամենա-ամենա «Պարտեզ» ամսագիր-նախագծի հիմնադիր ղեկավարն է (օլիգարխ է մեր տիկնիկ Աիդան, նախագծերի 50%-ը ստվերում են գործում), Մարինե Մկրտչյանի հետ, երաժիշտ դաստիարակ-ոչ երաժիշտ դաստիարակներով, գործընկերային մի նախագիծ են իրագործում տպավորիչ հաջողությամբ, վարակիչ ոգևորությամբ… Ու այս ամենը Կոմիտասով կենդանացած-ոգեղենացած դաստիարակների հետ մտնում է սեբաստացիական առօրյա, ազդում հասարակական ճաշակի ձևավորման վրա… Հայտնի հունգարացի երաժիշտ մանկավարժ Զոլտան Կոդայը՝ համաշխարհային համաբավ ունեցող Բելա Բարտոկիգործընկերը, հենց այս վիճակը նկատի ուներ, երբ երաժշտության ուսուցիչ-դաստիարակին ավելի էր կարևորում, քան օպերային թատրոնի գլխավոր դիրիժորին…

Ես գիտեի, ես ձեզ, սեբաստացիներ բոլոր տարիքի, իմ օրագրում հենց սկզբից զգուշացրել էի «Սեբաստացի» ռադիոնախագծի հեռանկարի մասին. սպասված է նրա այս հոբելյանը՝ 60-րդ թողարկումը որ, իրեն բնորոշ բարեխղճությամբ համակարգել է Արհեստների ավագ դպրոցի«ԱրտԲզզան» ռադիոն… Ինչ լավ է, որ տարատարիք սովորող, ուսուցիչ ու տնօրեն իրար շնորհակալ են. դուք՝ որակյալ, ձեզ այնքան պատշաճ, մոբիլ ու գրավիչ նոր ձայնագրիչների համար, ես՝ ձեր բերած, ներաշխարհ դարձած ու այնտեղից լսվող Տերյանի համար՝ առանց խուճուճ-պաճուճանքի, առանց արհեստականության… Շնորհակալ եմ. փառավորվում եմ, երբ հանդիպում եմ Տերյանով, Չարենցով, Թումանյանով համակված պատանու: Անվերջ աշխարհի ձեր փոխանցած զգացողությունները ծերության դեմ իմունիտետ են ինձ համար…

Օրագիրն իր սահմանն ունի. Ռուբեն Սևակի հետ մեր հանդիպումը հետաձգենք մինչ «Սեբաստացի» ռադիոեթեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ա՛յ, այսպես էլ ապրում ենք հուլիսին Բանգլադեշում՝ ծիրան ուտելով, կուտ ջարդելով, չիր ու ջեմ պատրաստելով… փրփրաջրում լողալիս լողափին պերֆոմանս անելով…

Իմ օրն այսպես էլ է լուսանում, սկսվում… Արթուն եմ իմ ժամին՝ առտու 4-5-ի արանքում, բայց աչքերս փակ՝ սկսում եմ պատմել իմ օրը… Մի ամբողջ հավերժություն ու վայելք… Ամենակարևորը փակ աչքով

Արտով երգով կանցնի մեր ճամփան…

Գրիգոր Խաչատրյանն անուն կպցնելու վարպետ է։ Վերնագիրն իմ այս օրապատումի իրենից քաղեցի. Սեբաստացի ագարակի ճամփին, երբ կրթահամալիրի տեխնոլոգ-նկարիչների մեծ խմբով Գեղարվեստում Քնարիկ Ներսիսյանի ու Կարինե Մացակյանի նախաձեռնած Կլոր սեղան-տիտիկից հետո

Իմ հիշողությունների ալբոմը

«Գրապտույտի» հիմնադիր 9-րդ դասարանցի Գոհար Հովհաննիսյանն այն համարում է հաջողված նախագիծ։ Ես էլ… և «Գրապտույտի» պես, իմ օրագիրն էլ՝ իր 540 գրերի ամբողջությամբ։ Երեք դիտարկում ունեմ, որ այս գրով ասվող